ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդավարության անվան տակ՝ ժողովրդավարության հետընթաց. «Փաստ» 08/31/2021 10:11 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին աշխարհին ներկայանում էր «հեղափոխության» բրենդով, որի առանցքային հատվածը վերաբերում էր ժողովրդավարական բարեփոխումներին։ Պատահական չէ, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում շեշտում է, որ իր ունեցած ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը, իսկ ժամանակակից աշխարհում մեր երկիրը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:
Սակայն որևէ երկրի ժողովրդավարության մակարդակի գնահատականը իշխանությունները չէ, որ պետք է տան, դա պետք է անեն հասարակությունը, ինչպես նաև տվյալ երկրի ներսում, ինչպես նաև «դրսում» գործող համապատասխան կառույցները։ Ի վերջո, ցանկացած իշխանություն իր իսկ գործողությունների հանդեպ շատ սուբյեկտիվ է, առավել ևս՝ ժողովրդավարության առումով։ Այս իշխանությունների հետ մի հարցում համաձայն ենք՝ ամենաթողությունը և անարխիան որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ։ Սակայն ցավն այն է, որ հենց այս լոզունգն է սկսել սպառնալ բուն ժողովրդավարությանը:
Բանն այն է, որ նման լոզունգի ներքո իրականացվում են իբր «կարգավորիչ», իբր «օրենքի դիկտատուրայից» բխող, իբր «պողպատյա մանդատից» բխող քայլեր, որոնք պարզապես կործանում են ժողովրդավարության բոլոր շյուղերը... Այնտեղ, ուր խնդիր լուծելու նպատակով անհրաժեշտ են իշխանական համակարգի գործողությունները, նրանք գլխավորապես ձեռքերը լվանում են և իրավիճակը թողնում բախտի քմահաճույքին։ Ավելին, իշխանություններն ուղղակի կրավորական կեցվածք են ընդունում, երբ խոսքը վերաբերում է թշնամական պետություններին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անմիջապես գործի է անցնում, երբ խոսքը վերաբերում է իրենց աթոռներին։ Ու այս դեպքում, որպես կանոն, նրանք գործի են դնում բռնաճնշումները և սահմանափակումների իրենց լծակները, ինչը փորձագետների կողմից հստակ գնահատվում է որպես ժողովրդավարական հետընթաց ։
Հենց այս տրամաբանության շրջանակներում հեծանիվով գործի գնացող երկրի ղեկավարը շատ արագ վերածվեց հանրության համար անհասանելի, անվտանգության հարյուրավոր աշխատակիցներով շրջապատված անձի։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Նիկոլ Փաշինյանի մասին մի «թթու խոսքը» դառնում է պատժամիջոցներ կիրառելու առիթ:
Հենց միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունները ընդդիմադիրների դեմ պայքարում են՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, արդեն իսկ բավական խոսուն է։ Այդպես եղել է երեք տարի շարունակ, այդպես է նաև այսօր՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված քրգործից մինչև Արմեն Չարչյանի ու Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետների դեմ իրականացվող քաղաքական ճնշումները՝ իրավական գործիքներով: Ընդ որում, իշխանությունները ստեղծում են անհրաժեշտ իրավական «հիմքեր», որպեսզի ցանկացած դեպքում կարողանան ճնշել ընդդիմադիրներին ու նրանց քրեական գործերի թիրախ դարձնեն։
Այդ նպատակին է ծառայելու, օրինակ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, հայհոյանքը քրեականացնելու մասին իշխանությունների «մոգոնած» օրինագիծը, որն արդեն ուժի մեջ է մտնում, և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Ու այս նախաձեռնություններում տարընթերցումներն այնքան շատ են, որ իշխանություններն ինչպես ուզեն, այնպես էլ կարող են դրանք օգտագործել։ Օրինակ՝ անհասկանալի է մնում «ծանր վիրավորանքի» ու ազատ խոսքի սահմանը։ Ասենք, երբ ընդդիմադիրներից մեկը որևէ արտահայտություն է արել, կարող է պարզվել, որ հանցանք է կատարել, իսկ երբ իշխանական պատգամավորներից մեկն է նմանատիպ արտահայտություն թույլ տվել իրեն, ապա նա օգտվել է իր ազատ խոսքի իրավունքից։ Մյուս կողմից՝ այս իշխանության համար իսկական թշնամի են դարձել լրագրողներն ու լրատվամիջոցները: Հենց միայն ԱԺ-ում նրանց գործունեության սահմանափակումները ժողովրդավարության հետընթացի փայլուն օրինակ են:
Բայց այս մասին՝ «հաջորդ դասին» ու ավելի մանրամասն: Իշխանությունների թիրախում են հայտնվում նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականությունից, պահանջում են Փաշինյանի հրաժարականը կամ իշխանություններին պարտադրում են կատարել իրենց գործառույթները, օրինակ՝ լուծել անվտանգության կամ ոռոգման ջրի խնդիրը։ Ու ազատ խոսքից այնքան սարսափած են, որ նույնիսկ կառավարության շենքից բավականին հեռու գտնվող քաղաքացուն, որը Նիկոլի հեռացման կոչ էր անում, բռնությամբ հեռացնում են տարածքից:
Ու ընդհանրապես, 10 անձից ավելի հավաքները Նիկոլ Փաշինյանին սարսափեցնում ու կատաղեցնում են, ուստի ամենափոքրիկ հավաքի դեպքում անգամ քաղաքացիներին բռնի կերպով հեռացնում են կամ բերման են ենթարկում։ Այսպիսով, Փաշինյանը մեծ արագությամբ փորձում է բռնապետություն կերտել, մեկ անձի բացարձակ իշխանություն։ Դա նրան հազիվ թե հաջողվի, սակայն այդ ճանապարհին մենք շարունակելու ենք կորցնել ու կորցնել: Եթե այս ամենը արագ չկանխվի, վախենանք՝ հետո անուղղելի ուշ լինի...»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․08.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից