ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օգտվում եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից. «Ոնց հասկանում եմ՝ բոլոր խնդիրները կնոջից են».Սասուն Խաչատրյան 09/10/2021 12:50 | ԼՐԱՀՈՍ
Վերջին երեք տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը հազվադեպ եմ վարում։ Նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով իր գույքի վերաբերյալ հարցերին։
«Ես շատ քիչ եմ ավտոմեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա։ Առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ, եթե վարելու անհրաժեշտություն է լինում՝ վարում են»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ մեքենան 2011-2012թ արտադրության ավտոմեքենա է՝ «Պորշ» մակնիշի, որը շահագործվել է 2019-2020թթ.-ին, շուկայական արժեքը մոտավորապես 10 մլն դրամ է։
Հարցին՝ արդյոք մեքենան ձեռք բերելուց հետո միայն Խաչատրյանն է օգտագործել, նա պատասխանեց, որ օգտվում են մի քանի անձինք, այդ թվում՝ ինքը։
Ինչ վերաբերում է բնակարաններին, Խաչատրյանը նշեց, որ դրանցից մեկը ձեռք է բերվել հիպոթեքային վարկով, իսկ երկրորդը՝ պետական ծրագրի շրջանակներում՝ «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, տարբերությունը շուկայական արժեքից մեծ չէ։ Մասնավորապես, ըստ Խաչատրյանի, այդ բնակարանների շուկայական արժեքի մեկ քառակուսին մոտ 800 դոլար էր, իրենք ձեռք են բերել 600 դոլարով՝ պետական ծրագրի շրջանակներում, ընդ որում՝ վարկով։
Դիտարկմանը, որ 2017թ Սասուն Խաչատրյանի կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2.8 մլն դրամի և 1600 դոլարի չափով գումար, ապա՝ նույն չափով ելք է եղել, սակայն այդ տվյալներն առկա չեն հայտարարագրում, Խաչատրյանը նշեց, որ այդ ընթացքում ՀՀ սահմաններից դուրս էր գտնվում, աղջիկը հրավեր էր ստացել Շեֆիլդի համալսարանից և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել, որ ծնողներից մեկի հաշվեհամարին որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք։
«Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը խնդրել է՝ իր անունով բացված հաշվեհամարին փոխանցել նշված գումարը, որը փոխանցվել է, տրվել է տեղեկանք, որ՝ այդ օրն, այդ ժամի դրությամբ, առկա է այդքան գումար, ինչից հետո գումարը կրկին հանվել է հաշվեհամարից և վերադարձվել եղբորը։ Տեղեկանքը փոխանցվել է Հունաստանի դեսպանություն։ Սա է ամբողջ պատմությունը։ Ընդամենը քեռին երաշխիք է ստեղծել, որ երեխան հնարավորություն ունենա գնալ համալսարան»,-նշեց Խաչատրյանը։
Հանձնաժողովի նախագահ Ասատրյանը նկատեց՝ Սասուն Խաչատրյանի կնոջ անվամբ անշարժ գույքի վերաբերյալ կան որոշակի անհամապատասխանություններ, ինչին ի պատասխան Խաչատրյանը նշեց. «Ոնց հասկանում եմ՝ բոլոր խնդիրները կնոջից են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ