ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն․Իշխանյան 09/04/2021 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹ․ Նման վերտառությամբ գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի էջում։
«Այսօրվա 5-րդ ալիքով իմ և Արա Պապյանի «Դեմ Դիմաց» հաղորդումը մեծ արձագանքի արժանացավ։ Իրենց հայրենասեր համարող, մեծ-մեծ փրթող, տարբեր մաստի արևմտամետներ՝ Վարուժան Կարապետյան, Վարդան Հակոբյան, Տիգրան Ա․ Կարապետյան և ուրիշներ, փրփուրները բերաններին ինձ համարում են Ռուսաստանի շահերի պաշտպան, վիրավորում, հայհոյում ամենավերջին բառերով։ Նույնիսկ ինչ-որ մեկը համոզված է, որ ես ռուսական կրթություն ունեմ։
Ի՞նչ ասեմ, իմ ասածի հիմնական հարցը հետևյալն է․ ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամությունը, առնվազն տխմարություն է թշնամանալ նաև Ռուսաստանի հետ։
Եթե այս խոսքերում, այս անուղեղները տեսնում են ռուսամոլություն, ապա նրանք զուրկ են տարրական տրամաբանությունից։ Ի դեպ, սրանց գերակշիռ մասը, ժամանակին եղել են կոմկուսի անդամներ, նաև ԿԳԲ-ի գործակալներ, ստացել ռուսական կրթություն, աշխատել իրենց համար «ատելի» պետական համակարգում, որի ժամանակ ձայն-ծպտուն չեն հանել այն ամենի դեմ, ինչն այսօր հայհոյում են։ Սրանցից շատերը հանգրվանել են օտար երկրներում, կամ լինելով այլ երկրի քաղաքացի, գաստրոլների են գալիս Հայաստան և մեզ խրատում։ Սրանք որևէ սրբություն չունեն, և բոլորին չափում են իրենցով։ Եվ քանի որ ամեն ինչում շահն են տեսնում, ապա չեն պատկերացնում , որ ուրիշը կարող է ունենալ սեփական կարծիք։ Եվ վերջապես, սրանք ձևեր են թափում, թե ափսոսում են Արցախի կորստի համար։ Հակառակ դեպքում չէին ճամարտակի, թե «թքած ունեն անկախ Արցախի վրա»։ Այսինքն, եթե Արցախը Հայաստանի մարզ չի, ապա սրանց համար միևնույնն է , թե Արցախն անկախ կլինի, թե Ադրբեջանի կազմում։ Սրանց տարած քաղաքականությունը , քողարկված կերպով սպասարկում է թուրք-ադրբեջանական ծրագրերին։
Հ․Գ․ Մոռացա նշել, որ սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ