ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ, կյանքը նույն կերպ չի շարունակվում, մեր շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը գնալով առավել մռայլ տեսք է ստանում, եղած ճեղքերն ավելանում և խորանում են․ Աբրահամյան 08/28/2021 21:44 | Մեկնաբանություն
Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական, իսկ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը ժպիտներով, հումորներով համոզում են, որ ժամանակավոր խնդիր էր, արդեն լուծեցինք, իսկ կյանքը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Մի քանի օր առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էր, Կապան հասա Տաթևի այլընտրանքային ճանապարհով։
Այս ճանապարհով ժամանակին մի քանի անգամ երթևեկել էի ու չնայած գռունտային ճանապարհին, միշտ հաճույքով եմ անցնում՝ բնության առումով հաճելի ճանապարհ է։
Պատերազմից հետո մեր առաջին քայլը պետք է լիներ այդ ճանապարհի արագ հիմնանորոգումը, սակայն աշխատանքները բավականին ուշ սկսվեց։
Ինչևէ, այսօր Կապանից Գորիս վերադարձա արդեն հիմնական ճանապարհով՝ Շուռնուխով, Որոտանով։
Առաջին հայացքից, երթևեկության կազմակերպման առումով փոքր փոփոխություններ են եղել՝ ճանապարհի երկու հատվածում մի քանի արգելապատնեշ է դրվել և այդ հատվածում էականորեն պետք է նվազեցնել արագությունը։
Շուռնուխ չհասած, ճանապարհից ձախ ռուս սահմանապահ էր, դիմացի մայթին՝ մի փոքր խորք, մեզ հայացքով ուղեկցում էր ադրբեջանցի սահմանապահը։ Մի փոքր հեռու, հերթապահություն էր իրականացնում հայ սահմանապահը։
Երկրորդ «ճգնաժամային կետում»՝ Որոտանից դեպի Գորիս, նույն ձևով մայրուղու վրա մի քանի արգելապատնեշներ են։
Իրավիճակն այստեղ տարբերվում էր նրանով, որ ճանապարհի մերձակա հատվածում 2 ադրբեջանցի զինծառայողներ էին, որոնք բավականին ուշադիր հետևում էին երթևեկությանը։
Այս հատվածում ևս ծառայություն էին կրում ռուս սահմանապահները։
Այս հատվածը գտնվում է դեկտեմբերից հետո ճանապարհի կողքին տեղակայված ադրբեջանական ուղեկալի կողքին, որտեղ նաև ժամանակակից տեսադիտարկման համակարգեր են տեղադրված։
Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ երկու հատվածներում տեխնիկական վերազինում է անելու և անկախ այն հանգամանքից, որ մեքենաները չեն կանգնեցվում, չեն ստուգվում, տեխնիկական համակարգերի ներդրումն ադրբեջանցիներին թույլ է տալու մեծացնել իր վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին և հատուկ սարքերի միջոցով նույնականացնել այդտեղով անցնող մեքենաների ուղևորներին։
Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։
Մի խոսքով, Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական, իսկ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը ժպիտներով, հումորներով համոզում են, որ ժամանակավոր խնդիր էր, արդեն լուծեցինք, իսկ կյանքը շարունակվում է։
Ո՛չ, կյանքը նույն կերպ չի շարունակվում, մեր շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը գնալով առավել մռայլ տեսք է ստանում, եղած ճեղքերն ավելանում և խորանում են, իսկ իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ