ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն իրավունքին և օրենքին ծառայող կառույց է, ոչ թե՝ կոնկրետ թիրախավորված մարդու առողջական վիճակը քայքայող. Վարդևանյան 09/03/2021 19:47 | ԼՐԱՀՈՍ
Անհասկանալի է այն ամենն, ինչ այսօր կատարվում է իրավապահ համակարգում, կարծես թե նպատակ է հետապնդվում՝ Արմեն Չարչյանի առողջությունը, կյանքն ամեն կերպ վտանգելու։ Հասել ենք մի այնպիսի աստիճանի, որ կալանավորումն առհասարակ անհամատեղելի է Արմեն Չարչյանի առողջական վիճակի հետ, բայց այսօր իրեն տեղափոխում են ՔԿՀ, որտեղ փաստացի ինֆարկտային վիճակի էր հասել պրոֆեսոր Չարչյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սա ինչ անմարդկային իրավիճակ է։ Մենք գիտենք, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել են իրավիճակներ, երբ, ի վերջո, մարդու մահ է արձանագրվել»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ նման իրավիճակներում պետք է լինեն մարդասեր։
Նրա փոխանցմամբ՝ քրեական հետապնդման պայմաններում Արմեն Չարչյանը եղել է ազատության մեջ, ապա կալանավորվել, հետո՝ գրավի դիմաց ազատ արձակվել և ավելի երկար ժամանակ եղել ազատության մեջ։
«Պատգամավորի դեպքում, եթե ցանկանում են կալանավորել, թող գան ԱԺ՝ համաձայնություն ստանալու։ Ինչու՞մ է խնդիրը, մեր հարցերի՞ց են անհանգստանում, որ պետք է տանք գլխավոր դատախազին»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ անմարդկային է նժարին առողջական վիճակը դնելը։
Պատգամավորը նշեց, որ որքանով իրեն հայտնի է՝ բժիշկները Չարչյանի առողջական վիճակը բավարար չեն համարել, բայց ՔԿՀ-ն ունեցել է այնպիսի ինքնավստահություն, որ կարող է այդ առողջական վիճակում ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, դա եղել է նաև այլ դեպքերում, ՔԿՀ-ներն ունենում են նման վստահություն, բայց կյանքը բոլորովին այլ բան է ցույց տալիս։
Վարդևանյանն ընդգծեց՝ դատախազությունը շատ ծանր բեռ է իր ուսերին վերցրել թե՛ մարդկային, թե՛ իրավական իմաստով։ Նրա խոսքով՝ դատախազությունում էլ շատ մարդիկ կան, որոնք բարոյական արժեքի կրող են, ինչ նպատակ են հետապնդում, երբ տեսնում են, որ մարդու առողջական վիճակն ինչպես է իրենց աչքի առաջ վատանում։
«Եթե իրավունքի գերակայությամբ առաջնորդվեինք, պատկերը լինելու էր հետևյալը՝ Էրիկ Ալեքսանյանը չէր հասցնի միջնորդություն գրել, որովհետև դատախազությունը դա արդեն արած էր լինելու։ Դատախազությունը կողմ չի պահում, դատախազությունն իրավունքին և օրենքին ծառայող կառույց է, ոչ թե՝ կոնկրետ թիրախավորված մարդու առողջական վիճակը քայքայող կառույց»,- նշեց նա։
Վարդևանյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում գտնվող դեսպանատները պատշաճ ձևով չեն արձագանքում ՀՀ-ում սելեկտիվ արդարադատությանը, որ ՀՀ-ում երեք պատգամավորներ կալանավորված են։
«Օրինակ՝ ԱԺ դեպքերը բոլորդ հիշում եք, որը, չգիտեմ, թե ինչ նպատակ էր հետապնդում, բայց առնվազն արդյունքը, որին իրենք հասան, դա Քրեական օրենսգրքի հետ ևս մեկ անգամ առնչվելն է, բայց դուք տեսե՞լ եք, որ ինչ-որ մեկը ձերբակալվի։ Համոզված եմ, որ քրեական գործ չեն էլ հարուցելու, բայց այս դեպքում ինչքան հետևողական են՝ րոպե շուտ Չարչյանին ձերբակալեն։ Բա դեսպանատներն ասելիք չունե՞ն»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ գուցե պետք է նախաձեռնել հենց անձամբ նրանց հետ հանդիպել՝ լեզվի պատնեշը հաղթահարելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ