Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Դատարանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը 09/14/2021   20:24  |  Վարչական իրավունք

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Հայցադիմումներից մեկը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի նկատմամբ, ի դեպ ճնշման միջոցներ էին սկսվել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո։ Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել էր վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։

Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին: Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել, ինչը ենթադրում էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարումը մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը, սակայն դատական ակտն այդպես էլ ի կատար չի ածվել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդել էր հայցի ապահովման միջոցը վերացնել, ինչը մերժվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սույն գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել վարչական արդարադատության համակարգում սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը կերաշխավորի անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրավունքի իրացումը, ըստ այդմ սահմանելով այն հայցերը, որոնց միջոցով անձինք անմիջականորեն ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:

Ըստ այդմ, օրենսդիրը, սահմանելով վիճարկման, պարտավորեցման և գործողության կատարման հայցերը, գործնականում չի բացառել այն դեպքերը, երբ անձը, գտնելով, որ վարչական մարմնի կողմից խախտվել են իր իրավունքները, հնարավորություն չունենա ներկայացնելու վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման հայց: Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի իրավիճակների մասին, որոնց դեպքում անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել նշված հայցատեսակներով ներկայացված պահանջներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, սակայն միայն այն դեպքերում, երբ հայցվորը, իր խախտված իրավունքները վերականգնելու համար չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց: Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց հայցվորը կարող է ներկայացնել բացառապես այն դեպքում, եթե նա չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց:

Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում ) վարչական գործը, այսինքն հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը: Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։

Դատարանի գնահատմամբ՝ նման պայմաններում Օնիկ Գասպարյանը զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունից, և այդպիսի հայցադիմումի ընդունումը ենթակա էր մերժման, սակայն այդ հանգամանքը Դատարանին հայտնի է դարձել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, իսկ դրա առկայությունը հիմք է հանդիսանում սույն գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով կարճելու համար: Ինչ վերաբերում է գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցին, ապա որոշումը կմնա ուժի մեջ՝ մինչև գործի վարույթը կարճելու մասին որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում, իսկ դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է գործի վարույթը՝ պայմանավորված դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում գտնվող գործով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը չի վիրավորվել վիրավորական գրառումներից, նրա փոխարեն վիրավորվել են իրավապահները
17:00 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր
14:29 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
11:37 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանում. Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին
10:31 14/09/2021  |  ՄամուլԵրկակի չափանիշների գործոնը. կարևորը՝ իրենց քաղաքական ու հատկապես անձնական շահերից բխի․ «Փաստ»
23:17 13/09/2021  |  ՔաղաքականԱրմագեդոնը նոր է սկսվում, Ալիևը Որոտանում անակնկալներ է պատրաստում. Վան Համբարձումյան
23:07 13/09/2021  |  ՄեկնաբանությունՈւ՞ր ա դա, ինչու՞ չի դուրս գալիս ու պատասխանում էս բարդակին. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
22:56 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԷդ մարդը կանխամտածված քաղաքում ներքին բախումներ է հրահրում, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ իր կեղտոտ գործերը անի. Արսեն Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
22:33 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին
22:22 13/09/2021  |  ՄեկնաբանությունԸնդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան

Արխիվ

[]