ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը իշխանություն չունի՝ արդեն երեք տարուց ավելի 09/13/2021 21:44 | Վերլուծություններ
Քանի որ գունավոր հեղափոխությունից հետո իշխանությունը զավթածները Հայաստանի և հայ ազգի շահերն իրականացնելու համար չէ, որ բերվեցին իշխանության։
Այսօր բոլոր լրատվամիջոցները միահամուռ՝ ֆոտոներով անդրադարձել են ադրբեջանցիների ոստիկանական հենակետին՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում։ Փաստորեն, թշնամու ոստիկանական զորքը հսկում է Որոտանի ճանապարհը, ընդ որում, պարզվում է՝ ազերի հսկիչները գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից։ Սա այսօր է, իսկ վաղը, կասկած չունենաք, նրանք նույն բանը կարող են պահանջել Հայաստանի քաղաքացիներից։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունն իր կոտրած ձեռքով Հայաստանում իշխանությունը հանձնեց մեր թշնամուն։ Նախարարներից մեկն ասում է՝ դեռ մեր տնտեսական շահին չեն վնասում։ Եվ ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ Սյունիքում անվտանգության խնդիր չկա, Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր չէ, բաց է․․․ Տգիտության շքահանդես չէ, ի՞նչ է։
Ի դեպ, պատահական չէ, որ սորոսյան ծրագրերից հրաժարված Թուրքիան պետություններ կործանող դողդոջ ծերունու ծրագրերը դեպի ՀՀ ՝ կարևոր ուղղորդողներից էր։
Եվ բնավ պատահական չէ, որ անկեղծանալով այդ մասին հայտարարում են թուրքադրբեջանական տանդեմի առաջին դեմքերը, թե՝ ՀՀ թավշյա հեղափոխության մեջ իրենք անմասն չեն եղել, այն հովանավորներից են։ Այսինքն, ներդրում են կատարել։
Որպես արդյունք՝ ունենք այն, ինչ ունենք՝ հակահայ, թրքահաճո իշխանություն, որ իշխանության գալուց դեռ շատ առաջ՝ ուղնուծուծով այդպիսին է եղել, իր դաստիարակությամբ ու ողջ գործունեությամբ, իր հոգևոր հայրերի ավանդներով /Տեր-Պետրոսյան, Բլեյան/՝ իր հրատարակած լրատվամիջոցի մոտիվներով ու առաջնորդողներով, ի վերջո՝ իր «Երկրի հակառակ կողմը» անվանյալ գրքով։
Այո, այսօր մենք բոլորս հայտնվել ենք երկրի հակառակ կողմում, ուր քամահրանքի առարկա են դարձված Գառնին ու Քարահունջը, մեր քրիստոնեական և նախաքրիստոնեական ողջ մշակույթը, Արարատյան և հայրերի երկիր Հայաստանի ծագումնաբանությունը։
Բայց արդյո՞ք սա հենց այնպես՝ բանտախցային մտազեղումների հետևանք է զուտ։ Բնավ՝ ոչ։ Սա ծրագիր է, ծրագիր, որի մասին հայտարարել է հեղինակը վաղօրոք։
Կապերն ու կապակցությունները, ուսուցիչները հայտնի են նաև իրենց հրապարակային խոսքով։ Հիշու՞մ եք երբ Բլեյանը Բաքու գնաց ու վերադարձավ, ինչ շոկի մեջ էր հայ ժողովուրդը։ Սակայն ինքն էլ էր շոկային վիճակում։ Բաքվում ինքզինքը հյուլե էր կարծել՝ տեսնելով հայերի կառուցած Բաքուն, որն, ի դեպ, առանց հայ ճարտարապետների հեղինակած հոյակապ շենքերի՝ Բաքու չէր լինի։ Իսկ նա մերոնց երբեմնի մեծ դերակատարություն, պատմականորեն՝ մերը և հավիտյան հայկական հետք ունեցող քաղաքի նավահանգիստներն ու խարիսխ գցող նավերը հաշվելով վերադարձել էր այս զգացողությամբ նրանք ու՜ր, մենք՝ ու՜ր, նավե՜րը, ծովը, նավթը․․․Դեռ էն գլխից՝ ամեն նոր ծնվողի մեջ հայերի հանդեպ չարություն, վրեժխնդրություն և թշնամություն դաստիարակող ադրբեջանցիների մասին եկել ու ասում էր՝ Բաքվում հայերի հանդեպ «ես չարություն չտեսա»․․․
Դատելով իր խոսքերից հիմա էլ չի տեսնում, որքան է՝լ հայ ռազմագերիների հանդեպ ազերիների բարբարոսությունների մասին փաստեր ներկայացվեն ու ալիև ամուսինները թանգարան բացեն իրենց վայրագությունները ցուցադրելով։
Կամ՝ ինչու՞ էինք զարմացել ազգովի, երբ քպական առաջնորդը միտումնավոր՝ թուրքերենով, «Էյվազլի» ու «Չայզամի» էր անվանել Սյունյաց Որոտան ու Նոր Առաջաձոր՝ հայկական ու հայեցի անուններով գյուղերը: Ինչու՞։ Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, թե ՀՀ առաջին նախագահը դեռ 90-ականներին էր Բերձոր, Ակնա, Վարանդա, Ջրական, Կովսական՝ /թվարկումը կարելի է շարունակել/՝ հայկական տեղանունների փոխարեն Լաչին, Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ և Զանգելան ասում՝ ընդ որում, միշտ հատուկ ընդգծված կոչելով՝ «գրավյալ տարածքներ»։ Ներկա վարչապետի ուղեղում էն գլխից է Տեր-Պետրոսյանը մեխել այս գաաղափարաբանությունը։ Հայոց հրաշք Շուշին՝ նրանց համար նոր չդարձավ «Շուշա»։
Այսօր շատ հհշաՀԱԿ-ականներ հպարտանում են, թե՝ Լ․ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ էին Արցախի հայոց հողերն ազատագրվում։ 2008-ի մարտին, Սամվել Կարապետյանի հետ զրույցում էի ու նա ինձ ասաց բառացիորեն հետևյալը՝ «Վազգեն Մանուկյանը ինչ էլ անի-չանի, նա՛ է այն պաշտպանության նախարարը, որի ժամանակ նախագահից թաքուն, գողեգող հողեր էին ազատագրվում։ Բայց քանի որ մեր ազգը առհասարակ վարժ է անհող ապրելու, հողի հարգը ըստ արժանվույն չի գիտակցում, երկրին հող ավելացրած մարդկանց հարգն էլ չի՛ կարող ճիշտ գնահատել և ունենալ այդ գիտակցությունը»։ Հետո՝ հիշեց, թե իր պատրաստած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ազատագրված շրջաններ» վերնագրով քարտեզը հրատարակվելուց հետո ինչպես էր գրախանութներ գնում, բայց բոլորը՝ «ազատագրված» բառը տեսնելով վախենում ու մերժում էին։
«Քարտեզը քանի տպարան եմ տարել, վերնագրին նայում, հրաժարվում էին հրատարակել։ Ի վերջո, մի տպարան առանց հասցեն նշելու՝ համաձայնեց տպել․․․Տպելուց հետո՝ քարտեզը ձեռքիս գրախանութից գրախանութ էի գնում, քարտեզը վախենում էին ընդունել։ «Ազատագրվա՜ծ»՝ ասում էին և վախեցած մերժում։ Երկրի նախագահն էր մերժում, նա՛ էր ստեղծել այս մթնոլորտը»։
Հիմա՝ 90-ականների այս մթնոլորտով սնվածից ի՞նչ եք սպասում․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից