ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղամասարի ու Վարդենիսի միավորումից հետո մեկ տարում բնակիչների 25 տոկոսը կարտագաղթի․ Իշխանությունները Ավետյանին ստիպել են հրաժարական տալ, սպառնացել դատել 09/05/2021 20:10 | ԼՐԱՀՈՍ
«Գնել Սանոսյանն ինձ ասաց՝ եթե հրաժարական չես տալիս, ուրեմն կդատվես»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մանրամասնել է, թե ինչպես էին իշխանությունները ցանկացել իրենից ազատվել` վստահեցնելով, որ ինքը չի վախենում։
Գեղարքունիքի նախկին մարզպետը Ավետյանին հրաժարականի պահանջ ներկայացրել է դեռեւս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Ավետյանը ընդդիմադիր ճամբարում էր։
Ընտրություններից երեք ամիս անց կառավարությունը մտադիր է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը միավորել Վարդենիս համայնքի հետ։ Հակոբ Ավետյանը տեղեկացրեց, որ դա վատ ազդեցություն է ունենալու առանց այն էլ սահմանամերձ դարձած գյուղերի վրա։
«Ես այդտեղ ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Գյուղերը լուրջ խնդիրներ են ունենալու ու դրա հետ կապված արտագաղթ է սկսվելու։ Այն ինչ արել եմ 4 տարիների ընթացքում, վստահ եմ, որ Վարդենիսի հետ միավորվելուց հետո լրիվ անուշադրության է մատնվելու, փորձն էլ ցույց կտա»։
Ավետյանը նշեց, որ ինքը իշխանության համար լուրջ խոչընդոտ է համարվում, քանի որ առաջնային է համարում երկրի պաշտպանությունը, անվտանգությունը։
«Եթե մենք մեր անձնականը երկրորդական ենք դնում ու պատրաստ ենք պետության համար ամեն ինչ անելու, կառավարության կողմից նկատում ենք անձնական վրեժխնդրություն, անձնական խնդիրներն են առաջանում ու դա, նկատելով, ինչ -որ տեղ հիասթափվում ենք։ Եթե մարդիկ իրենց շահերն են տանում, երկրի խնդիրները համարում երկրորդական, ունենում ենք այս պատկերը, որը հիմա կա։ Կառավարության կողմից ավելի շատ տեսնում եմ անձնական հարցերը առաջ տանելու խնդիր», - նշել է Ավետյանը
Նրա փոխանցմամբ` բնակիչները համայնքների միավորմանը դեմ են կտրականապես, սակայն ոչ ոք դա հաշվի չի առնի։ Պետք է կազմակերպվեն հանրային լսումներ, որոնք դեռ չեն արվել։ Ավետյանը վստահ է, աչք փակելու համար դրանք, այդուհանդերձ, տեղի կունենան, սակայն համայնքի 8000-ից ավելի բնակչի մեջ կգտնեն մոտ 200 հոգու, որոնք կողմ կլինեն ու դա կներկայացվի դա հանրային կարծիք։
«Բոլորը գիտակցում են, որ դա գյուղերի անկման կտանի։ Սահմանին ապրող լքված մարդիկ ուշադրության չեն արժանանա, իրենք ամեն ինչ արդեն կորցրել են, եթե ուշադրությունն էլ չտեսան, մարդիկ շատ հեշտ ու հանգիստ կարտագաղթեն։ Հիշեք,այս տարվա համեմատ մյուս տարվա հոկտեմբերին կտեսնեք առնվազն 25 տոկոսով բնակիչները լքած են լինելու։ Հնարավոր է՝ ավելի։ Պատերազմի պատճառով այդքան չհեռացան, որքան միավորման հետևանքով տեղի կունենա»,- ասաց Ավետյանը։
Համայնքի ղեկավարը, անդրադառնալով օգոստոսի 29-ից ադրբեջանցիների սադրած հրդեհների վնասների մասին, տեղեկացրեց, որ վարչական ղեկավարները վաղը կոնկրետ տվյալներ կներկայացնեն։ Ազատ և Նորաբակ հասած հրդեհը հնարավոր է եղել մարել, սակայն համայնքներում ծխացող տարածքներ կան։ Հրդեհների հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման մասին այս պահին կառավարությունը պատրաստակամություն չի ներկայացրել։ Բնակիչները անասուններին ձմռանը չեն կարողանա պահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ