ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել. Վահե Հակոբյան 09/07/2021 19:56 | ԼՐԱՀՈՍ
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն այցելել են «Վարդաշեն» ՔԿ-ում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը նշեց, որ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մտահոգիչ էր.
«Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել, սակայն դա անտեսվում է քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից, անգամ նրան կալանավայրից բուժհաստատություն չեն տեղափոխում: Սա պարզապես անթույլատրելի է պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ, քանի որ նրա շաքարի մակարդակը բարձրանում է, ինքն իրան շատ վատ է զգում, իր վիզուալ տեսքից էլ դա երևում է»,-ասաց Վահե Հակոբյանը:
Ինչ վերաբերվում է կալանքի տակ գտնվող մյուս պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ապա Վահե Հակոբյանի փոխանցմամբ, պատգամավորներն իրենց լավ են զգում և վստահ են, որ շուտով արդարություն կիրականացվի և նրանք ազատ կարձակվեն:
Զրուցակիցը նաև հայտնեց, որ ընթացքի մեջ է Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու գործընթացը, որը զբաղվելու է կալանքի տակ գտնվող պատգամավորի պաշտպանությամբ.
«Մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Հակոբյանը:
Հարցին՝ թե արդյո՞ք այս ձերբակալություններն ընդդիմության աջակիցներին ինչ-որ չափով ետ չեն պահի պայքարելու մտքից՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար, Վահե Հակոբյանն ասաց.
«Ես չեմ կարծում, որ մեր դաշինքին աջակցող մարդկանց թվում կան վախեցողներ: Մենք ավելի կուռ ենք դառնալու, իսկ եթե կան վախեցողներ, թող մաղվեն անգամ նրանք, թող մնանք ավելի քիչ, բայց իմանանք, որ միահամուռ բռունցք ենք և մեր թիկունքը ապահով է, մենք չվախեցողների հետ ճանապարհ ունենք գնալու»,-ասաց զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունովը, ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվեց որպես «բարերար»՝ Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցը վերանորոգելու համար: Նկատենք, որ մինչ քրեական հեղինակությունները պարգևատրվում են, միևնույն ժամանակ ձերբակալվում են համայնքապետեր, բժիշկներ, պատգամավորներ, որոնք քննադատում են գործող իշխանության գործունեությունը:
Վահե Հակոբյանը, մեկնաբանելով այս երևույթն, ասաց.
«Նայեք, մեր երկիրը հիմա ի՞նչ վիճակում է, ո՞ւմ ձեռքում է , այդպիսի պարգևատրումներ էլ տրվում են, իսկ կալանավայրերում էլ գտնվում են մարդիկ, ինչպես պրոֆեսոր Չարչյանը և մեր մյուս գործընկերները՝ Մանվել Փարամազյանը, Մենուա Հովսեփյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Արամ Գասպարյանը, որոնք մեր երկրի կայացման մեջ գնահատելի լումա ունեն»,-ասաց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ