ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենքի թերությունների մասին նախեւառաջ իրավակիրառողը պետք է բարձրաձայնի. Երեք դատավոր ներկայացրել են քաղօրենսդրության իրավակիրառ պակտիկայում առկա խնդիրները 09/08/2021 21:12 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հայարփի Զարգարյանը, Հովիկ Շահնազարյանը եւ ՀՀվերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը հեղինակել են «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» ձեռնարկը, որը վերհանում է 2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծումները և օրենսդրական փոփոխության առաջարկները։
Հեղինակների արձանագրմամբ՝ օրենքի թերությունների մասին իրավակիրառողը պետք է միշտ ասելու բան ունենա, մինչդեռ հաճախ օրենքներն ընդունվում են առանց դրանց պրակտիկ կիրառելիությունը ներկայիս իրողության պայմաններում փաստացի և լիարժեք պատկերացնելու։
«Այս աշխատությունը դատավորների խոսքն է՝ գործող օրենքի, իրավակիրառ պրակտիկայում դատավորների, փաստաբանների և իրավական հանրության այլ ներկայացուցիչների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծումները միասին գտնելու ուղղությունների մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին հեղինակները։
Ձեռնարկում գրեթե բացակայում է տեսական մասը, բոլոր հարցերը ներկայացված են պրակտիկ տեսանկյունից, օրենսդրական հասկացությունները, որոնք վերլուծված են աշխատությունում, ունեն պրակտիկ կարևոր նշանակություն և այդ տեսանկյունից էլ անդրադարձ է կատարվել օրենսդրական եզրույթներին։
Մասնավորապես՝ տեղ են գտել վերլուծություններ՝ ուղղված են դատական պրակտիկայի անհստակությունները և թերությունները շտկելուն, գործին մասնակցող անձանց և փատաբան-ներկայացուցիչների առջև ծագող դատավարական դժվարությունները հաղթահարելուն, որոնք ունեն ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ կիրառական հիմքեր։
Հեղինակները գտնում են, որ ձեռնարկում վեր հանված խնդիրներն առնվազն պատրաստի հիմք են դատնալու պրակտիկ փաստաբանների, դատավորների, դատախազների և թեմայով հետաքրքրվող այլ անձանց առջև դրանք քննարկման առարկա դարձնելու համար, որոշակի լուծումներ վեր հանելու, իսկ պրակտիկ լուծումներ չգտնելով՝ անդրադառնալու օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկներին՝ հետագայում դրանք կյանքի կոչելու և միանգամից բազմաթիվ խնդիրներ լուծելու ակնկալիքով։
Եթե դատական ակտերում դատավորների արտահայտած իրավական դիրքորոշումներն ունեն տարածման լոկալ նշանակություն՝ սահմանափակված լինելով գործին մասնակցող անձանց շրջանակով, և իրավակիրառ պրակտիկայի միատեսակություն և որոշակիություն չեն ապահովում, ապա այս աշխատանքում զետեղված են միայն պրակտիկ կիրառելիության տեսանկյունից խնդրահարույց նորմերի մեկնաբանությունները, լուծումներն ու դրանք փոփոխելու առաջարկները, որոնցից շատերը այժմ տեսանելի կարող են լինել նաև աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար:
Աշխատանքի նպատակն է կանխարգելել իրավունքի հնարավոր չարաշահումները՝ նման դեպքերը բացահայտելով և դրանց դեմ օրինական և որոշակի լուծումներ առաջարկելով, ցույց տալու համար որ շատ հաճախ դատարանների նկատմամբ դժգոհություններն արհեստական բնույթ ունեն կրում, իսկ որոշ դեպքերում օրենսդրական թերի կամ խնրդահարույց կարգավորումներն են դրա պատճառները, ինչպես նաև՝ ապահովել դատավորների ներգրավվածությունը դատավարության ոլորտում առաջացող օրենսդրական խնդիրների լուծման գործընթացին, բարձրացնել ու ամրապնդել այս հարցում դատավորների դերն ու նշանակությունը, հեղինակությունն ու վստահությունը հասարակության առջև:
Արձանագրենք, որ ձեռնարկը գրվել է ոչ թե դրամաշնորհի շրջանակներում, այլ դատավորների նախաձեռնությամբ ու հրապարակվել սեփական միջոցներով։
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» ձեռնարկի շնորհանդես-վաճառքն անցկացվելու է «Մոսկվայի տան»-ը (հասցե՝ ք. Երևան, Արգիշտի 7), ամսաթիվը՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19:00-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ