ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացությունը հրապարակելու շուրջ. Ալումյանը՝ դատախազներին 09/07/2021 17:14 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Պաշտպանության կողմը չի ցանկանում, որ մեղադրական եզրակացությունը և դրանում առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստերի դահլիճում։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է Արմեն Գևորգյանի պաշտպանությունից և լքել դատական նիստերի դահլիճը՝ պայմանավորված դատավոր Աննա Դանիբեկյանի գործողություններով։
Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը տեղեկացված է եղել Ալեքսանյանի գործողությունների մասին։
Մեղադրող դատախազ Բաղդասարյանը նշեց, որ Ալեքսանյանի վարքագիծը խախտում էր Քրդատ օրենսգրքի պահանջները, դա ակնհայտորեն իրավունքի չարաշահում է։
«Բոլոր հնարավոր միջոցները գործադրելուց հետո գործի է դրվում այդ միջոցը՝ գործի քննությունը ձգձգելու համար, կհրավիրվի նոր պաշտպան, որը կփորձի ծանոթանալ քրեական գործի նյութերին՝ դրանով շահելով անհրաժեշտ ժամանակը»,- հայտարարեց Գևորգ Բաղդասարյանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Բաղդասարյանի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ դա իրավունքի չարաշահում է։
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով Բաղդասարյանի պնդումներին, ընդգծեց, որ մեղադրանքը, թե իրենք տեղեկացված են եղել, չպետք է լինի մերկապարանոց և եթե կա հիմնավորում, պետք է ներկայացնել այն, եթե ոչ՝ պետք է նման հայտարարություններ չկատարել։ Ալումյանը նկատեց՝ այդ հայտարարություններն արվել են ոչ թե դատավարության մասնակիցների, այլ՝ լրատվամիջոցների համար։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե պաշտպանության կողմը չի թողնում մեղադրական եզրակացություն հրապարակել, Ալումյանը նշեց, որ մեղադրական եզրակացությունը նախաքննական գաղտնիք չէ։
« Ցանկացած մարդ կարող է մեղադրական եզրակացության ցանկացած հատված վերցնել, կարդալ, տեսնել ինչի մասին է խոսքը։
Մեղադրական եզրակացության հրապարակումն ինչ-որ հանգուցային կետ չէ, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված, կհրապարակվի և այնպիսի բան կհրապարակվի, որի հետևանքով բոլորի կարծիքը կփոխվի դեպի վատը՝ պարոն Քոչարյանի կամ պարոն Գևորգյանի նկատմամբ։ Չկա նման բան»,- նշեց Ալումյանը՝ ընդգծելով, որ ցանկացած մարդ թող կարդա մեղադրական եզրակացությունը, տեսնի, որ ոչ մի բան չկա, իսկ ապացույցների հետազոտման ժամանակ բոլորը կտեսնեն, որ դա փուչ, ոչ մի բան տակը չունեցող գործ է։
«Թող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացությունը հրապարակելու շուրջ, իրականում այդտեղ ինտրիգ գոյություն չունի» ,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ մամուլում կարող է հրապարակել մեղադրական եզրակացությունը, որ շահարկումներ չլինեն։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ բորբոքվեց՝ նշելով, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը, չգիտես ինչու, պաշտպանության կողմը կապում է մամուլում հրապարակելու հետ, ինչն էլ վկայությունն է, որ իրենք են պատկերացնում այս գործընթացը մամուլում։
«Ի՞նչ է նշանակում մերկապարանոց հայտարարություններ ենք անում։ Այս գործով քանի անգամ միջնորդություն եմ ներկայացրել՝ դատական քննությունը ձգձգելը կանխելու համար՝ արձանագրելով, որ իրավունքի չարաշահումներ կան։ Նախորդ դատական նիստին Հայկ Ալումյանը կես ժամ չէր կարողանում հասկանալ՝ հիմա որ քրեական գործն է քննվում, ինչից հետո Էրիկ Ալեքսանյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից։ Բա չասե՞մ, որ պլանավորված էր, այսինքն՝ մարդկանց հիշողության կորստին ենք ապավինում»,- նշեց Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանության կողմը ցանկանում է, որ բոլոր իրենց միջնորդությունները դատարանը բավարարի, մեղադրանքի կողմն էլ՝ համաձայնի, հակառակ դեպքում բացարկի հիմքեր են տեսնում, ուստի, ևս մեկ անգամ վերահաստատում է իր՝ նախկինում հայտնած դիրքորոշումը, որ պաշտպանության կողմի գործողությունները պլանավորված են և իրավունքի չարաշահում, որ դատարանում չհրապարակվի մեղադրական եզրակացությունը։
«Մամուլում ինչ կհրապարակվի՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի, դրա մասին կարծիք կհայտնվի, ում մասին կարծիք կփոխեն, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, մենք ուզում ենք գործը քննվի, այստեղ (դատարանում հեղ.) հրապարակելու մասին է խոսքը։ Եթե կարծում են, որ այդ ամենը մամուլի համար է, թող պատշաճ միջնորդություն ներկայացնեն՝ դռնփակ նիստում հրապարակենք»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 28-ը։ Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ այդ ժամանակը բավարար է նոր պաշտպան ներգրավելու, ինչպես նաև՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից