ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իր բերած կեղծ օրակարգերից անդին իշխանությունն անում է իր սև գործը, որի մասին կիմացվի, երբ արդեն ուշ կլինի․․․ 09/13/2021 00:45 | Վերլուծություններ
Անիշխանություն Հայաստանում, հետպատերազմական Հայաստանի և Արցախի հանրապետություններում բազմաթիվ հարցեր կան չլուծված։ Դրանք բոլորը կարևոր են, շատ կարևոր ու հրատապ, բայց այդ բոլոր հարցերը լուծելու համար մենք առաջին հերթին պիտի ազգային ուժեղ պետություն ունենանք, լրջմիտ և կամային պետական այրեր։ Այսօր մենք ո՛չ առաջինն ունենք, ո՛չ երկրորդը։
Բայց վատից ավելի վատթարը կա, քանի որ ընդհանրապես պետություն ունենալ-չունենալու դիլեմայի առջև ենք կանգնած, քանզի անլուրջ և տկարամիտ իշխանությունը ունակ չէ Հայաստանի շահն առաջ տանելու, ավելին, վերջինս հատկապես կապիտուլյացիոն պարտությունից հետո իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջման գնալ թուրքադրբեջանական եղբայրությանը։
Այն արդեն իսկ մեր թիկունքում քայլ առ քայլ իրականացրել է՝ մեն-մենակ, ծածուկ ու գաղտագողի հանդիպումների, բանավոր ու գրավոր պայմանավորվածություններով, փակ օրակարգերով էլ գուցե կնքել ու ստորագրել է այնպիսի խայտառակ փաստաթղթերի տակ, որոնք երևակայելն անգամ դժվար է։ Սակայն այն, որ արդեն իսկ կատարված փաստերի առաջ հայությանը կանգնեցնելու է այս ապիկար իշխանությունը, կասկած չկա․․․
Իշխանության՝ հանրային մակարդակ բերած օրակարգերը այդ են փաստում և վկայում։ Այս էլ որերորդ անգամ, երբ պետության և ազգի համար համար կարևոր հարցի կամ խնդրի լուծման շեմին ենք լինում, մեկ էլ իշխանությունն իր մանիպուլյացիոն թեմաների պահեստը բաց է անում։
Այսինքն, լուծման կարոտ խնդիրները, որոնք ժամանակավորապես սառեցրել էր, մեկ էլ կրկին հրապարակ է նետում։ Իսկ դրանք մեր ժամանակներում բազմաթիվ են։ Ընդ որում, այդ թեմաներից յուրաքանչյուրն ունեն իրենց շահառուները, իրենց հանրային տիրույթը։
Սակայն միայն հատվածական, առանձին սեգմենտների վրա չէ, որ աշխատում է նիկոլական պոպուլիստական իշխանությունը, քանզի կա խավ, որի համար միևնույն է երկրին պատուհասած աղետն ու դրա չափը։ Վերջինիս համար մասշտաբային գունագեղությունն անհրաժեշտություն է և հոգը չէ սրանց, թե իրենց կողքին ապրում են մարդիկ, որոնց ամեն օրը տառապանքի միջով է անցնում։ Նրանց խրախճանք է պետք և վերջ։
Պատահական չէ, որ հենց այս փուլում Հայաստանում շինծու մեղադրանքներով ձերբակալվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Հենց այս օրերին կրկին օրակարգային է դարռնում հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի առողջության վատթարացումը։ Ի վերջո, այդ մասին տևական ժամանակ է արդեն բարձրաձայնվում է, սակայն հանրային տեսակետների ուղղորդման համար մանիպուլյացիոն կոճակը հիմա է սեղմվում նորից։
Պատահակա՞ն է արդյոք, որ հենց այս փուլում է կրկին հրապարակում թեժանում Տիգրանաշենի հանձնման թեման, գերիների հարցերը ցավագին կերպով բարձրացվում և կամ՝ առիթն օգտագործելով շահագրգիռ կողմը դատական հայցի առկայությունը հաշվի չառնելով ֆիզիկայի ինստիտուտի տարածքի ծառերի հանդեպ իսկական սպանդ է իրականացնում․․․
Ի վերջո, հենց այսպիսի ճակատագրական ժամերին իշխանության վերին մակարդակներում լայն զանգվածների համար «հաց և խրախճանք»-ի հին ու հայտնի տրամաբանությամբ զանգվածային և գունագեղ միջոցառումներ է իշխանությունը նախաձեռնում։ Ինչպիսին նախօրեին վարչապետի առաջարկած՝ ՀՀ անկախության երեսնամյա տարեդարձի նշումն է՝ «գունագեղ և մասշտաբային», ընդ որում, «ի հիշատակ» զոհված հերոս տղերքի։ Վստահ են,, բնականաբար, որ կլինի մեծ դիսկուրս, կլինեն ընդդիմացողներ, այսինք կշիկանա մթնոլորտը իշխանության մտացածին օրակարգում, հիմնական թեմայից համատարած ապակենտրոնացում կլինի և վերջինս ձեռքերն ազատ՝ կանի իր սև գործը․․․
Որի մասին բոլորս հետո կիմանանք․․․Երբ արդեն ուշ կլինի․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ