ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստահավաք խումբը խեղաթյուրել է Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները. Խուդոյան 09/15/2021 14:33 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Չի կարող անձի վիճակը վատթարացնող քրեադատավարական նորմը կիրառվել անձի նկատմամբ այն պրոցեսում, որն արդեն սկսվել է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Խուդոյանի դիտարկմամբ՝ քրեական դատավարության կանոնները հստակ սահմանված են և, անձով կամ ոչ դատավարական շահերով պայմանավորված, դրանք չեն կարող պարբերաբար փոփոխվել։ Բացի այդ, փաստաբանն ընդգծեց, որ չի կարող անձի վիճակը վատթարացնող քրեադատավարական նորմը կիրառվել անձի նկատմամբ այն պրոցեսում, որն արդեն սկսվել է։
«Հետևաբար, որքան էլ դատախազությունը ցանկանա կանոն փոխել, այն չի կարող կիրառվել սույն գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, որովհետև այս պահին այդ անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվում»,- նշեց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ դատախազության բողոքն առարկայազուրկ է, իսկ օրենքում եղած բացը պետք է լրացվի օրենքի փոփոխությամբ, սակայն՝ նույնիսկ, եթե օրենսդրական փոփոխություններից հետո դատախազությունն իր ուզած լիազորությունն ստանա, միևնույն է, սույն գործով դրանք կիրառելի չեն լինի։
«Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա»,- նշեց Խուդոյանը։
Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականության հարցը բարձրացվել է դեռևս նախաքննության ընթացքում և դատախազությունը շատ լավ գիտեր, որ այդ հոդվածն ունի որոշակիության խնդիր։
Անդրադառնալով տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված բողոքին, որով վերջինս մասամբ հրապարակել էր մեղադրական եզրակացությունը, հիշատակել «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ ստեղծված փաստահավաք խմբի գործունեությանը՝ Խուդոյանը հիշեցրեց, որ փաստահավաք խումբն այն «արժանահավատ» անձանցով է համալրված եղել, որոնք խեղաթյուրել են 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ առաջին մահացած անձի՝ Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները՝ նշելով, թե Համլետ Թադևոսյանը մահացել է իր մոտ գտնվող հատուկ միջոց նռնակից, մինչդեռ, քրեական գործով բոլորովին այլ հանգամանքներ են ի հայտ եկել։
Դատախազության կողմի ներկայացրած բողոքների վերաբերյալ առարկություններ ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը հակաիրավական վիճակ կստեղծի։ Նրա խոսքով՝ եթե Վերաքննիչ դատարանը բավարարի դատախազների և տուժող կողմի բողոքները, ստեղծվելու է իրավիճակ, որ իրենց պաշտպանյալները կրկին կմեղադրվեն մի հոդվածով, որը ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Ալումյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ չպետք է ստեղծվի հակաիրավական վիճակ։
«Արդյո՞ք բողոք բերողները կանխատեսել են՝ ինչ իրավական վիճակ է ստեղծվելու, եթե առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվի։ Այդ դեպքում մեր պաշտպանյալները վերստին մեղադրվելու են մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում չկա, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել»,- նշեց Ալումյանը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից