ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահը չի տիրապետում քաղաքական էթիկայի նորմերին. Լարիսա Ալավերդյան 09/15/2021 22:22 | ԼՐԱՀՈՍ
Աննախադեպ է, երբ ԱԺ նախագահն այդպես է արձագանքում ՄԻՊ-ին, որն ընտրվում է հենց խորհրդարանի կողմից և խորհրդարանական մարմին է: Այս առումով՝ ԱԺ նախագահի արտահայտությունը ցույց է տալիս, որ տվյալ անձը չի տիրապետում քաղաքական էթիկայի նորմերին: Սա քաղաքական էթիկայի խնդիր է, երկրորդ՝սա քաղաքական կոպիտ վրիպում է. ստացվում է որ պառլամենտի խոսնակը անհավատությամբ է վերաբերվում մի ամբողջ ինստիտուտի աշխատանքին, խոսքը չի գնում միայն Արման Թաթոյանի, այլ՝ ՄԻՊ ինստիտուտի մասին, որը կարևորագույն կառույց է ցանկացած ժողովրդավարական երկրում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ ՄԻՊ զեկույցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը մեջբերումներ էր անում Ադրբեջանում հայ զինվորների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցից, ԱԺ նախագահ Սիմոնյանը դրանք որակեց «հնարած տեսարաններ».
«Ես, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու էր պետք թվարկել այս հնարած տեսարանները»,-ասել էր Ալեն Սիմոնյանը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սրանով ԱԺ նախագահը հատուկ ծառայություն է մատուցում ադրբեջանական իշխանություններին, որովհետև Ադրբեջանն ամենուր օգտագործելու է այդ խոսքերը՝ հղում անելով ՀՀ ԱԺ նախագահին
«Նա մերժում է պաշտպանի բոլոր փաստարկներն առ այն, որ մեր գերիները Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվում: Ինչո՞ւ է ՄԻՊ-ը ցույց տալիս գերիների խոշտանգումների կադրերը, որովհետև դա անհրաժեշտ է, նախևառաջ, մեր իշխանությունների համար, որոնք մերժում են այդ փաստը: Դրանով Արման Թաթոյանը նաև բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում, այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոչ միայն ուղղակի ոտնահարում է մարդու իրավունքները և հումանիտար նորմերը, այլ ուղղակի հակադրվում է դրանց »,-ասաց Ալավերդյանը:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սա նաև շատ մեծ հարված է Հայաստանի իմիջին, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջազգային ինստիտուտները խորը հարգանքով են վերաբերվում թե՛ Արման Թաթոյանին, թե այդ հաստատությանը Հայաստանում և այն համարվում է օրինական հաստատություններից մեկը Հայաստանում:
Զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահի այս հայտարարությունը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից.
«Եթե բարձրաստիճան պաշտոնյան կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի զեկույցը, որն ամբողջովին հիմնված է պրոֆեսիոնալ փաստահավաք աշխատանքի վրա, ապա դա կարող է շատ վատ արձագանք ստանալ այլ պետությունների կողմից, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից, որը կարող է ԱԺ նախագահի այդ արտահայտությունը «մատի փաթաթան» դարձնել »,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ թե սա կարո՞ղ է խոչընդոտել գերիների վերադարձի գործընթացին այն առումով, որ միջազգային կառույցները կարող են հիմք վերցնել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը և արժանահավատ չհամարեն գերիների խոշտանգումների մասին փաստերը, իրավապաշտպանը քիչ հավանական համարեց և ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները նույնպես այդ տեղեկությունները հավաքում են իրենց մոտ, քանի Արման Թաթոյանի զեկույցում ներկայացված փաստերը տեղադրված են սոցցանցերում, հենց սրանով է Ադրբեջանը հակադրվում միջազգային մարդասիրական նորմերին.
«Միջազգային պատկան կազմակերպությունները հալած յուղի տեղ չեն ընդունելու Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ես չեմ կարծում, որ սա կարող է խոչընդոտել գերիների վերադարձին: Այդ նյութերը տարածել է հենց Ադրբեջանը, այնպես չէ, որ դա իրենք գաղտի են պահել և հայկական կողմն է ինչ-ինչ ճանապարհներով հայթայթել դրանք, ուստի այս փաստարկը չէ, որ կարող է խոչընդոտել գերիների վերադարձին: Այստեղ գնում է գործարք,ես ասել եմ, որ չի լինելու որևէ գերու վերադարձ՝ առանց հերթական հանցագործության ՀՀ իշխանությունների կողմից: Ադրբեջանի իշխանությունը մշտապես գերիների վերադարձի համար նոր պահանջներ է ներկայացնելու, համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունները դրանք իրականցնելու են »,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ