ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի համար նույնպես շահեկան կլինի մտել Ռուսաստանի ու Բելառուսի ստեղծվելիք միության կազմի մեջ. Հայկ Նահապետյան 09/12/2021 15:26 | Քաղաքական
Աշխարհաքաղաքական առումով՝ երկրորդ բևեռի կայացման քաղաքական գործընթաց է գնում: Եթե մինչ այս կար ռազմական և տնտեսական գործընթաց, հիմա քաղաքական վեկտորն է գնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի՝ մեկ ընդհանուր խորհրդարան ստեղծելու գաղափարին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ Ռուսաստանն ու Բելառուսն ապագայում կարող են դաշնային խորհրդարան ունենալ:
Փորձագետի խոսքով՝ այս երկու երկրներն արդեն իսկ տարբեր ոլորտներում՝ տնտեսական, անվտանգային, ռազմական, համագործակցում են և ունեն համաձայնագրեր, հիմա գործընթացը գնում է քաղաքական ուղղությամբ, որի հենքն օրենքներն են՝ միասնական մեկ խորհրդարան ստեղծելու գործընթացը:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ այս ձևավորվելիք խորհրդարանի գործառույթը լինելու է տվյալ պետության մեջ մտնող ժողովուրդների արժեհամակարգի, ավանդույթների կրոնական հավատալիքների վրա հիմված օրենքներ մշակումը:
«Հետխորհրդային բոլոր հանրապետություններում Սահմանադրությունը և դրանից բխող օրենքները 1991թ-ից տրվել են Արևմուտքի կողմից, հիմա ՌԴ-ն Բելառուսի հետ ստեղծում է մեկ մարմին, որով ինքը իրավական առումով վերականգնում է իր ինքնիշխանությունը:Իրավական առումով՝ հետխորհրդային հանրապետություններն ինքնիշխան չեն, մեզ օրենքները, միջազգային կոնվենցիաները պարտադրվում են: Այս նոր կառույցը, ըստ իս, ստեղծելու է օրենքներ, որը հիմնվում է տվյալ պետության մեջ մտնող ժողովուրդների արժեհամակարգի, աշխարհաճանաչողության, ավանդույթների կրոնական հավատալիքների վրա:Ռուսաստանն ու Բելառուսն ասում են, որ վերջ է դրվելու դրսից իրենց պարտադրված օրենքների ընդունման՝ 1991թ-ից սկսված գործընթացը և կարծում եմ, ցանկացած երկիր, որն իրավական առումով ձգտում է վերականգնել իր ինքնիշխանությունը, պետք է այդ նոր միության անդամակցելու հայտ ներկայացնի»,-ասաց Նահապետյանը:
Իսկ թե Հայաստանին, որը նաև Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որքանո՞վ ձեռնտու կլինի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում անդամակցել այս նոր ստեղծվելիք միությունը, փորձագետն ասաց.
«Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական տարբեր ուժերի բախման կիզակետում, որտեղ ազդեցության գերակայության համար ՌԴ-ին Թուրքիան ձեռնոց է նետել, վերջինս նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և սպասարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերը:
Հիմա մենք ընտրության հնարավորություն ունենք՝ չեզոքացնել Թուրքիայից մեզ եկող բոլոր մարտահրավերները՝ մեզ հոգեհարազատ, մեր արժեքների մեջ մտնող պետությունների հետ համագործակցությամբ:Մենք նաև պատմական փորձ ունենք՝ թշանամու դեմ համատեղ պայքարելու: Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ Թուրքիայի՞ն է գերակայություն տալու, թե շատ թելերով կապված ՌԴ-ին, մենք այս ընտրության ճանապարհին ենք, բայց այդ ընտրությունը ժողովուրդը չի կատարելու, այլ՝ իշխանությունը»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Վերջինիս դիտարկմամաբ՝ Արցախի համար նույնպես շահեկան կլինի այս ստեղծվելիք միության կազմի մեջ մտնելը, այն առումով , որ այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը կապահովի և հայաթափման վտանգ չի լինի.
«Արցախի նման ևս մի քանի սուբյեկտներ կան, որտեղ չլուծված խնդիրներ կան, մասնավորապես՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում կան կնճիռներ՝ ՀարվայինՕսեթիա և Աբխազիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կա կնճիռ՝ Արցախը, բայց այստեղ հարաբերությունների լավացման համար ջանքեր է գործադրում երրորդ կողմը՝ Ռուսաստանը, էլի շատ խնդրահարույց տարածքներ կան, հետևաբար այն պետույթունները, որտեղ կան տարածքային, էթնիկ, կրոնական վիճելի խնդիրներ , կարծում եմ, այդ պետությունները պետք է առաջին ստատուսով նոր միության մեջ մտնեն՝ Արցախը նույնպես, կարծում եմ, որ հենց սա է, որ անհանգստացնում է Ադրբեջանին: Այսօր մեզ համար գերակա խնդիր է, որ Արցախում հայ մնա, ուստի սա մեզ համար լավագույն տարբերակն է, հակառակ դեպքում՝ այնտեղ վաղ, թե ուշ հայաթափման գործընթաց է գնալու»,-ասաց Հայկ Նահապետյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ