ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պրոցես՝ ի պաշտպանություն Ա. Չարչյանի, մյուսների և արժանապատվության. Վարդանյան 09/06/2021 12:35 | Մեկնաբանություն
Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է:
Իշխանության այս ապօրինությունները բերել են բժիշկ Չարչյանի առողջության կտրուկ վատթարացման: Սա ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, քանի որ սրտի կաթվածով բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եվ սա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղան հանգստացնող է, կալանքի հետ անհամատեղելի։
Այս պարագայում մենք չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին:
Մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին: Մեր բոլորի լռությունը համազոր է հանցակցութան։
Անհրաժեշտ է.
-Ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե։ Այն կարող է գլխավորել և կոմիտեին կարող են մասնակցել հեղինակավոր իրավապաշտպաններ, բժիշկներ, հանրային դեմքեր: Վստահ եմ, որ կցանկանան մասնակցել նաև նրա նախկին հիվանդները: Բայց պաշտպանության կոմիտեն պետք է ստեղծվի։
-Վերանայել և կոշտացնել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ. մեր գործընկերները` Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բանտում են, և մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում:
-Դիմել Հայաստանում հավատարմագրված միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, նախաձեռնել հրատապ հանդիպումների շարք։
- Դիմում եմ քաղաքացիական հասարակության կառույցներին. մի´լռեք, մի´վախեցեք Նիկոլից։
- Դիմում եմ մտավորականներին, հանրային գործիչներին՝ մի´լռեք, մի´եղեք անտարբեր։
- Դիմում եմ բժշկական համայնքին. Ավելի տեսանելի կանգնել Ձեր գործընկեր պրոֆեսորի կողքին՝ նա ունի Ձեր կարիքը։ Ձեր պասիվությունը, Ձեր լռությունը իշխանությունների կողմից թարգմանվում է որպես անտարբերություն՝ ինչն իրականում այդպես չէ։
- Կազմակերպել մեդիաարշավ՝ ի աջակցություն Չարչյանի և մեր մնացած ընկերների: Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեծ թվով մարդիկ արտահայտեն իրենց դիրքորոշումը:
Մենք ունենք բարոյական խնդիր՝աջակցելու Ա. Չարչյանին, բայց սա նաև կարևոր է՝ իշխանության հետագա քաղաքական ճնշումների պլանները, հետագա «բեսպրեդելը» կանխելու համար:
Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այդ ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր անդամներին՝ առաջին համարից մինչև վերջինը, հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։
Կա՛մ այսօր մենք կտանք համարժեք պատասխան, կա´մ վաղը ունակ չենք լինի դիմագրավելու իշխանության՝ անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենային։ Սա պայքար է՝ հանուն արժանապատվության և ընդդեմ ամենաթողության»,-գրել է Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ