ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ ռեկորդային թվերի մասին է խոսքը, երբ Շիրակի շրջանում 40 % բերքի կորուստ ենք ունեցել. Բերբերյան 09/02/2021 20:06 | Տնտեսություն
Եթե նայենք խանութների գներին, իսկ հետո Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, կտեսնենք, որ շատ բաներ իրականությանը չեն համապատասխանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նշենք, որ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ լավ է ընթանում։ Խոսելով մթերումների մասին՝ նախարարը նշել էր. «Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին՝ մոտ 145 հազար տոննա է։ Հույս ունենք՝ մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,-ասել էր նախարարը։
«Անցած տարվա համեմատ կաղամբի գինն աճել է 5 անգամ, գազարինը՝ 5 անգամ, մսի գինը 1000 դրամով է բարձրացել այն դեպքում, երբ արտարժույթի գինը նույնն է մնացել։ Թե ինչի հիման վրա է նախարարն այդ թվերն ասում, չգիտեմ։ Լավ կլիներ, որ վարչապետին կից գյուղատնտեսության մի հանձնաժողով լիներ, որը կստուգեր այդ թվերը, և այսօր կհերքեր կամ կգովերգեր նախարարին»,-նշեց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով շուկայում գյուղմթերքն այսօր սահմանափակ է։ Կարտոֆիլն արտահանվում է, բայց մանրածախ գինը դարձել է 250 դրամ։ Հրաչ Բերբերյանն ասաց, որ իրենք այդ թվերին կանդրադառնան 1-2 ամիս հետո, քանի որ հիմա դեռ վաղ է։
«Խաղողի գնումներն էլ կվերջանան, նոր կխոսենք այդ մասին։
Գյուղացիներից բողոքներ ունենք, որ գործարաններն այդ քանակությամբ խաղող չեն ընդունում այսօրվա դրությամբ։ Այստեղ քաղաքականություն է գնում, որ գյուղացին արժեքն իջեցնի։ Այսինքն՝ օրինակ 135 դրամով 20 տոննայի պայմանագիր ունեն, բայց փաստացի գյուղացին ունի 100 տոննա խաղող։ Բնականաբար ասում են՝ այն 80 տոննան էլ ուրիշ գնով կտաս, հակառակ դեպքում չենք ընդունի։ Գյուղացու անպաշտպանվածությունը դեռ մնում է։ Շատ գյուղացիներ ուղղակի հիասթափված մեկնում են Հայաստանից»,-ասաց Հրաչ Բերբերյանը։
Վերջինս երեկ Սոթքի տարածաշրջանում է եղել, արձանագրել, որ մարդկանց խոտհարքներն այրվում են, անասնակեր չկա, հետևաբար գյուղացիները ստիպված կլինեն մորթել անասուններին։ Ընդհանուր առմամբ՝ Հրաչ Բերբերյանի խոսքով անասնակերը Հայաստանում կրկնակի թանկացել է, որոշ տեղերում անգամ եռակի։
«Գլխաքանակի անկում կունենանք։ Ի՞նչ ռեկորդային թվերի մասին է խոսքը, երբ Շիրակի տարածաշրջանում 40 տոկոս բերքի կորուստ ենք ունեցել։ Դե հիմա նախարարն ասում է, ուրեմն մի բան գիտի, երևի ինչ-որ թվեր կան, որի վրա հենվում է, ինչը մեզ համար այդքան էլ հուսալի թվեր չեն։Մեր թվերն աշնանը կհայտնենք, արդեն ավելի լավ ուսումնասիրված»,-նշեց Հրաչ Բերբերյանը։
Վերջինս նաև հավելեց՝ Գեղարքունիքի մարզում գյուղացիները բողոքում էին այս տարվա ներկրված գարու սերմացուից։ Հրաչ Բերբերյանը հորդորում է գնալ Սոթքի տարածաշրջան և ստուգել՝ արդյոք այդ գարին բերք տվե՞լ է, թե՞ ոչ։
«Մարդիկ կան՝ ասում են, որ ընդհանրապես բերք չունեն։ Վարդենիսում ոռոգման խնդիր այդքան չի եղել, ուղղակի սերմն անորակ է եղել։ Դրա համար ամեն մեկին չեն թողնում՝ մասնագիտական գործով զբաղվի։ Գյուղատնտեսությունն առևտուր չէ, որ մի տեղից գնեն ու մյուսին վաճառեն։ Կան մասնագիտական բաներ, որոնք պետք է վերահսկեն»մ-հավելեց Հրաչ Բերբերյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից