ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկիրը կաթվածահար անելու մանդա՞տ են ստացել. «Փաստ» 09/14/2021 11:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել:
Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։ Կարճ ժամանակ անց հանկարծ պարզվեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ճանապարհով անցնող իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերն է ստուգում, ավելին՝ գումար են գանձում։ Ուստի չպետք է բացառել, որ շուտով այդ տեղանքում հայտնվի նաև ադրբեջանական մաքսակետ, և նրանք սկսեն ճանապարհով անցնող իրանական մեքենաներից ուղղակի հարկեր պահանջել (թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ այս ենթադրությունը ամենևին իրականությունից հեռու չէր)։ Որոշ ժամանակ հետո էլ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են հայկական մեքենաները ստուգել, տարանցիկ հարկեր պահանջել կամ էլ կրկին փակել ճանապարհը։ Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել։
Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։ Այդ ժամանակ Իրանից դեպի Հայաստան, Հայաստանից ու Վրաստանից Իրան բեռնափոխադրում կատարողները ուղղակի կարող են իրենց ապրանքները տեղափոխելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել և հաղորդակցության ուղիների ոչ ապահով լինելու պատճառով փորձել շրջանցել Հայաստանը։ Այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը։ Չհաշված, որ ադրբեջանական սադրանքների արդյունքում Սյունիքում բնակվող քաղաքացիները չեն կարողանա տեղաշարժվել մեկ համայնքից մյուսը։ Նկատի ունենանք, որ երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, մի շարք համայնքներում անգամ սննդամթերքի ապահովման խնդիր էր առաջացել։
Իսկ Փաշինյանը նորից կարող է առաջարկել երթևեկել գրունտային ճանապարհով, եթե այդ քանդված ճանապարհը որևէ կերպ կարելի է սոսկ գրունտային անվանել։ Սրա համա՞ր է ժողովուրդը Փաշինյանին մանդատ տվել, որ երկիրը ցանկացած պահի կաթվածահար արվի՞, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու ու իրավական գործիքներով քաղաքական հետապնդումների ենթարկելու համար էր։ Մի՞թե Փաշինյանը չէր, որ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի առաջ կանգնած՝ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ու իր գլխից մեծ խոստումներ տալիս։ Իսկ այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն իր ձեռքերը վերջնականապես լվանում է Արցախից։ Սա միայն մենք չենք ասում, սա արդեն արձանագրում են բոլոր ադեկվատ փորձագետներն ու քաղաքական գործիչները: Այս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ, իսկ Արցախի Անկախության օրը ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Արցախ չմեկնեցին:
Փաստացի, ամբողջ հույսը միայն ռուս խաղաղապահներն են... Լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է խոչընդոտներ ստեղծել Լաչինի միջանցքով դեպի Արցախ գնացող կապի անխափանությունն ապահովելու հարցում։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէին օրերս Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Եվ այս ֆոնին մեկ անգամ չէ, որ ադրբեջանական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից միջանցքը փակելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են հնչում։ Բացի դրանից, ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես են իրենք վերևից վերահսկում Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ու հայտարարում, որ միջանցքն ուղղակի իրենց ափի մեջ է։
Եվ պատահական չէ նաև, որ Բաքուն սկսել է դժգոհություն հայտնել, որ իրանական համարանիշներով մեքենաներ են մուտք գործում Արցախ։ Օրինակ՝ Բաքուն այսպիսի մի պատրվակ կարող է օգտագործել Լաչինով անցնող հաղորդակցության վրա վերահսկողություն սահմանելու ու սադրանքներ հրահրելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին նոր սադրանքների չեն գնա՝ իրավիճակը գլորելով դեպի էսկալացիա ու ռազմական նոր բախումներ։ Իրենց ամբողջ նպատակը Հայաստանի խորքերը ներխուժելն ու Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելն է, որի մասին Ալիևն անընդհատ ակնարկում է։ Եվ առկա իրավիճակի ու իրերի դասավորության ֆոնին բոլորովին պատահական չէ, որ թուրքական բանակն Ադրբեջանում 4 թուրք գեներալներից բաղկացած ներկայացուցչություն է ստեղծում։ Եվ ելնելով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններից՝ անգամ քննարկվում է դեպի Ադրբեջան թուրքական բանակի առանձին կոնտինգենտ ուղարկելու հարցը։
Այնպես որ, պատերազմից հետո Հայաստանին ու Արցախին անվտանգային առումով շատ լուրջ վտանգ է սպառնում, ուստի այդ սպառնալիքի առաջն առնելու նպատակով պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը թե՛ ռազմական հարթության վրա և թե՛ դիվանագիտական դաշտում, այլապես երկրորդական հարցերի վրա կենտրոնանալով և ոչ պատեհ գույնզգույն միջոցառումներ կազմակերպելով՝ քայլ առ քայլ շարժվում ենք դեպի պետականության կորուստ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․09.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից