ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ- որ բան շպրտեցին, մի քիչ վառվեց ու կանգնեց. քամու ուղղությունը չէին հաշվարկել. Ադրբեջանցիները նորից փորձել են հրդեհել Սոթքի խոտհարքները 09/03/2021 13:45 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական զինծառայողների սադրած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է 270 հա-ից ավելի արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Թշնամին, սակայն շարունակում է միտումնավոր հրդեհել տարածքները։ Նախօրեին Սոթում բնակիչները ու հրշեջները մարում էին տարածվող հրդեհը, միևնույն ժամանակ ադրբեջանցիները Քարվաճառի շրջանից նորից փորձում էին այրել խոտածածկ տարածքները։ Կրակը մեծ տարածում չի ունեցել, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
«Երեկ նորից փորձեցին մի հատվածում հրդեհ առաջացնել, հետո հասկացան, որ քամու ուղղությունը իրենց կողմ է, չշարունակեցին։ Փորձում էին լուցկիով վառել, ինչ -որ բան շպրտեցին հեռու, որ դեպի մեր կողմ ընկնի, այդտեղ վառվեց ու բարեբախտաբար կանգնեց, քանի որ քամին ուժեղ չէր։ Եթե հիմիկվա քամին երեկ լիներ, էդ հատվածն էլ կսկսեր այրվել»։
Սոթի բնակիչը տեղեկացրեց, որ այն հատվածներում, որտեղ խոտը արդեն այրվել է, վտանգ չկա, սակայն ադրբեջանցիները փորձում են այրել դեռևս մնացած խոտերը։ Նախօրեին՝ երեկոյան, մարած օջախների հրդեհները նորից են բռնկվել։ Այս պահի դրությամբ կրակը դեռ չի տարածվել, քանի որ քամի չկա։ Սոթքում, սակայն սարերից ծուխ են նկատում։ Օջախները նորից կվառվեն, եթե ուժեղ քամի լինի։ Միևնույն ժամանակ գյուղում բոլորը՝ բնակիչները, սահմանը հսկող զինվորները ու Վարդենիսից, Մարտունուց ժամանած հրշեջները փորձում էին մարել կրկին բռնկված հրդեհները։
«Տեխնիկան չի կարողանում սարը բարձրանալ։ Հրդեհը հիմնականում այնտեղ է։ Բնակիչները, բանակը, հրեջները փորձում են միասին հանգցնել կրակը։ Երբ այն իջնում է ավելի ներքև, կանգնեցնում են ընթացքը, բայց վերևի հատվածը, որ արդեն սարն է, թողնում ենք վառվի, չնայած հսկողություն կա»։
Սարալանջին հրդեհները հնարավոր է լինում մարել ջրով, սակայն բարձրադիր հատվածներում կրակը մարելու համար հնարավորություններ չկան, ուստի դրանք փորձում են մարել կտորներով, անգամ հագուստով։
«Երբ կրակը ուժեղանում է, քամին այն բերում է դեպի տուկերի, խոտհարքների մոտ, բնակիչը շորն էլ է հանում, կրակը մարելու համար։ Տարածությունը մեծ է, Վարդենիսի ու Մարտունու հրշեջները մեծ աշխատանք են կատարում, բայց ֆիզիկապես իրենք էլ չեն հասցնում։ Մեր աշխատողները հերոսական աշխատանքներ են անում։ Տեղ կա ԱԻՆ-ը գալիս է, ինքն էլ է փորձում շատ դեպքերում շորով կրակը հանգցնել, որովհետև ջրով մեքենան չի կարողանում սար բարձրանալ, քանի որ անհնարին է՝ ճանապարհ չկա։ Որտեղ ներքև է, մեքենան հասնում է՝ ջրով են հանգցնում, որտեղ չէ՝ շորերով, ամեն ինչով»։
Կրակը մարել փորձող բնակիչները ստիպված են նաև անկանոն կրակոցի ձայներ լսել, ադրբեջանցիները ոչ նրանց ուղղությամբ, բայց տարբեր ժամերի նաև կրակում են։
«Մեր ուղղությամբ կրակ չի եղել, անկանոն կրակոցներ կան։ Վախեցնելու միտում ունեն։ Ցանկացած պահի կրակում են, բայց ինտենսիվ չէ, մեկ, երկու կրակոց են արձակում»,- ասաց բնակիչը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ