ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան էլ հորդորեք չխոսել խոշտանգումներից, որոնց ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվում. Վարդանյանը՝ իշխանություններին 09/15/2021 20:02 | Քաղաքական
Նոյեմբերի 9-ից անցել է 10 ամիս, մեր տղաների ճակատագիրն այդպես էլ մնում է օդում կախված։ Չենք կարող ապրել այնպես, ասես ոչինչ չի պատահել, չենք կարող ձևացնել, թե այս խնդիրն օրակարգային չէ։ Ինչ է արվում՝ մեր ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու համար և խնդրում եմ չասեք, որ տղաները մեզ կներեն, եթե երկու ամիս էլ ավել մնան։ Այդ երկու ամիսն այլևս երկու ամիս չէ, չեն ների, իսկ այն պայմաններում, ինչ պայմաններում նրանք պահվում են՝ նույնիսկ մեկ օր ավել չեն կարող գտնվել։ Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Էլինար Վարդանյանը հիշեցրեց օրեր առաջ ՄԻՊ-ի և իրավապաշտպանների կողմից հրապարակած զեկույցը՝ հիմնված լուրջ փաստահավաք աշխատանքի վրա, որոնք ցույց էին տալիս, թե ինչ անմարդկային և ստորացուցիչ պայմաններում են պահվել և պահվում մեր ռազմագերիները։
«Որքան էլ հորդորեք այս դահլիճում չներկայացնել, չնկարագրել այդ խոշտանգումները, որոնց ենթարկվել և ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվի։ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց, որը հրապարակային է եղել և բոլորը հնարավորություն ունեին ծանոթանալու այն դաժան իրականությանը, որում գտնվում են մեր ռազմագերիները» ,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ իրավապաշտպանների կողմից հրապարակվել են թվեր, համաձայն որի՝ Ադրբեջանի կողմից գերեվարված 38 անձ արտադատական գնդակահարությունների են ենթարկվել, ևս 30-ի վերաբերյալ տվյալներ են հավաքվում, նրանց տեսել են, լուսանկարահանել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա, նրանք ենթարկվել են հարկադիր անհետացման կամ սպանվել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկությունները, որոնք հիշատակվում են, առաջին հերթին հավաքագրվել են պետական մարմինների կողմից՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, Դատախազության, ԱԱԾ-ի, ՊՆ-ի կողմից և գուցե դրանց վերաբերյալ մամուլի ասուլիսներ չեն տրվում, բայց ամենօրյա աշխատանքներ են տարվում։
Ինչ վերաբերում է անհայտ կորած զինվորների խնդիրներին, Փաշինյանը հայտարարեց, թե հենց կարգավիճակի անունը բխում է նրանից, որ անձի գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու հետ կապված կան բարդություններ և սա ամենևին նոր երևույթ չէ ՀՀ-ի համար։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ այս պահի դրությամբ անհայտ է 243 հոգու գտնվելու վայրը։
«Արցախյան առաջին պատերազմից հետո 200-ին մոտ մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչև այսօր չի պարզվել, նրանք շարունակում են համարվել անհայտ կորած»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե ինչ հնարավոր է, արվում է։
Էլինար Վարդանյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե անհետ կորածների մասին է, այլ՝ բռնի անհետացածների մասին, ում տեսել են բանտերում, ինչից հետո նրանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, ենթարկվել են հարկադիր անհետացման և չի բացառվում, որ սպանվել են։
«Ես խոսում եմ այսօրվա խնդրի մասին, Դուք ասում եք՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 200 անհետ կորածներ են եղել։ Շատ վատ է, որ եղել են, բայց ես ասում եմ այն բանի մասին, ինչի համար պատասխանատու եք Դուք՝ Ձեր իշխանությունը»,- նշեց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից