ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստուգող տեսուչից մինչև վարչության պետ․Կանանց ներկայությունը ՊԵԿ-ում խրախուսվում է 09/10/2021 13:23 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեի ավելի քան 50 կին հարկային տեսուչ կարծրատիպ է կոտրում։ Իրենց օրինակով նրանք աստիճանաբար փոխում են պատկերացումը, թե հարկային տեսուչի աշխատանքը տղամարդկանց մենաշնորհն է։ Նրանցից մեկը Գոհարն է, որը երեք տարվա ընթացքում 1000-ից ավելի ընթացիկ ստուգման է մասնակցել։ Հարկ վճարողների արձագանքը տարբեր է եղել։
«Երբեմն շատ դրական է լինում և մոտիվացնում է, որ շարունակես ընտրած ուղին։ Իսկ երբեմն զարմանքով են ընդունում՝ համոզված լինելով, որ դա տղամարդու աշխատանք է․ ի՞նչ գործ ունի աղջիկը»,-պատմում է ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գոհար Խալաթյանը։ Այս մասին տեղեկացանք՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ վերաբերմունքը, սակայն, Գոհարին թևաթափ չի անում, քանի որ աշխատանքը սիրով է կատարում և այդ մասին ոգևորությամբ՝ խոսում․ «Ստուգումները հնարավորություն են տալիս միտքն ավելի ճկուն դարձնել»։
Դեռ երեք տարի առաջ ստուգող տեսուչ կանայք Պետական եկամուտների կոմիտեում հատուկենտ էին։ Այսօր արդեն ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության մոտ 50 կին տեսուչ մասնակցում է արտագնա ստուգումներին։ Կոմիտեն ակնկալում է, որ այդ թիվը շուտով կաճի, քանի որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջին քայլը՝ ընկալման փոփոխությունը, արդեն իրողություն է։ Կադրերի ներգրավմանը նպաստում են նաև իրազեկումներն ուսանողների շրջանում։ Միայն նախորդ ամսում 21 թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի արդյունքում 18 հաստիքից 7-ում կանայք են հաղթել։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի համոզմամբ՝ կանայք բացառիկ դեր ունեն վարչության աշխատանքում։ Առանց նրանց շատ գործեր պարզապես անհնար է կատարել։ «Կան ծառայությունների և առևտրի ոլորտներ, որոնցից բացառապես օգտվում են կանայք և աղջիկները։ Հետևաբար մեր աղջիկների շնորհիվ կարողանում ենք արդյունավետ վարչարարություն իրականացնել։ Բացի այդ, կարծում եմ, կանանց որոշումների վրա արտաքին ազդեցություններ դժվար թե լինեն։ Աշխատանքում նրանց օգնում է նաև կանացի ինտուիցիցիան»,-նշում է Արթուր Հակոբյանը։
Երիտասարդ տեսուչները վստահեցնում են՝ իրենց ընտրությունը գիտակցված է։ Հետ չի պահել անգամ աշխատանքային գրաֆիկը՝ երեկոյան կամ հանգստյան օրերին և տարբեր մարզերում արտագնա ստուգումներով։ ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 4 բաժնի հարկային տեսուչ Եվգենյա Մկրտչյանին, օրինակ, գրավում է հատկապես այն, որ գործի բերումով առնչվում է մյուս բաժինների կատարած աշխատանքին, ինչը հետագայում կարող է օգնել կարիերան ՊԵԿ համակարգում կառուցելիս։ Իսկ ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 3 բաժնի հարկային տեսուչ Լիլիթ Ղազարյանի ծնողները նույնիսկ չեն իմացել իրենց աղջկա՝ հարկային տեսուչ դառնալու մտադրության մասին։ Հայտարարված մրցույթում հաղթելու լուրը լսելուց հետո ողջունել են իրենց աղջկա համարձակ քայլը։
Եթե ստուգումների ասպարեզ կանայք նոր են մուտք գործում, ապա վերլուծության բնագավառում նրանք միշտ ակտիվ են եղել։ Ավելին՝ նրանք մեծ կոլեկտիվներ են ղեկավարում։ Օրինակ՝ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետը, տեղակալներից երկուսը և 6 բաժիններից 5-ի ղեկավարները կանայք են։ «Կանայք կազմում են վարչության աշխատակիցների 90-ը և մասնակցում են հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին՝ իրականացնելով շրջանառության հարկի գծով ծախսերի ավել հայտարարագրման մասով վարչարարությունը, ստուգման ակտի կազմումը և դրա հետագա գործընթացը»,-ներկայացնում է ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանը։ Նրա կարծիքով՝ ընտանիքի պահպանման բնազդը կանանց օգնում է աշխատանքային ամուր փոխհարաբերություններ ստեղծել կոլեկտիվում․ «Իմ կարծիքով՝ կանայք ավելի հոգատար վերաբերմունք են ցուցաբերում գործին, պատասխանատու և նվիրված են, իսկ որոշումներ կայացնելիս ավելի օբյեկտիվ են»։
Հարկ վճարողների սպասարկման սրահում այցելուներին հիմնականում կանայք են դիմավորում։
Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատողների 90%-ը կանայք են, վարչության պետը, 3 տեղակալներից 2-ը և 21 բաժիններից 16-ի ղեկավարները՝ նույնպես։ Վարչության պետ Արմինե Հովսեփյանը դա բացատրում է նրանով, որ աշխատանքը գերազանցապես գրասենյակային է, իսկ համակարգչով աշխատանքն առավելագույն ուշադրություն է պահանջում, նաև ի տարբերություն այլ ստորաբաժանումների՝ 24/7 ռեժիմ կամ արտագնա աշխատանք չի պահանջվում։
23 տարի հարկային ծառայությունում աշխատող Արմինե Հովսեփյանը նկատում է, որ տարիների ընթացքում կին ղեկավարները համակարգում ավելացել են։
Ստուգող տեսուչ, ռիսկեր վերլուծող, թե սպասարկող՝ բոլոր կերպարներով կանանց ներկայությունը ՊԵԿ-ում միայն խրախուսվում է։ Կոմիտեից վստահեցնում են՝ տղամարդկանց և կանանց ներուժի համադրումից շահում է միայն աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից