ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի գերագույն նպատակն է հնարավորինս թուլացնել Հայաստանը. թուրքագետ 09/12/2021 15:11 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի ղեկավարի հռետորաբանությունը մեզ վստահություն չի ներշնչում։ Եթե նրանք իսկապես տրամադրվել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, պետք է իրական քայլեր ձեռնարկեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Թուրքիայից դրական ազդակներ կան, թուրքագետը նկատեց Թուրքիայի ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս նմանատիպ հայտարարություններով, սակայն դրանք ամենևին չեն համապատասխանում Թուրքիայի իրական քաղաքականությանը։
«Պետք է իսկապես ցույց տան, որ շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Հայաստանն իր գոյության առաջին օրվանից հայտարարում է, որ Թուրքիայի հետ պատրաստ է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան նախապայմաններ է դնում։ Հիմա էլ չի ասում, որ հրաժարվում է այդ նախապայմաններից, դա է ամբողջ խնդիրը»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետը համոզված է, որ Թուրքիայի իրական քաղաքականությունը չի փոխվել։ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ կիրառել, ինչպես նաև աջակցել Ադրբեջանին իր ագրեսիվ քաղաքականության մեջ։
Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, որ Էրդողանի մի քանի հայտարարությսն հիման վրա կարելի է եզրակացնել, թե Թուրքիան իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխում է։
«Համոզված եմ, որ Թուրքիան հիմնականում զբաղված է իր պանթուրքիստական ծրագրերն իրականացնելով։ Դրա վկայությունն այն է, որ նոյեմբերին պետք է հայտարարվի թուրքական պետությունների խորհուրդը վերակազմավորվում է և դառնում թուրքական միություն։ Այսինքն` Թուրքիան ձգտում է Ադրբեջանի հետ դաշնային պետություն ստեղծել, ինչպես Ռուսաստանն ու Բելառուսը և արդեն համատեղ զինված բանակի ստորաբաժանումներ են ստեղծում, չորս գեներալ են գործուղել ադրբեջանական բանակ»,-նշեց թուրքագետը։
Վերջինս նկատեց` Թուրքիան ձգտում էր, որ իր զինված ուժերը խաղաղապահ ուժերի մաս կազմեն, սակայն էանի որ Ռուսաստանը դրան դեմ գնաց, Թուրքիան Ադրբեջանի հետ է համատեղ ստորաբաժանում կազմում։
«Այսինքն դա անում են հենց ռուսների քթի տակ։ Սա շատ ուժեղ հակառուսական լիցք է պարունակում, ոչ միայն սադրանք է Ռուսաստանի նկատմամբ, այլև ուժի ցուցադրում»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը հավելելով, որ Թուրքիայի խաղը շատ մեծ է մեր տարածաշրջանում։
Թուրքագետի խոսքով` Թուրքիան շատ ակտիվ իրականացնում է իր հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և դառնալ տարածաշրջանի միակ գերիշխող ուժ, իսկ Հայաստանը պարզապես խանգարում է Թուրքիայի ծրագրերին։
Անդրադառնալով ապաշրջափակման հարցին` Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դա հեռու է իրականություն դառնալուց։
«Թուրքիայի գերագույն նպատակն է հնարավորինս թուլացնել Հայաստանը։ Դեպի ծով ելք չունենալով Հայաստանը ստիպված պետք է զիջումների գնա, դրա համար էլ սահմանները փակ է պահում, որ Հայաստանի տնտեսական դրությունն իրենց հաշվարկներով ավելի վատացնի։ Դրա համար նրանք ինչու պետք է սահմանը բացեն, եթե մենք չգնանք զիջումների»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը` ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտ, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը խանգարում են այդ հարցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից