ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը «շփոթել» ու մեղադրական եզրակացությունն էր հրապարակում 09/15/2021 11:57 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը։
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքը՝ պահանջելով բեկանել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Նույն դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր նաեւ իր վերաքննիչ բողոքը՝ պահանջելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել գրավի չափը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը տեղեկացրեց, որ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանից դիմում է ստացվել, համաձայն որի՝ ազգականի մահվան հիմքով չի կարողացել ներկայանալ դատական նիստին, հետևաբար, խնդրում է դատարանին՝ հետաձգել դատական նիստը՝ մեղադրող կողմի բողոքի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունենալու համար։
Այս դատական նիստին վերաքննիչ բողոքը ներկայացրել է տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ ըստ էության հրապարակելով մեղադրական եզրակացությունը։ Վերջինս պնդում է, թե գործ ունեն հանցավոր խմբի համագործակցության հետ, առկա է հանցագործության դեպք, հետևաբար, քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել՝ հանցադեպի բացակայության հիմով;
Նախագահող դատավորի դիտարկմանը, որ կողմերը գիտեն, թե ինչ շրջանակներում պետք է քննել վերաքննիչ բողոքը, հետևաբար, մեղադրական եզրակացությունը, որին ծանոթ են կողմերը, հրապարակելու անհրաժեշտություն չկա՝Սաֆարյանը հայտարարեց, թե հրապարակում է մեղադրական եզրակացությունը, որովհետև այդտեղ ձևակերպում ստացած փաստական հանգամանքները խոսում են հանցավոր խումբ ձևավորելու և հանցանքի դեպքի մասին։ Սաֆարյանը նշեց, թե դատախազությունը ցանկանում է վերաորակել ՀՀ 309-րդ հոդվածով, ինչի հետ տուժող կողմը համաձայն չէ, գործի քննությունը պետք է շարունակվեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և չի հասկանում, թե ինչու է դատախազությանը զրկում՝ 300.1-րդ հոդվածով գործը վերադարձնելու համար;
Սաֆարյանը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործն ուղարկել առաջին ատյան՝ 300.1-րդ հոդվածով գործի քննությունը շարունակելու համար։ Ըստ նրա՝ քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել՝ հանցադեպի բացակայության հիմքով; Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դիմելու մասին դատախազության կողմից ավելի վաղ ներկայացրած միջնորդությանը, ապա, ըստ Սաֆարյանի, նրանք պետք է դիմեին ոչ թե ՍԴ, այլ՝ ԱԺ, որովհետև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում նման հիմք չկա և, ըստ Սաֆարյանի, խախտվել է օրինականության սկզբունքը, երբ դատարանը վերցրել ու նման եզրահանգման է եկել։ Տուժող Կետիկյանը ևս վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ նշելով, թե խախտվել են տուժող կողմի իրավունքները և պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
- 12/03/2024 10:39 Սպիտակում տուն է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել