ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրեթե միշտ էլ սահմանին կրակոցներ են լինում. ավելի անորոշ վիճակի մեջ ենք հայտնվում. Գեղամասարի համայնքապետ 08/29/2021 19:25 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 27-ին` ժամը 22։00-ից հետո ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել են նաեւ բնակարանների պատերը: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղի բնակիչները անհանգստացած էին։
«ДШК զենք են կիրառել։ Նույնիսկ տան պատերին են փամփուշտները կպել։»։
Ըստ Ավետյանի՝ մի քանի օր իրավիճակը հանգիստ է եղել, թշնամին չի կրակում, մինչև նախօրեի սադրանքը։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ Համայնքի գյուղերում կարճ կրակոցները կարելի է ասել մշտական բնույթ են կրում։
«Գրեթե միշտ էլ սահմանին կրակոցներ են լինում։ Կարող է օդ չեն կրակում, նպատակային են կրակում, բայց, որ զոհ չենք ունենում, մտածում ենք օդ են կրակում։ Արդեն այն ձևն է, որ այդ քիչ կրակոցներին ուշադրություն չենք դարձնում։ Կարծես սովորական է դարձել իսկ երեկվանը, որ արդեն գյուղի ուղղությամբ են կրակել, նույն հաջողությամբ կարող էր մարդու կպնել, պատին չկպնել»։
Հարցին՝ իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս են տեսնում, կարծո՞ւմ են, որ ադրբեջանական կողմը կանգնած է մնալու ՀՀ տարածքում, Ավետյանը նշեց, որ հարցը պետք է ոչ թե համայնքում, այլ Երևանում լուծվի։
«Տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհահատվածում ինչ եղավ։ Արդեն զգում ենք, որ մյուս տեղերում էլ նման բան են սարքում՝ էլի կրակոցներ, որ լարված պահեն ընդհանուր սահմանի երկայնքով։ Ծրագրված անում են, պատահականություն չի լինում, բայց ամեն դեպքում հարցը մեր համայնքում չի լուծվելու, պետք է հասկանալ կառավարությունը կարողանու՞մ է ինչ -որ բան անի, որովհետև իրավիճակը մարդկանց գնալով ավելի է խուճապի տանում, ավելի անորոշ վիճակի մեջ ենք հայտնվում։ Պարտադիր չէ, որ մեր համայնքում լինի ինչ որ բան, որ անհանգստանանք։ Գորիս-Կապան հատվածում ճանապարհը փակելը լուրջ անհանգստացնող էր ու հիմա էլ չենք կարողանում պատկերացնել սպասվելիք խնդիրները»։
Ավետյանը հայտնեց, որ ռուս սահմանապահները պատրաստվում են տեղակայվել Գեղամասար համայնքի սահմանային հատվածներում, սակայն համայնքապետը մանրամասներ չհայտնեց։
«Մեր համար կարևոր է, որ սահմանին խաղաղություն լինի, մարդիկ հասկանան իրենց գործով կարո՞ղ են զբաղվել։ Ոչ մեկիս համար էլ ցանկալի չէր մեր տանը ունենանք օտար հյուր, բայց այս դեպքում այլ տարբերակ չկա»։
Համայնքապետը վստահեցնում է, որ գիշերվա կրակոցները մարդկանց մոտ խուճապ են առաջացրել, իսկ եթե վստահ լինեն, որ դրանք չեն լինի, իրենց վաղվա օրը կարող են պլանավորել։
«Պետք է վստահ լինեն, որ ցանք կարող են անել, շուտով ձմեռ է, նորից գարունը որ եկավ մարդիկ հույս պետք է ունենան, որ կարող են սկսեն աշխատել, որ բերքահավաք անեն, իսկ այս վիճակում չգիտեն՝ գարունը որ ցանեն, աշնանը կարո՞ղ են բերքահավաք անել, թե ոչ»։
Ավետյանը անձամբ 200 հա-ից ավելի կարտոֆիլ է ցանել ու լուրջ անհանգստանում է բերքահավաքի համար։ Ասում է՝ եթե այսպես շարունակվի՝ խնդիր է տեսնում բերքահավաքի ժամանակ։
«Նախ զորահավաք են անում։ Երիտասարդներ չեն մնում, աշխատող ուժեր չեն մնում։ Էդպես ո՞նց է լինելու, տնտեսությունն էլ է շատ տուժելու ու այս վիճակը մարդկանց տանում է ավելի վատ վիճակի ու մարդիկ էլ լավ օրի չեն ապրում, առանց այդ էլ դժվարությունով են ապրել։ Մի քիչ էլ դժվարանա վիճակը, շատերի մոտ այն տրամադրվածությունն է, որ ավելի լավ է թողենք դուրս գան»։
Ավետյանն աշխատում է այնպես անել, որ գյուղերից արտագաղթ չլինի, սակայն որոշ մարդիկ արդեն արտագաղթել են։ Եթե դա էլ լինի՝ հիսաթափությունն ավելի մեծ կլինի։ Բնակիչները հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ