ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսուհետ բոլոր ստերի ետևից գնալու ենք. Սերժ Սարգսյանի փաստաբանը Գռզոյի դեմ հայցադիմում ներկայացրեց 09/06/2021 11:17 | ԼՐԱՀՈՍ
«Գռզո» մականունով հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում են, որ հերքում ներկայացվի այն նույն ամբիոնից, որից հայտարարել է, այսինքն՝ ԱԺ-ի ամբիոնից։
Նրա խոսքով՝ հայցադիմումը ծավալուն է, ներկայացվել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով համոզված են, որ դատարանը բավարարելու է հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սուքիասյանին հերքել տեղեկությունները։
«Այս իշխանությունները մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, ինչի արդյունքում կարողացել են հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, գեներացրել են ահռելի քանակությամբ ատելություն, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Հրապարակային հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի ետևից գնալու ենք և այս իշխանությունները չեն կարողանալու այլևս օգտվել մեր համբերությունից, մեր բարի կամքից, մեր համբերատարությունից և հասարակության լայն զանգվածների շրջանում սուտ տեղեկություններ, հերյուրանքներ հրապարակելով անվանարկել մարդկանց, որոնց գործունեության, աշխատանքի, ջանքի և դրած կյանքի արդյունքում հիմա կանգնած ենք այստեղ »,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ այլևս նման վարք չեն հանդուրժելու, այլևս չեն հանդուրժելու, որ որևէ սուտ վերցնեն և պտտեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ այն դարձնեն փուչիկ։
Մակինյանը հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը 24 ժամ ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարությունները, որի համար այժմ ներկայացվում է հայցադիմում, հերքելու կամ փաստեր ներկայացնելու համար։ Մակինյանի խոսքով՝ չի կարելի նախընտրական քարոզարշավները անցկացնել ստերով, խաղալ մարդկանց նուրբ լարերի վրա։
«Որևէ մեկը չի մոռացել, թե 2018թ ապրիլին Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոսում արագաչափերի սեփականատիրոջ մասին, վերագրվում էր ՀՀ երրորդ նախագահի եղբորը, հիմա այդ մասին որևէ բան չի խոսում, այդ արագաչափերն ավելի ավելացված ռեժիմով մարդկանց տուգանում են։
«Ինչու, մենք տուգանքի մատերիա՞լ ենք», սա իմ հռետորաբանությունը չէ»,-նշեց Մակինյանը՝ ընգդծելով, որ ազդարարում են ստի վերջը, բոլորն իրենց արտահայտած հրապարակային, առավել ևս՝ անվանարկող հայտարարությունների համար պետք է պատասխան տան դատարանում։
Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում է նաև 1 մլն դրամի չափով փոխհատուցում, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ