Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը պահանջում է բեկանել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը 08/30/2021   15:07  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում է բեկանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին դատարանի որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը, նշելով, որ արդար դատաքննության իրավունքը, որը վերաբերում է գործով տուժողներին, ենթադրում է, որ նրանց նկատմամբ առերևույթ հանցանք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին ՍԴ որոշումից հետո դատախազությունն անհրաժեշտություն է տեսնում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը վերաորակելու, քանի որ, ըստ Բաղդասարյանի, նրանց արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությանը։

«Արարքի որակումը կանխատեսումներով չէ, այդ թվում՝ ՍԴ որոշմամբ, հավանական որոշումերով պայմանավորված, դրանց վիճարկումով։ Արարքի որակումներն ունեն կանոններ։ Եթե առկա է հատուկ նորմ, արարքը պետք է որակվի հատուկ նորմով։ Ընդհանուր նորմով վերաորակելու անհրաժեշտություն և պարտադիր պահանջ առաջանում է այն դեպքում, երբ հատուկ նորմն այլևս չկա»,- նշեց Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ամբաստանյալներին, ՍԴ որոշմամբ դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել էր և նկարագրված էր մեղադրանքներում, որոնք կարող են որակվել և պետք է որակվեն ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով։

Նշված փաստարկները դատախազությունը ներկայացրել էր ինչպես առաջին ատյանի, այնպես էլ՝ Վերաքննիչ քրեական դատարաններում՝ գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ այս պայմաններում մեղադրանքի վերաորակման կարգավորումները բացակայում են, սակայն երկու դեպքում էլ դատարանները հետաձգել են միջնորդությունների լուծումը։

Բացի այդ՝ Բաղդասարյանը գտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ պատշաճ դատական նիստում է քննարկել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործով վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ միևնույն ժամանակ չքննարկելով մեղադրողների միջնորդությունը՝ ՍԴ դիմելու մասին։ Ըստ Բաղդասարյանի՝ դատարանը քրեական հետապնդումը դադարեցրել է՝ Սահմանադրությանը հակասող նորմերի կիրառմամբ և ոչ ճիշտ դատավարական հիմքով։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։


Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Վերաքննիչ բողոքները քննվում են համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:44 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դանիբեկյանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց. Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը
17:24 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:01 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ
14:42 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ և կասեցնել գործի վարույթը
14:52 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի տեղակալի հայրը Լոռու մարզի դատարանի նախագահ է նշանակվել. Գևորգ Բաղդասարյանը պնդում է, թե առնչություն չունի հոր առաջխաղացման հետ
13:32 03/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին
13:18 15/07/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը փորձում է կիսել պատասխանատվության բեռը ՀՀ դատարանների հետ. Խուդոյան
12:07 15/07/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազը ցանկանում է դատարանին օգտագործել որպես գործիք. Ալեքսանյան
11:46 05/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի գործով դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
14:48 29/06/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔրեական հետապնդման շարունակությունը և դրա իրականացումը ևս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ. Վարդևանյան

Արխիվ

[]