Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Ադրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին՝ հանցագործություններ կատարելու կասկածանքով. փաստաբան 09/13/2021   21:33  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով, նրանց տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, դատավարություն իրականացնել և այդ պայմաններում ՀՀ-ն իրավական հակազդեցության որևէ գործիքակազմ չունի՝ առանց միջպետական համապատասխան փաստաթղթերի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել։ Ըստ ՀՀ ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Ընդ որում՝ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվել էր Որոտանի ադրբեջանական անվանումը՝ «Էյվազլի»։ Այլ խոսքով՝ Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաները գտնվում են ադրբեջանցիների անմիջական հսկողության ներքո, ինչը ոչ միայն մեղմ ասած խնդրահարույց է անվտանգության և տնտեսության համատեքստում, այլև՝ հղի է նոր վտանգներով՝ ՀՀ քաղաքացիների գերեվարման, ձերբակալությունների տեքստով։ Ընդ որում՝ Ադրբեջանի կողմից հետախուզում է հայտարարվել մի շարք պաշտոնյաների, զինվորականների նկատմամբ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բարձրացրեց միջպետական պայմանագրի անհրաժեշտության հարցը՝ արձանագրելով, որ անգամ թշնամի պետությունների հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերով և այս պահին, թեև մեզ համար այդ տարածքները վիճելի չեն, քանի որ հայկական են համարվում, բայց փաստացի գործ ունենք վիճելի տարածքի հետ, որտեղ կատարված հանցահործությունների կամ յուրաքանչյուր պետության իրավազորության հարցը պետք է լուծվի միջազգային պայմանագրով։ Փաստաբանի կարծիքով՝ հունվարի 11-ի պայմանագրով պետք է կետ ներառվեր կամ անհապաղ լոկալ այդ տարածքի վերաբերյալ պետք է եռակողմ համաձայնություն ձեռք բերվեր՝ տարածքը երկկողմանի, համատեղ անարգել որոշակի ժամկետով օգտագործելու վերաբերյալ կամ այդ ճանապարհով երթևեկությունն արգելափակելու վերաբերյալ, մինչդեռ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Նրա փոխանցմամբ՝ ստեղծվել է իրավիճակ, երբ տվյալ տարածքում ադրբեջանցի զինվորականներն իրավասու են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ պատճառաբանելով, թե նրանք կասկածվում են ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ, տեղափոխել նրանց Ադրբեջանի Հանրապետություն և նրանց նկատմամբ դատավարություն սկսել և, ՀՀ-ն, այդ տարածքում՝ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում որևէ իրավազորություն չունի, որևէ իրավական հակազդեցություն ունենալ չի կարող, գործիքակազմ չկա։

«Եթե ՀՀ քաղաքացին երթևեկում է ուղեկալի դիմացի հատվածում, որի մի մասը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածք և եթե այդ տարածքում Ադրբեջանի ոստիկանները ձերբակալեն մեր քաղաքացուն, տեղափոխեն Ադրբեջան և նրա նկատմամբ դատավարություն սկսեն, իրենց բոլոր գործողություններն իրավաչափ են, իրավական հարթության մեջ հակազդեցության որևէ գործիքակազմ չունենք։ Օրինակ, ասենք՝ Որոտանի այդ հատվածը համարում են Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածք, ՀՀ քաղաքացին առանց թույլտվության հատել է սահմանը և մտել Ադրբեջանի տարածք, ՔՕ համապատասխան հոդվածի հանցակազմի այդ հիմքով կարող են անձին ձերբակալել»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մինչև ճանապարհների հարցը լուծելը պետք էր եռակողմ համաձայնություն ձեռք բերել՝ ՀՀ քաղաքացիների անարգել մուտքի, երթևեկության վերաբերյալ, ինչը չի արվել։

Այլ խոսքով՝ պարզապես բանավոր պայմանավորվածության հիման վրա ՀՀ քաղաքացիները երթևեկում են այդ տեղով, բայց ցանկացած պահի սահմանն ապօրինի հատելու հանցակազմով կարող են ՀՀ քաղաքացիներին ձերբակալել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 13/09/2021  |  ՏնտեսությունԱդրբեջանն այս քայլով փորձելու է թանկացումներ ստեղծել երկրի ներսում՝ նպատակ ունենալով թուլացնել Հայաստանի տնտեսությունը. տնտեսագետ
20:32 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր սահմաններին անվերահսկելի վիճակ է.հակառակորդը որտեղ ուզում է, այնտեղ էլ տեղակայվում է. Սեյրան Օհանյան
19:38 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է. Կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
21:19 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԲաքվից երկու զինծառայողների վերադարձը հիմք է տալիս մտածելու, որ էլի չհաստատված գերիներ կան Ադրբեջանում՝ ողջ ու առողջ. Գերեվարված զինծառայողի հարազատ
19:04 09/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին. Զախարովա
21:19 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍԿարմիր խաչի ներկայացուցիչները տեղեկացված չեն եղել հուլիսին երկու հայ զինծառայողների գերի ընկնելու մասին. ՊՆ-ն Կարմիր Խաչից գաղտնի էր պահել
20:28 07/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են Բաքվից Երևան վերադարձող 2 հայ ռազմագերիների անունները
19:20 07/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀրատապ. Բաքվից Երեւան է վերադառնում երկու գերի
14:41 01/09/2021  |  Քաղաքական14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները
19:12 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ զինվորներն անհետանում են, իսկ ՊՆ-ն պաշտոնական որեւէ պարզաբանում չի տալիս

Արխիվ

[]