Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 3 նախապայմաններն ուժի մեջ են. փորձագետ 09/08/2021   21:55  |  Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգման մասին խոսելիս՝ պետք է հիշել, որ Հայաստանը չի եղել այն կողմը, որը վերջ է տվել այդ հարաբերություններին, դա եղել է Թուրքիան, որը մոտ 30 տարի առաջ դադարեցրել է փոխհարաբերությունները Հայաստանի հետ: «Փաստինֆո» -ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Զրուցակիցը հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի փակումը եղել է Թուրքիայի նախաձեռնությունը, որն էլ հարաբերությունները վերականգնելու համար 3 նախապայման է դրել՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Ցեղասպանության հարցի շուրջ գործողությունների դադարեցումը և Արցախյան խնդրի իրենց ձեռնտու ձևով կարգավորումը.

«Հայկական կողմը նախաձեռնել էր այն, ինչ հայտնի է որպես «ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստանը չէ, որ փակել է այն դռները, որոնք բաց են եղել երկու երկրների միջև: Հայաստանը չի էլ ժխտել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»,-ասաց փորձագետը և հավելեց, որ հարաբերությունների վերականգնման մասին խոսելիս՝ մենք պետք է տեսնենք նաև պատրաստակամություն մյուս կողմերից, որոնք ներգրավված են գործընթացում.

«Այդ պատրաստակամությունը Հայաստանի կողմից երբեք չի թաքցվել, բայց Թուրքիայի կողմից արձագանքը չի եղել հուսադրող»,-ասաց Մարգարովը:

Հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիան մշտապես նախապայմաններ է դրել, որոնք որևէ կերպ չեն բխել հայկական կողմի շահերից:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան այժմ պատրաստ է հարաբերությունների կարգավորման՝ առանց որևէ նախապայմանի, փորձագետը նշեց, որ Թուրքիայի դիրքորոշումը և մոտեցումներն այս առումով էականորեն չեն փոխվել.

«Մենք գիտենք Հայաստանի նախկինում հնչեցված դիրքորոշումը, որ պատրաստ ենք հարաբերությունները վերականգնել՝ առանց նախապայմանների, մենք գիտենք այսօրվա հայտարարությունը, որ Հայաստանը կրկին պատրաստ է հարաբերությունների վերականգնմանը, սակայն չունենք Թուրքիայի արձագանքը սրա վերաբերյալ, ինչից կարող ենք ենթադրել, որ նախապայմաններն ուժի մեջ են և չեն բավարարվել, կամ նրանք դեռ քննարկման փուլում են՝ արձագանքելու վերաբերյալ: Թուրքիայի դիրքորոշումը և մոտեցումներն այս առումով շարունակական բնույթ են կրում, էականորեն չեն փոխվել: Այս երեք հարցերից մենք ունենք զգալի փոփոխություններ Ղարաբաղյան ճակատում, բայց չենք կարող ասել, որ հարցը փակված է, որովհետև մենք ունենք ձևավորվող այլ ստատուս-քվո, շարունակում ենք ունենալ չլուծված Արցախյան խնդիր, այսինքն՝ պրոթուրքական ցանկության ոլորտում պատասխան այս հարցը չի ստացել»,-ասաց փորձագետը:

Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և հայ իրավապաշտպանների կողմից ներկայացվեցին սահմռկեցուցիչ փաստեր, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել հայ գերիները Ադրբեջանում:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթաց սկսելուն և ճանապարհների ապաշրջափակման հարցը քննարկելուն:

Թե այս դեպքում ՀՀ իշխանությունն ի՞նչ երաշխիքների հիման վրա է խոսում թշնամու հետ խաղաղ գործընթաց սկսելու մասին, Ալեքսանդր Մարգարովն ընդգծեց, որ հայկական կողմը, նախևառաջ պետք է առաջ քաշի այն պայմանները, որոնք ուղղված են լինելու պետության անկախության և սուվերենության ապահովմանը.

«Առաջին փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ որպես պետություն, որը խախտում է միջազգային հումանիտար նորմերը՝ գերիների հանդեպ վերաբերմունքի հետ կապված: Անհրաժեշտ է դիմել միջազգային դատական ատյաններ՝ ստանալու համապատասխան գնահատական և դատավճիռ, որն ուղղված է լինելու և՛ պետության, և՛ կոնկրետ մարդկանց դեմ, քանի որ պետությունն այս խոշտանգումները կոնկրետ մարդկանց ձեռքով է իրականացնում, որոնք էլ գիտակցում են, որ գործողություններ են իրականացնում, որոնք չեն համապատասխանում միջազգային հումանիտար իրավունքի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությանը, այս գործընթացը կամա, թե ակամա սկսվեց նոյեմբերյան իրադարձություններից հետո: Այս բանակցային գործընթացի ժամանակ անհրաժեշտ է առաջ քաշել այնպիսի պայմաններ և պաշտպանել այն դրույթները, որոնք որպես հիմք են հանդես գալիս՝ պետության անկախության և սուվերենության ապահովման համար»,-ասաց քաղաքագետը:

Զրուցակիցը նաև ընդգծեց, որ այս փաստերից ելնելով՝ Ադրբեջանի հետ բանակցելիս պետք է հաշվի առնել , թե ինչ բնույթի կերպարի հետ գործ ունենք, որը վստահություն չի ներշնչում: Ըստ Մարգարովի՝ այս գործողությունները ամենևին հիմք չեն ստեղծում միջպետական հարաբերությունների կարգավորման համար.

«Դրանք միայն ցույց են տալիս, որ այդ գործողությունների և Ադրբեջանի նախագահի խոսքի մեջ առկա են հակահայկական, քսենոֆոբ բնույթի արտահայտություններ: Այս ամենը առողջ նույնիսկ անառողջ հիմք չեն ստեղծում բանակցային գործընթացնի համար»,-ասաց Մարգարովը:

Քաղաքագետը նաև նշեց, որ խաղաղ գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հանդես է գալիս կառուցողական մոտեցումներով, որպես երկիր , որը կարևորում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը, մյուս կողմից, միևնույն ժամանակ ընդգծեց, որ ոչ կառուցողական դիրքերից հանդես է գալիս Ադրբեջանը, ինչի մասին էլ փաստում է գերիների նկատմամբ վերաբերմունքը.

«Մեր պատրաստակամությունը հանդիպում է մյուս կողմի ոչ կառուցողական քայլերին, հայատյաց, քսենոֆոբիկ հայտարարություններին, որը չպետք է հիմք ստեղծի մեր կողմից ակնկալվող կառուցողական երկխոսության համար: Այն ինչ մենք ուզում ենք հակառակորդից, մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, իսկ եթե մենք պատրաստ ենք, մյուս կողմը պատրաստ չէ, բնականաբար՝ գործողությունը չի հասնելու արդյունքի »,-ասաց Մարգարովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարություն տեղի կունենա: Այս որոշումը քննադատությունների տեղիք տվեց, հատկապես առաջացրեց, 44-օրյա պատերազմի և զոհերի ծնողների բարկությունը:

Հարցին՝ արդյոք հետպատերազմյան իրավիճակում կար սրա անհրաժեշտությունը և սա չի արվում հասարակությանը պատերազմի հետևանքները մոռացության տալու նպատակով, զրուցակիցն ասաց.

«Ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը կարող է մոռանալ մոտ 4000 զոհերի և 10.000 վիրավորների մասին, որոնք իրենց կյանքի և առողջության հաշվին պաշտպանել են երկիրը:Մյուս կողմից՝ անկախության 30-ամյակի առթիվ՝ նրան արժանին պետք է մատուցվի, իսկ արժանին մատուցելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք ունենք 30 տարվա ընթացքում ձևավորվող ինքնիշխան պետություն ունենք, մյուս կողմից պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը: Այս երկուսի արանքում գուցե բարդ է միանշանակ որոշում ընդունել , բայց անհրաժեշտ է գտնել համապատասխան ձևաչափ և չմոռանալով մեկը՝ արժանին մատուցել մյուսին »,-ասաց Մարգարովը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 08/09/2021  |  ՄեկնաբանությունՀասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն». թուրքագետ
18:03 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄինչեւ տարեվերջ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ստեղծել միջկառավարական հանձնաժողով՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
15:59 29/08/2021  |  ԼՐԱՀՈՍԷրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին
12:40 29/08/2021  |  ՄեկնաբանությունԷրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել. փորձագետ
22:44 23/08/2021  |  ՄեկնաբանությունՎաղը ներկայացվելու է կառավարության տխրահռչակ ծրագիրը, որտեղ էական տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացմանը. իրավաբան
21:08 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. Hetq.am
19:16 05/07/2021  |  ՄարզականԷրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին
19:55 30/06/2021  |  ՔաղաքականՄեր հասարակությանը կարծես թե դուր է գալիս, որ Հայաստանում վերարտադրվել է թուրքական շահերը սպասարկող իշխանությունը. Շաքարյանց
17:39 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ենթադրել է, որ Հայաստանի կողմից համարժեք պատասխան իր գործողություններին չի լինելու. Մարգարով
21:02 03/05/2021  |  ՔաղաքականԹուրքական թունավոր ուժերը մեր նավ են հորդում, այդ անցքերն արագ պետք է փակենք. Հայկ Դեմոյան

Արխիվ

[]