Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մատենադարանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը.Իշխանյան 09/14/2021   14:32  |  ԼՐԱՀՈՍ

Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը իր նոր գրությամբ այս անգամ բացահայտում է, որ Ադրբեջանի շահերին է ծառայում այն աստիճան, որ մերժում է Արցախի ինքնորոշման գաղափարը, և ինքնորոշման գաղափարը ընդհանրապես, եթե այն ծագել է կապիտալիստական միջավայրում։ Նման գրառում է արել հրապարակախոս Վահան Իշխանյանը՝ ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Մատենադարանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը.

««Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կապիտալիստական նախագիծ է: Այն առաջացել է ազգային կապիտալիստական պետություն ստեղծելու արևածագին, ղեկավարվել ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Կապիտալիզմի մեջ ինքնորոշման իրավունքը չի կարող հռչակվել որպես ձախ գաղափար»։

Բացարձակ կեղծիք, Արցախի ինքնորոշման գաղափարի ակունքերը գնում հասնում են մինչև Խամսայի մելիքություններ, ապա 1918-1920 թվեր, երբ Արցախի ժողովուրդը ջանքեր էր թափում Հայաստանի հետ միավորվելու համար, ապա վերածնվում է 1960֊ականներին, Արցախում շարժում է առաջանում Հայաստանին վերամիավորվելու համար, Ադրբեջանի իշխանությունները սկսում են հալածել Ղարաբաղի մտավորականներին, նրանցից շատերը հեռանում, գալիս են Հայաստան, որոնցից մեկն էր գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։

Հայաստանին վերամիավորման Արցախի ինքնորոշման շարժումը 1960֊ականներից ընդհատակյա կամ կիսաընդհատակ շարունակվում է և 1988թվին բռնկվում, այն բանից հետո երբ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում է ընդունում.«Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Այս պատգամավորներից ո՞վ էր լիբերալ, գրեթե բոլորը կոմկուսի անդամներ էին։ Նույն օրը Երևանում սկսվեցին ցույցեր հաջակցություն ԼՂԻՄ֊ի խորհրդի որոշման, որին ակտիվորեն մասնացկում էին Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը և բազմաթիվ այլ մտավորականներ, ո՞վ էր նրանցից լիբերալը։ Նույնն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամները, 1988-ին նրանցից ոչ ոք լիբերալ հայացքներով հանդես չէր եկել, այդ հետո, Սովետի փլուզման ժամանակ՝ 1990-1991 թվերին Ղարաբաղ կոմիտեի անդամների ստվար մասը և նրա ստեղծած ՀՀՇ֊ն որդեգրեցին լիբերալ գաղափախախոսությունը։

Հարց ունեմ Մատենադարանի գիտխորհրդին՝ Մատենադրանը գիտական հաստատությո՞ւն է, եթե այո, ինչպե՞ս է Մատենադարանում աշխատում մեկը՝ ով պատմությունը խեղաթյուրելով՝ Արցախի ինքնիշխանությունը վերացնելու ադրբեջանական ֆաշիզմի համար հիմնավորումներ է ստեղծում։

Ձախի գաղափարախոսության հենասյունն է՝ մերժումը մարդու կողմից մարդու շահագործումը, առավել ևս մարդու կողմից մարդու բնաջնջումը։ Եթե այս թեզը կիրառենք արցախյան խնդրի վրա, ապա ձախը մերժում է թուրք֊ադրբեջանական նվաճողների կողմից հայերի բնաջնջման ծրագիրը և աջակցում է թուրք ադրբեջանական նվաճողների գերիշխանությունից ինքնորոշման ու ազատգրական պայքարի յուրաքանչյուր դրսևորում՝ հայերի, քրդերի, թե թալիշների։ Պատահական չի որ Արցախի անկախությունը ճանաչել է ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ ձախ մտավորականներ իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին, ինչպես, օրինակ, Հարվարդի համալսրանի պրոֆեսոր Քորնել Ուեստի խոսքը. «Եւ ուրեմն մենք՝ մէ՛կ ժողովուրդէ, մէկ մեծ ժողովուրդէ, մէ՛կ աշխարհա-պատմական ժողովուրդէ՝ կեցած ամերիկեան կայսրութեան մէջտեղ, կը բարձրացնեմ ձայնս ահա՝ մէ՛կ ձայն. ձայն մը սակայն համերաշխ զօրավիգի՝ աշխարհա-պատմական ուրիշ ժողովուրդի մը։ Ժողովուրդի մը որ խոցուած է երկուքի չափ՝ երկու հազար տարիէ աւելի, բայց որ կը շարունակէ բաշխել վիրաւոր բժիշկներ, որ յարատեւօրէն ատելութեան առարկայ եղած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել սիրոյ մարտիկներ, որ ահաբեկուած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել ազատութեան անհաւատալի ռազմիկներ։ Կ՚ակնարկեմ հայ ժողովուրդի մը որ կու գայ հեռու անցեալէն»(հղումը մեկնաբանության մեջ)։

Ձախը մերժում է գերիշխանությունը և աջակցում անջատմանն ու ինքնորշումը նաև կապիտալիստական համակարգում, ինչպես, օրինակ, ձախերն հիմնականում աջակցում են Կատալոնիայի ինքնորշման շարժմանը։

Հետևաբար, Արցախի ինքնորոշումը, եթե նույնիսկ առաջացած լիներ կապիտալիստական միջավայրում, ինչը ինչպես տեսանք, այդպես չի, այդուհանդերձ կրկին ձախ աջակցություն պիտի վայելեր։

Ձախը ապրուկացում է։ Առանց ապրումակցման չկա ձախ գաղափար։

Գայանե Այվազյանը ու նրա համախոհները ձախի անունից խոսելով իրականում ամենահակաձախ, ամենաաջ, ամենամերժողական քարոզն են տանում, քանի որ նրանց հայտարարությունները զուրկ են ապրումակցումից, այս դեպքում արցախահայությանը ապրումակցումից։ Նրանք «չեն տեսնում», որ Արցախում ապրում են մարդիկ՝ գյուղի աշխատավորներ ու դպրոցի ուսուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ ու բժիշկներ, աշակերտներ և ուսանողներ, երեխաներ և թոշակառուներ, որոնք չեն ուզում Ադրբեջանական գերիշխանության տակ լինել, իսկ 1990֊ականներից հետո չեն ուզում բնաջնջվել, քանի որ այժմ ադրբեջանական գերիշխանություն նշանակում է Արցախի հայ բնակչության բնաջնջում։

Այվազյանի հենց այս տողը թե « Ղարաբաղի ինքնորշման հարցը ղեկավարվել է ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից», որտեղ նկատի ունի միայն Հայաստանում ղարաբաղյան շարժման ղեկավարներին ի դեմս Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ֊ի, մատնում է, որ նրա համար չկան արցախցիներ, «չի տեսնում», որ ղարաբաղյան շարժումը սկզիբ է առել՝ ոչ թե Երևանում այլ Արցախում, ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի կողմից, այլ ԼՂԻՄ Մարզխորհրդի պատգամավորների կողմից, ապա մինչև Ղարաբաղ կոմիտեի ստեղծվելը, Արցախում ստղծվում է շարժումը կոորդինցնող Կռունկ կոմիտեն, որի անդամներն էին Արկադի Մանուչարով (նա­խա­գահ), Ռոլես Աղաջանյան, Վարդան Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Համլետ Գրիգորյան, Մաքսիմ Միրզոյան, Արկադի Կարապետյան, Բորիս Առուշանյան, Ռոբերտ Բաղդասարյան, Համլետ Մովսիսյան, Վլադիմիր Գևորգյան։ Նրանցից ո՞վ է լիբերալ։ Ոչ ոք։ Բայց Այվազյանի տեսադաշտում նրանք չկան։

Չգիտեմ թե Ադրբեջանում կա՞ այնպիսի մեկը ով Գայանե Այվազյանի նման հետևողկանորեն խեղաթյուրելով ձախ գաղափարախոսությունը, ձախի անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը կմերժի, «հիմնավորումներ» ստեղծելով արցախահայությանը բնաջնջելու համար։

Բազմաթիվ ադրբեջանցիներ են հավանություն տալիս նրա գրառումներին և… բազմաթիվ հայ մտավորականներ են հավանության արժանացնում այն»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:46 16/05/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական ագրեսիայի աջակիցները համալրվում են․ Վահան Իշխանյան
11:04 15/05/2021  |  ՄեկնաբանությունՈվքեր կարծում էին թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու մոլորյալներ են, չկա տենց բան. Վահան Իշխանյան
10:34 14/05/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ. դրա ապացույցն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է. Իշխանյան
10:49 11/05/2021  |  ՄեկնաբանությունԿապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է. Վահան Իշխանյան
22:52 21/04/2021  |  ՄեկնաբանությունԳյումրեցու կամ երևանցու ինչ պետքն է որ սյունեցիները տնով տեղով, վտանգի տակ են. Վահան Իշխանյան
22:41 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍԻմացվեց այն ինչ ենթադրվում էր՝ շատ են սրվել հայ֊ռուսական հարաբերությունները. Վահան Իշխանյան
10:00 02/07/2020  |  ՄեկնաբանությունՀակառուսական դավադրությունը բացահայտվում է. Վահան Իշխանյան
12:01 16/06/2020  |  ՄեկնաբանությունԱհա Նիկոլ Փաշինյանը ո՜ւր հասցրեց «հպարտ քաղաքացիներին». Իշխանյան
21:24 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱղետի պատճառը. Իմ քայլի համար մարդկային կյանքերից ավելի կարևոր է իշխանությունը պահելը. Վահան Իշխանյան
15:43 13/06/2020  |  ՄեկնաբանությունՈվ ապուշ չի, գիտի, որ համաճարակի տարածման միակ մեղավորը Փաշինյանն է. Վահան Իշխանյան

Արխիվ

[]