ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեականից -բարեգործ ճանապարհը վարչապետական «որոշմամբ» է լինում. Երկու դեպքում էլ՝ ցուցադրական․․․ 09/05/2021 18:59 | Վերլուծություններ
Այն, որ քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի եղբայր, մի քանի քրգործերով անցնող «Արտյոմ Կանեւսկոյ»-ին դպրոցի վերանորոգման համար շնորհակալագիր է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ այն պատճառով, որ իր կյանքում քրեական հանցանքներ գործած մարդն է վերակառուցել կրթօջախը։ Արդյո՞ք հանցագործին կարելի է միանգամից՝ կարճ ճանապարհով բարեգործի հանդերձ հագցնել՝ շատ կարևոր հարց է և այս համատեքստում՝ ուղղակիորեն առնչակցություն ունի, թե մեր եկեղեցին նման իրավիճակի պարագայում ի՞նչ ուղերձ կունենար։
Չէ՞ որ մենք չգիտենք, թե Արտյոմ Կանևսկոյը որքանո՞վ է ապաշխարել, նախորդ կյանքի վրա խաչ քաշել։ Նախարարի տեղակալն արդարանում է՝ թե «ես պարտավոր չեմ իմանալ բարեգործություն կատարած անձի անցյալը»։ Չարաչար սխալվում եք, դուք պարտավո՛ր եք իմանալ՝ պետության անունից շնորհակալագիր հանձնելուց առաջ։ Պարտավոր եք, քանի որ ուղղակի անձ չեք այս դեպքում, այլ՝ պետություն եք ներկայացնում։
Իրականում ի՞նչ տեղի ունեցավ՝ տեղի ունեցավ այն, որ ՀՀ ԿԳՄՍ-ն, այսինքն ՀՀ իշխանությունը մեկեն քրեականին բարեգործ դարձրեց։
Արդյո՞ք սա չի նշանակում, որ ինչպես գոյություն ունեն նախկինների «քըխ» և նիկոլական «պուպուշ» օլիգարխներ, ներողություն՝ սեփականատերեր, այնպես էլ կան հներին աջակցող կրիմինալներ և այս իշխանությունների հետ «համագործակցող» քրեական աշխարհի մարդիկ․․․
Կամ՝ միթե՞ սա նույնը չէ՞, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր խոսքով՝ «նախկինների»՝ օլիգարխներ և այլն, իր հիմնադրամներին կատարված պարտադիր-կամավոր մուծումները «անմաքուր ճանապարհով աշխատած» փողեր համարելով՝ հաճույքով ընդունում էր այդ փոխանցումներն՝ այն տրամաբանությամբ, թե իբր՝ անմաքուր գումարները մաքուր նպատակներով կծախսվեն։ Սա դեմագոգիա է։
Նույնպիսի դեմագոգիայի ականատեսն ենք կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հանդեպ ներկա իշխանության և հենց վարչապետի խոսքի և գործունեության մեջ։
Հայաստանում քրեական ենթամշակույթին հարելը, այսպես ասած օրենքով գող լինելը և այդ նպատակով հավաքները կդառնան քրեորեն պատժելի՝ հայտարարում է ներկա իշխանությունը Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի փաթեթը Ազգային ժողով ուղարկելուց առաջ․ «Խոսքն այսպես կոչված օրենքով գողերի, սխոդկաների, կներեք արտահայտությանս, աբշակների և այս կարգի այլ երևույթների մասին է և այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»՝ սա Փաշինյանի հայտարարությունն է»։
Ըստ Փաշինյանի՝ «Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը և հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տուն ապրելու»՝ սա էլ է նույն անձն ասել։
Իրականում՝ այս ամենը զավեշտալի է, քանի որ խնդիր է դառնում ոչ թե հանցավոր երևույթը և դրա դեմ պայքարը, այլ քրեական հանցագործությանը նույնիսկ «քաղաքական աստառ» է տրվում։
Գործում է՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», «ով մեզ հետ է՝ ով ուզում է՝ լինի, ինչ ուզում է արած լինի՝ ներելի է, արդար է» կամայականությունը։ Այդպես է բոլոր ոլորտներում՝ քրեական թե՝ կրթական․․․
Սա էլ մի պարբերություն ՝ դատախազության օդի փչոց հաղորդագրություններից՝ «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով»:
Ցավոք, այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելն այսօր, անհնարին է, քանի որ դատախազությունը դեռ նույնիսկ դրա նախադրյալները չի ստեղծել։
Ավելին, ներկա փուլում «քրեաիրավական պայքար» ասվածը նոնսենս է, քանի որ իրավապահ համակարգն ամբողջովին տեղավորված է մեկ անձի գրպանում։
ՈՒստի, քրեականից -բարեգործ ճանապարհն էլ նրա որոշմամբ է լինում։ Երկու դեպքում էլ՝ ցուցադրական․․․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ