ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել են խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր.ԱԱԾ 08/31/2021 10:46 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված թիվ «ՎՁՄ ԲԸԱՀ-01/5» պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքները, իսկ պատվիրատուն՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզետարանի, պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։
Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար աձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե իբր ձեռք են բերել և ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանաձնապես խոշոր չափերի 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից 16.96 մլն ՀՀ դրամն էլ խարդախությամբ հափշտակվել է:
Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնատար անձինք, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, այլ թույլ են տվել, որպեսզի կապալառու ընկերությունները 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակեն, որպիսի հանգամանքը թաքցնելու նպատակով շինարարական օբյեկտի շահագործումն ընդունելու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում կազմել և օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց խարդախության եղանակով հափշտակել 16.96 մլն ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ