ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ավելի մոտ լիներ, գուցե հայրական մեկ ապտակ տայի. Օհանյանը՝ Հայկ Սարգսյանի հետ միջադեպի մասին 08/27/2021 12:08 | ԼՐԱՀՈՍ
Ես դա իրականացրել եմ բոլոր պաշտպանության նախարարների և անձամբ իմ անունից, զգացմունքային պոռթկում է եղել՝ անհարգալից վերաբերմունքի՝ բանակի և ՊՆ բոլոր նախարարների նկատմամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում օրեր առաջ իր և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում երկու օր շարունակ միջադեպեր, այդ թվում՝ ծեծկռտուքներ են տեղի ունեցել։ Նախօրեին վիճաբանություն է եղել, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը», հայտարարել էր, թե բոլոր այն ՊՆ նախարարները, ում օրոք հնարավոր է եղել ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, դավաճաններ են, իսկ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմել է «արա»-ով, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը շիշ է նետել վերջինիս ուղղությամբ։
«Ի տարբերություն իրենց՝ այսօրվա քաղաքական ուժերի, ես կարող եմ զբաղվել նաև ինքնաքննադատությամբ։ Բոլոր նախարարների ժամանակ էլ եղել են և՛ դրական կողմեր՝ առաջընթաց, զարգացում, բանակն ապացուցել է, որ իրականում կայացած կառույց է, և՛ թերություններ ու բացթողումներ։ Ես մեծ աշխատանք եմ տարել կաշառակերության, կոռուպցիոն ռիսկերի դեմ։ 8.5 տարվա ընթացքում շուրջ 135 անձանց ազատել եմ առնվազն գնդապետի պաշտոնից, որոնց կեսը կապված է եղել կոռուպցիոն ռիսկերի հետ։ Դա նշանակում է, որ ես յուրաքանչյուր 23 օրը մեկ համապատասխան որոշում եմ ընդունել, և դրանց մի մասը եղել է նաև զորակոչի հետ կապված։ Դա նշանակում է, որ իմ պաշտոնավարման ժամանակ էլ եղել են թերություններ, իսկ ես ՊՆ նախարար եմ եղել, դա ուղղակի վերաբերում էր նաև ինձ»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ պաշտպանել է նաև այսօրվա պաշտպանության նախարարին, քանի որ այսօրվա ՊՆ նախարարն է շարունակում այն գործողությունը՝ բանակը զարգացնելու ուղղությամբ։
Օհանյանն ընդգծեց, որ անհարգալից վերաբերմունք է, երբ դավաճան են անվանում, բացի այդ՝ Հայկ Սարգսյանն իրավունք չուներ իր հետ խոսել «արա»-ով։ Օհանյանի խոսքով՝ շուրջ 23 օր շարունակ ինքը հանգիստ նստել և լսել է բոլոր այն քննադատությունները, շատ դեպքերում՝ վիրավորանքներն իր և բանակի նկատմամբ։
«Այս օրերին այնպես էր ստացվել, որ կարծես թե ես պաշտպանության նախարարն եմ, իրենք՝ ընդդիմությունը։ Իրենք ընդդիմության այդ կերպարից դուրս չեն եկել։ Իրենք պատասխանատու են այսօրվա գործունեության նկատմամբ։ Այդ պոռթկումը համաչափ է, ավելի մոտ լիներ, կարող է հայրական մի հատ ապտակ տայի»,-ընդգծեց Օհանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ