ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին դու Հանրապետական կուսակցության, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացավար, իսկ ես՝ միշտ ընդդիմադիր. Իշխանյանը՝ Ստյոպա Սաֆարյանին 09/05/2021 21:54 | Մեկնաբանություն
Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ, իրավացիորեն նկատել է, որ «Առավոտ»-ում հրապարակված «Ամայի, ձյունածածկ,անպետք հողերի մասին» հոդվածում, որպես պարտության քարոզիչներից մեկին, հենց իրեն եմ նկատի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Գրառման մեջ, նա փորձում է ժխտել սույն բնորոշումը, արդարանալով, կամ «բացատրելով» որ ինքը, որպես վերլուծաբան ներկայացրել է պարտության պատճառները։ Ինքս չեմ կարդացել նրա «խորը վերլուծությունները», բայց ինձ համար մեկ բան պարզից էլ պարզ է։ Անկախ այն բանից, թե նոր իշխանությանը ինչպիսի ժառանգություն էր մնացել «նախկիններից», միևնույնն է պարտության և Արցախի հանձնման միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է։
Նախ, իշխանությունը զավթելով, այսօրվա վարչապետ կոչեցյալը պետք է գիտակցեր ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդիրը։ Երկրորդ, անկախ այն բանից, թե պարտությունը ապիկար կառավարման հետևանք էր, թե ինչպես շատերն են համոզված՝ դավաճանության, վարչապետ կոչեցյալը պետք է ինքնասպանություն գործեր, կամ գոնե հրաժարական տար։ Եվ եթե պարտությունից հետո, որոշ ուժեր, այդ թվում Ստյոպա Սաֆարյանը, շարունակում էին և են կրծքով պաշտպանել վարչապետ կոչեցյալին, ապա, այո՛ նրանք պարտության քարոզիչներ են և Արցախի կորուստը նրանց համար նշանակություն չունի։ Նրանք չընդվզեցին նաև, երբ վարչապետ կոչեցյալը Շուշին անվանեց «դժբախտ և դժգույն, ադրբեջանական քաղաք»։ Չընդվզեցին, «ձյունածածք գագաթների, Սև լճի 30%-ի, ամայի տարածքների» համար նույնպես։ Էլ պարտության քարոզիչները պոզով պոչո՞վ են լինում։
Հետո Ստյոպա Սաֆարյանը մեջբերում է անում հոդվածի այլ հատվածից․ «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա:
Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին» և և «խորին» վերլուծություններ է անում՝ էլ Ավետիքի փեսա Վազգեն Մանուկյան, էլ չգիտեմ ինչ։ Կարծում եմ հիշում ես, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Վազգեն Մանուկյանը Հանրային Խորհրդի նախագահն էր, դու Հանրապետական կուսակցության, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացավար, իսկ ես ՝ միշտ ընդդիմադիր։
Ա՛յ Ստյոպա Սաֆարյան, եթե դուք ձեր ողջ ընտանիքով կլանային, նույն մտածելակերպն ունեք, այն չի նշանակում որ բոլորն այդպիսիք են։ Ինքս միշտ դեմ եմ եղել տարածքների զիջմանը, այդ է վկայում և վերջին հոդվածը։ Իսկ դու, 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ պաշտպաններից էիր, ով , ի տարբերություն քո քողարկված կարծիքի, բացահայտ էր ասում Արցախն Ադրբեջանին նվիրելու մասին։ Եվ հանուն այդ գաղափարի , դու ամբոխին գրգռեցիր, ստելով թե երեխա, թե հղի կին են ոստիկանները սպանել։ Իսկ վարչապետ կոչեցյալին հեռացնելու հանրահավաքներին, այո՛ մասնակցել եմ, անկախ այն բանից , թե ով էր դրանք կազմակերպում։
Դու կազմակերպեիր, նույնպես կմասնակցեի։ Ինչ վերաբերում է այն էժանագին հարցին, թե մեր ընտանիքից մասնակցել են պատերազմին , թե ոչ, պատասխանեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում, որ պետության մեջ, շեշտում եմ՝ պետության, վարչապետ, կամ գերագույն հրամանատար կոչեցյալի հրամանով դադարեցվում է զորակոչն ու զարկ տրվում կամավորական ջոկատներին։ Եվ համոզված եղիր, որ մեր ընտանիքից պատերազմի մասնակիցներ եղել են, բայց ի տարբերություն քեզ, մենք այն չենք գովազդում»,- գրել է Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ