Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դատավոր Գագիկ Պողոսյանը «պետպատվերի շրջանակներում» Արսեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպանների կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու 09/14/2021   20:51  |  ԼՐԱՀՈՍ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կկալանավորվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ սա Արսեն Ղազարյանին կալանավորելու երրորդ «փորձն» էր, քանի որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ արդեն մերժել էին կալանավորման միջնորդությունները, ընդ որում, որոշումներից մեկը դատարանը կայացրել էր օրերս՝ օգոստոսի 31-ին։ Վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանի մեղադրանքը և նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Կալանավորելու երրորդ միջնորդությունը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Ղազարյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, իսկ ապաքինվելուց հետո կտեղափոխվի ՔԿՀ։ Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա, նրա խոսքերով, օգոստոսի 31-ին դատարանի որոշումից հետո որևէ ի հայտ եկած նոր հանգամանք, որևէ նոր հիմք չէր ներկայացվել և, ըստ էության, առաջին ատյանի դատարանը հակասել է առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Այսինքն, ունենք երկու իրավաչափ որոշում, որոնցից մեկով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդություն, մյուս դեպքում՝ բավարարել։

«Որոշումը պետպատվերի շրջանակներում կայացված որոշում էր, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ միջնորդությունը ներկայացվել է այն ժամանակահատվածում, երբ հերթապահում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրը և մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հանրությանը հայտնի է իր վարքագծով՝ իր կողմից կայացված որոշումներով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ցավալի է, որ նախաքննության ավարտական փուլում որոշում է կայացվել Ղազարյանին կալանավորելու մասին, երբ վեց ամսվա ընթացքում բոլոր դատարանները գտել են, որ կալանավորման հիմքերը չկան, որ Արսեն Ղազարյանի կողմից վարքագծային խախտումներ չկան։

Բացի այդ՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատարանն արգելել է պաշտպանական կողմին՝ ի հիմնավորումն իր կողմից ներկայացված առարկությունների և դիրքորոշումների՝ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և դատարանի՝ նման արձանագրումը ՀՀ իրավական պատմության մեջ նախադեպային է։

«Այսպիսի բան չի նախատեսում ոչ Քրեական դատավարության օրենսգիրքը, ոչ՝ առկա է իրավական ակտ կամ նախադեպային որոշում։ Պատկերացնու՞մ եք՝ մենք բերում ենք փաստարկներ, վկայակոչում ենք հիմնավորումներ և դատարանը պարզապես հրաժարվում է ընդունել մեր կողմից ներկայացվող փաստերը։ Ես չգիտեմ սրան ինչ գնահատական տամ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում ևս հայտարարել են, որ իրենց մասնակցությունը՝ դատական նիստին ավելորդ էր, քանի որ ի սկզբանե արդեն իսկ ամեն ինչ որոշված էր։

Ընդ որում՝ դատարանը հրաժարվել է ընդունել պաշտպանության կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ նշելով, թե իրավունք չունի ընդունելու որևէ փաստաթուղթ այն դեպքում, երբ նախկինում դատարաններն, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանը, ընդունել են ներկայացված փաստաթղթերը։

«Այսինքն՝ եթե ընդունում ենք, որ Գագիկ Պողոսյանի կայացրած որոշումը՝ փաստաթղթերը չընդունելու վերաբերյալ՝ ճիշտ է, հետևաբար, նախկին երկու անգամ փաստաթղթերն ընդունած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը թույլ են տվել կարգապահական խախտումներ, որի համար ենթակա են կարգապահական պատասխանատվության, այլապես՝ խիստ կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկվի Գագիկ Պողոսյանը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Գագիկ Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնելու, քանի որ այն հայտարարությունները, որը կատարեց Գագիկ Պողոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքում, ակնհայտորեն վկայում են այն մասին, որ ինքն ունի կողմնակալ վերաբերմունք՝ պաշտպանական կողմի նկատմամբ և անգամ չէր թաքցնում, որ նպատակադրված է բավարարելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ Գագիկ Պողոսյանը նույնիսկ ուրախ կլինի, որ իր՝ իշխանահաճո լինելու մասին հրապարակումներ գտնեն։

Արսեն Ղազարյանին կալանավորելու մասին որոշումը դատարանը տրամադրել է անմիջապես, ըստ փաստաբանի, նախապես երևի պատրաստ էր։ Դատական ակտում որևէ փաստական հանգամանքի վկայակոչում չի կատարվել, վկայակոչվել են նախադեպային որոշումները, ՄԻԵԴ հայտնած իրավական դիրքորոշումը և վերջում որոշել է, որ Արսեն Ղազարյանը պետք է կալանավորվի, մինչդեռ, դատական նիստը տևել է չորս ժամ՝ առանց որևէ ընդմիջման, իսկ մի քանի էջից կազմված որոշումը կայացվել է երկու ժամում, որտեղ, փաստաբանի փոխանցմամբ, որևէ փաստական հանգամանք չի վկայակոչվել։

«Պարզապես կար պետպատվեր՝ միջնորդությունը բավարարելու, ինքն էլ կատարել է պետպատվերը»,- նշեց Հովհաննիսյանը։

Դատարանը հավանական է համարել գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, սակայն փաստաբանի խոսքով, չի հիմնավորվել, թե գործում առկա որ փաստական տվյալներից է ողջամիտ համարվում այդ ռիսկը, պարզապես նշվել է, որ Ղազարյանը հանդիսացել է փոխգնդապետ և դա բավարար է ենթադրելու, որ նա, ազատության մեջ գտնվելով, կազդի դատավարությանը մասնակցող անձանց վրա՝ այն դեպքում, երբ արդեն վեց ամիս է, ինչ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, այդ վեց ամիսների ընթացքում որևէ խոչընդոտման փորձ չի եղել։ Փաստաբանը վկայակոչեց ՄԻԵԴ համապատասխան դիրքորոշումը, համաձայն որի՝ կալանավորման հիմքերից խոչընդոտման ռիսկը միակն է, որը հետզհետե նվազում է՝ նախաքննության ավարտական փուլին մոտենալիս։

«Նախաքննության ավարտական փուլում միայն խոչընդոտման ռիսկն է քննարկվել և դատարանը միայն այդ ռիսկը բավարար է համարել՝ նախաքննության ավարտական փուլում։ Ես չգիտեմ սա ինչ ժանրից է, ինչ ոլորտից է, բայց միանշանակ է՝ սա իրավական չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ հույս ունենալով, որ Ղազարյանն ազատ կարձակվի։

Ինչ վերաբերում է գերությունից վերադարձած շիրակցիների ցուցմունքներին, ապա կան ցուցմունքներ, որոնք, ըստ էության չեն հակասում Արսեն Ղազարյանի ցուցմունքներին, որ հարձակման պահին կապն անջատված է եղել և անգամ վերադարձած գերիներն են ասում, որ հարձակման պահին հնարավորություն չեն ունեցել Արսեն Ղազարյանի հետ կապ հաստատելու։ Ըստ նրանց ցուցմունքների՝ իրենք հրաման են ստացել Արսեն Ղազարյանից՝ նահանջելու վերաբերյալ, սակայն ոչ թե անմիջականորեն, այլ՝ այն անձանց միջոցով, որոնք այժմ գտնվում են գերության մեջ։

«Իբր միջնորդավորված հրաման են ստացել Արսեն Ղազարյանից՝ դիրքերից նահանջելու և միանալու Արսեն Ղազարյանի ղեկավարած ստորաբաժանմանը, սակայն այդ ընթացքում մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել են »,- նշեց Հովհաննիսյանը։

Ի դեպ, ըստ քրեական գործում առկա ցուցմունքների, վերջիններս գերեվարվել են 5-7 ադրբեջանցու կողմից՝ առանց դիմադրության, թեև եղել են ամբողջությամբ զինված։

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:33 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին՝ հանցագործություններ կատարելու կասկածանքով. փաստաբան
19:38 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է. Կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
14:41 01/09/2021  |  Քաղաքական14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները
12:04 30/08/2021Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են. Փոխգնդապետ Ղազարյան
11:37 30/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը տարածքում անջատված են եղել հայկական կապի օպերատորները.փաստաբանը մանրամասներ է հայտնում
11:15 30/08/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գործով փոխգնդապետ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է.փաստաբան
17:30 09/07/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին. Հովհաննիսյան
11:52 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍԴատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից
20:14 21/05/2021  |  Քրեական խրոնիկոն62 շիրակցի զինծառայողի գերեվարման գործով փոխգնդապետը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը
20:40 19/05/2021  |  ՔաղաքականՀին Թաղերի և Խծաբերդի տարածքում 62 զինծառայողի գերեվարման գործով քննիչը պահանջում է կալանավորել փոխգնդապետին անորոշ ժամանակով՝ մինչև Ադրբեջանից հայ գերիների վերադարձը.փաստաբան

Արխիվ

[]