ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոֆեսիոնալներին՝ ինչու՞ եք լուռ, խոսե՛ք, տեսակե՛տ հայտնեք․․․ 09/10/2021 16:45 | Վերլուծություններ
Այն, որ քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներն իրենց կառույցներով հանդես մեկեն հօդս ցնդեցին իրենց բաղձալի գունավոր հեղափոխությունը Հայաստանի վզին փաթաթելուց հետո, արդեն երեք տարուց ավելի մենք տեսնում և զգում ենք։
Այն, որ այդ հիբրիդային միավորները Մաշտոցի պուրակի մի քանի «բուտիկների» դեմ միտինգներ էին անում՝ գիշերներ լուսացնելով այնտեղ և իրենց հեղափոխական պայքարի հաղթանակը համարելով տվյալ հատվածում որևէ կառուցապատում չիրականացնելը, այսօրվա իշխանության տոտալ և տգեղ կառուցապատումը կարծես հավանում են և զմայլվում դրանցով։ Այս ամենն այնքան թափանցիկ ու ակնհայտ է, քաղհասարակությունը գոհ է, երջանիկ է, սսկվել է՝ քանի որ ներկա իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում նրանցից շատերը պաշտոն են ստացել և բավարարված են․․․Այդ էր իրենց ուզածը, բաղձալիին հասել են սորոսածինները․․․
Այն, որ քաղաքային իշխանությունը, այս թեման իրենից վանում է, ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանում պրոֆեսիոնալ տեսակետ հայտնող չկա, գոյություն չունի, հասկանալի է վաղուց․․․
Այն, քաղհասարակություն կոչված սեգմենտից մի աղջիկ է այսօր ֆիզիկայի ինստիտուտի, «ֆիզգորոդոկի» այգու հանրային տարածքի ծառերի բզկտման դեմ պայքարում, դա էլ պարզ է և տեսանելի։
Բնակիչները մեն-մենակ են մնացել, նրանց արդարացի բողոքի ձայնը իշխանությունները խլացնում են, իսկ կառուցապատողն առիթից օգտվելով ծառահատող սղոցարաններոց և բարձր պարիսպների տակ՝ թաքուն ու դավադրաբար կատարում է իր սև գործը՝ ծառերը տապալելով գետնին։ Ընդ որում, դա անում է այն բանից հետո, երբ քրեական գործ է հարուցված խնդրո առարկա կառուցապատման համատեքստում, երբ բողոք կա և դատարանը պիտի քննի այն։
Բնականաբար, այս ամենն իրականացվում է իշխանությունների գիտությամբ, թողտվությամբ և նրանց դրդմամբ, այլապես, քանի՞ գլխանի է կառուցապատողը, որ հարցը դատարանում՝ կամայական քայլեր անի։
Պետություն չկա, պետական կառավարում չկա, քաղաքային գործուն իշխանություն չկա, ընդհանրապես, մեռած հոգիներ են, լավ, բա մասնագիտական հանրություննե՞րն ի՞նչ եղան, ու՞ր կորան։ Ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, շինարարների, ճարտարապետների միություն կամ պալատ՝ փաստաբանների պալատ, իրավապաշտպաններ, արդեն էական չէ, ու՞ր են, ինչու՞ են լռել, ինչու՞ նրանց ձայնը չի լսվում։ Մարդու իրավունքների մի պաշտպան է լոկ, ո՞ր թեմայի հետևից գնա, որը՞ թողնի․․․
Երկիր ենք կորցրել ու կորցնում, ՀՀ սուվերեն տարածքն է անպատասխանատու մեկի որոշմամբ սահմանագծվում-սահմանազատվում, այս հարցերը պրոֆեսիոնալիզմի կարոտ են, բայց մասնագիտական հանրույթները լուռ են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում՝ ասում են։
«Ֆիզգորոդոկ»-ում անօրեն, դատական վարույթում գտնվող գործի առկայությամբ կառուցապատում է իրականացվում օրը ցերեկով, հսկա պարիսպի ներսում և սա՛ էլ է քաղաքականություն՝ մայրաքաղաքային, իրավական ու քաղաքաշինական քաղաքականություն է, հիմա՞ ինչու՞ եք լուռ։
Խոսեք։ Խոսե՛ք «ֆիզգորոդոկի» մասին, այդ կայացած և երևանյան սիրուն միջավայրի, այն միայն տարածքի բնակիչներինը չէ, երևանցիներինն է, տեսակե՛տ հայտնեք․․․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ