ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նույնականացման հարցում արդյունքներ չենք տեսնում. Սահակյան 09/01/2021 23:34 | Քաղաքական
Փոքր ներքաղաքական խնդիրներն ավելի մեծ կարևորություն են ձեռք բերել, կա հստակ հրահանգավորում, բայց համազգային, համապետական նշանակության իրական խնդիրները, որոնք պետք է բարձրացնեն հայերի միջազգային իրավական պաշտպանվածությունը և բացառեն անպատժելիությունը՝ մեր դեմ կատարված հանցագործությունների համար մղվել են երկրորդական, երրորդական պլան և ուշադրության տակ չեն գտնվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը մտահոգություն էր հայտնել առ այն, որ ՀՀ-ն խոցելի է՝ ադրբեջանական այն զինծառայողների ինդետիֆիկացման հարցում, որոնք կատարել են լրջագույն պատերազմական հանցագործություններ։
Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային գործընկերները, բացի այն, որ խնդրում են փաստեր կատարված հանցագործությունների վերաբերյալ, նաև հարցադրումներ են ուղղում միջադեպին ներկա ադրբեջանցի զինծառայողների ինքնության առնչությամբ։
«Մենք մեր սեփական միջոցներով կարողացել ենք իրականացնել ինդետիֆիկացիա որոշ անձանց պարագայում, բայց կարծում եմ, դրա հիմնական պատասխանատուն պետությունն է, որովհետև օպերատիվ և քննչական ռեսուրսը անհամեմատ ավելին է, քան՝ մասնավոր անձանց»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ տեսանյութերում եղած ադրբեջանցի զինծառայողների դեմքերը նկատելի են, նրանք հետագայում այլ տեսանյութերում էլ են երևում և լուրջ աշխատանքներ իրականացնելու դեպքում, կարելի էր հասնել այդ անձանց նույնականացման։
Նրա խոսքով՝ նույնականացված անձանց առնչությամբ Հայաստանը կարող էր միջազային հետախուզման գործընթացներ իրականացնել՝ դրանով ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ ստեղծել ադրբեջանցի զինծառայողների համար, ինչը կունենար կանխող նշանակություն։ Բացի այդ՝ նույնականացումը ճիշտ իրականացնելու դեպքում միջազգային գործընկերները կարող էին քաղաքական սանկցիաներ կիրառել անձանց ընտանիքի անդամների հետ, օրինակ՝ օտարերկրյա պետություններում գտնվող միջոցները սառեցվեն, տեղաշարժի իրավունքի վերաբերյալ սահմանափակումներ կիրառվեին, ինչպես նաև՝ նրանց միջազգային տեղաշարժը կարող էր սահմանափակվել և ինչ-ինչր հանգամանքներում նրանք կարող էին որևէ երկրի դատարանի առջև ներկայացվել։
Ս.Սահակյանի դիտարկմամբ` առաջնային քննչական և օպերատիվ գործողությունները պետք է իրականացվեն հենց մեր երկրի իշխանությունների կողմից, սակայն տեսանելի արդյունքներ չկան, ինչը սահմանափակում և դժվաևացնում է ադրբեջանցիների քրեական պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու մենք նման լրջագույն համապետական խպնդրի հարցում պետք է ունենանք նման անպատասխանատվություն կամ անտարբերություն։ Ըստ Սահակյանի՝ իրավապահ մարմինների ողջ ռեսուրսը վատնում են և ժամանակային առումով չեն կարողանում զբաղվել այլ խնդիրներով։ Առաջնահերթությունները թելադրվում են գործադիր իշխանության կողմից, Հայաստանում այդպես էլ անկախ, ավտոնոմ քննություն, իրավապահ համակարգը չի զարգացել և առաջնահերությունները, որոնք դրված են, չեն բխում մեր շահերից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ