Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 11/21/2024   11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 11/21/2024   11:54 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց 11/21/2024   11:49 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/21/2024   11:45 Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ 11/21/2024   11:41 Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա 11/21/2024   11:33 Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը 11/21/2024   11:28 Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել 11/21/2024   11:23 Վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց, ում անակնկալ կերպով պաշտոնանկ էր արել, և «բարի գալուստ» ասաց նորանշանակներին 11/21/2024   11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան 11/21/2024   11:10 Աղմկոտ պաշտոնանկություններից հետո Կառավարությունն առաջին նիստն է անում. ուղիղ 11/21/2024   11:07 Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ ենք, սա շատ հարցերում օգնել է, բայց որոշ հարցերում մի քիչ խանգարել. Փաշինյան 11/21/2024   10:58 «Հայկական ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով 11/21/2024   10:45 Երևանում պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com 11/21/2024   10:38 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում. առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք 11/21/2024   10:25 Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. Անահիտ Մանասյան 11/21/2024   10:11 Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին 11/21/2024   08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ» 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ» 11/21/2024   08:12 Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․«Հրապարակ»
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/19/2024   18:13 Հովիկ Աղազարյանը հակված չէ վայր դնել մանդատը. չի հերքել «ՔՊ» խմբակցությունից դուրս գալու հավանականությունը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/19/2024   17:10 Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ և փորձում է մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել՝ ՍԴ-ի միջոցով․ Ալեքսանյան 09/15/2021   12:33  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ և փորձում է մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել՝ ՍԴ-ի միջոցով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը հիմնավոր է, օրինական և պատճառաբանված, պահպանվել են օրենսդրության պահանջները։

Ինչ վերաբերում է արարքը վերաորակելու անհրաժեշտության մասին դատախազության պնդումներին,Ալեքսանյանը հիշեցրեց դեռևս 2020թ փետրվար ամսին կայացած դատական նիստը, որի ընթացքում ինքը բարձրացրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի որոշակիության խնդրի և այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, ապա հետաքրքրվել, թե ինչու արարքը չի որակվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով, ինչին ի պատասխան դատախազ Գևորգ Բաղդասարյանը բացառել էր ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով արարքի որակումը՝ նշելով, որ ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության տեսությունը կիրառելի չէ, ինչի հետ, Ալեքսանյանը համաձայն է։ Նրա դիտարկմամբ՝ մեղադրանքը փոփոխելու տեսանկյունից անհրաժեշտության մասին դատախազի պնդումները հիմնավոր չեն ու հակասում են իր դիրքորոշմանը։ Ըստ Ալեքսանյանի՝ կա մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ՝ քննչական գործողությունների՝ նոր ի հայտ եկած փաստական հանգամանքների արդյունքում և ապացույցների հետազոտման հետ կապված, սակայն երկու ռեժիմն էլ նշված դեպքում կիրառելի չեն, հետևաբար, դատախազությունը, հայտնվելով փակուղու մեջ, փորձում է մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել՝ ՍԴ-ի միջոցով։

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ որոշ բողոքների (նկատի ունի Սեդա Սաֆարյանի կողմից բերված բողոքին) ինքը չի անդրադառնա, քանի որ տպավորություն է, թե Գրիմ եղբայրների ստեղծագործությունից մեջբերում է և նույնիսկ դատախազությունը չէր հասկանում, թե ինչ բողոք է ներկայացվել; Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածին, ապա Պողոսյանը նշեց, որ այդ հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո այլ որոշում պարզապես չէր կարող կայացվել։ Փաստաբանը նկատեց՝ այլ գործի շրջանակներում դատարանը, վարույթը բացառող հանգամանքի դեպքում, անմիջապես որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ նույնիսկ առանց դատական նիստի, իսկ այն, որ այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել, բարձրացվում է մեղադրանքի փոփոխման հարցը, խոսում է այն մասին, որ այս գործը բացառիկ է և ցանկացած միջոց պետք է կիրառվի, որ գործի ընթացքը շարունակի պահպանվել։

Պողոսյանի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո Խաչատուրովը ՀՀ քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածով կարող էր այնքանով ենթարկվեր քրեական հետապնդման, ինչպես, օրինակ՝ ՀՀ ՔՕ 1500-րդ հոդվածով կամ մեկ այլ հոդվածով, քանի որ չկա քրեական հոդված, որով Խաչատուրովը հանդիսանում է ամբաստանյալ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։

Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 15/09/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի որոշման դեմ բողոքի քննության ժամանակ տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը «շփոթել» ու մեղադրական եզրակացությունն էր հրապարակում
17:14 07/09/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԹող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացությունը հրապարակելու շուրջ. Ալումյանը՝ դատախազներին
15:04 07/09/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻմ նկատմամբ համապատասխան հակակրանք ունեք. Ալեքսանյանը դատարանի գործողությունների հետևանքով հրաժարվեց իրականացնել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը
14:22 31/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Դատարանում հոսանք չկար
15:13 30/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները պահանջում են վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել գրավի չափը
15:07 30/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրող Գևորգ Բաղդասարյանը պահանջում է բեկանել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը
17:44 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դանիբեկյանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց. Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը
17:24 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:01 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ
14:42 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ և կասեցնել գործի վարույթը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]