ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն միացել է մամուլին ճնշելու քաղաքականությանը՞. «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ից ստացել է ինֆորմացիաի աղբյուրի բացահայտման վերաբերյալ գրություն 08/31/2021 22:59 | ԼՐԱՀՈՍ
Այսօր «Փաստինֆո»-ն ՀՀ ԱԱԾ-ից գրություն է ստացել, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Հայրենի ԱԱԾ-ն, ըստ խնդրո առարկա նամակի՝ մի տեսակ խնդրելով պահանջում է մեր նյութերից մեկի հեղինակի անձնական տվյալներն ու հեռախոսահամարը, ինչպես նաեւ ինֆորմացիայի աղբյուրը:
Խոսքը ամենեւին էլ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ՀՀ քաղաքական իշխանության կողմից իրականացված ու իրականացվող գործողությունների վերաբերյալ հրապարակումների մասին չէ։ ԱԱԾ-ին առավել հետաքրքրել է «Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական» վերտառությամբ 2021 թվականի մարտի 22-ին հրապարկված նյութը։ Ինչպես ասում են` արջը յոթ երգ գիտի յոթն էլ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Հիշեցնենք` տվյալ նյութով տեղեկացրել էինք, որ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան` առանց նշելու բանկային հաշիվները, ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։ «Ըստ շվեյցարական իրավունքի՝ շվեյցարական իշխանությունները չեն կարող բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,- նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։
Ոչ ՀՔԾ-ն, ոչ դատախազությունը հրապարակավ որեւէ պարզաբանում, ինչպես նաեւ հերքման պահանջ չէին ներկայացրել , քանի որ իրենք եւս ծանոթ էին այդ փաստաթղթի բովանդակությանը ու գիտեին, որ մեր հրապարակման մեջ ամեն ինչ ճիշտ է ներկայացված։ Բայց ահա ԱԱԾ-ին, պարզվում է, հետաքրքրել է մեր ինֆորմացիայի աղբյուրը ու ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ Եղոյանի ստորագրությամբ գրություն ուղարկել խմբագրություն ։
Այսինքն, ՀՀ ԱԱԾ-ն որոշել է, որ քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58208321 քրեական գործի բացահայտման համար նյութի հրապարակումից 5,5 ամիս անց հույժ անհրաժեշտ է իմանալ մեր տեղեկատվության աղբյուրը։ Թե որքանով կարող է այն գործի բացահայտմանը նպաստել, դժվար է ասել, սակայն, այն, որ ԱԱԾ-ին այս դեպքում առաջնահերթ հետաքրքրողը գործի բացահայտումից ավելի արտահոսքի աղբյուրն է, պարզ ու հասկանալի է։
Ընդ որում, ուշագրավ է, որ նամակագիրը մի կողմից վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, մեզնից խնդրում է տեղեկատվություն, որը չտրամադրելը ցանկացած լրատվամիջոցի և լրագրողի իրավունքն է։ Դա, ինչպես ասում են՝ «սրբազան կանոն» է յուրաքանչյուր լրատվամիջոցի համար ։ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
ԱԱԾ-ն խնդրում է՝ «ցանկության դեպքում»՝ տրամադրել մեր աղբյուրը բացահայտող տեղեկատվություն։
Սիրելի ԱԱԾ, ինքներդ եք վկայակոչում համապատասխան հոդվածը և ինքներդ էլ փաստում, որ մեր իրավունքն է տեղեկատվության մեր աղբյուրը չբացահայտելը։
Եվ ուրեմն, ինքներդ գիտեք, որ խնդրանք-առաջարկն իրավաչափ չէ, հետեւապես ենթակա չէ նաեւ բավարարման լրատվամիջոցի կողմից:
Ի դեպ, օգտվելով պատեհ առիթից, «Փաստինֆո» լրատվականը ՀՀ ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում մեր բազմաթիվ հրապարակումների վրա, ուր ահազանգում ենք , որ 2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝ առանց որևէ իրավական հենքի՝ փաստաթղթի, տարածքներ են նվիրվել թշնամուն, ՀՀ քաղաքացիները տարհանվել են սեփականության վկայականով իրենց տներից, վտանգի տակ է դրվել մարդկանց անվտանգությունը:
Խնդրանք-առաջարկ ու նաեւ պահանջ` քննության առարկա դարձրեք նման հրապարակումները, առավել եւս, որ հենց դա է ձեր անմիջական պարտականություններից մեկը եւ ոչ թե լրագրողի ինֆորմացիայի աղբյուրի բացահայտումը:
Սույնով իրազեկում ենք ԱԱԾ-ին, որ «Փաստինֆո»-ն մտադիր չէ տրամադրել ոչ անձնական տվյալներ, ոչ էլ առավել եւս բացահայտել մեր տեղեկատվության աղբյուրը: Իսկ եթե ոչ իրավաչափ խնդրանք-առաջարկը քողարկված նպատակ էր հետապնդում` ճնշել խոսքի ազատությունն ու մեր անկախությունը, ապա պետք է հիասթափեցնենք` շատ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները, լիազորությունները, տարբերակում ենք հանրային ու ազգային շահը նեղ խմբակային շահերից ու հետայսու եւս շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը` առաջնային համարելով հանրային շահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից