ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր. նա հայտարարել է 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին 08/27/2021 10:46 | ԼՐԱՀՈՍ
Երևան, Հայաստան․ Օգոստոսի 24-ից 26-ը դեսպան Թրեյսին Լոռու ու Տավուշի մարզերում էր։ Այցի օրակարգում կանգառներ էին այնպիսի վայրերում, որտեղ աշխատանքներ են իրականացվել ԱՄՆ աջակցության ծրագրերի շրջանակում։ Դեսպանն ուրախ էր, որ հնարավորություն ունի զրուցել տեղական իշխանությունների ներկայացուցիչների, աջակցության ծրագրերի մեր գործընկերների հետ ու մայրաքաղաքից դուրս լսել հայաստանյան համայնքներին ձայնը։ «Երևանը որպես մայրաքաղաք անչափ կարևոր նշանակություն ունի, սակայն Հայաստանը շատ ավելին է, քան մի քաղաքը։ Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր գործընկերությամբ։ Երևանից դուրս ուղևորությունը կապերը պահպանելու, նոր ծանոթություններ հաստատելու, հայկական հարուստ պատմությունն ու մշակույթն ավելի լավ ճանաչելու ու արժևորելու և Հայաստանի առաջ այսօր ծառացած մարտահրավերների վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու լավ հնարավորություն է», – ասաց դեսպան Թրեյսին, տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպան Թրեյսին Լոռի գնալու ճանապարհին հանդիպում ունեցավ Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ և այցելեց Աչաջուր՝ ծանոթանալու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցող ագրոբիզնեսի ընկերություններից մեկի աշխատանքներին։
Լոռու մարզում դեսպան Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ այցելեց Սանահինի վանական համալիր, որտեղ հայտարարեց Սանահինի վանական համալիրի արևելյան հատվածում (Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարան) իրականացվող մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին։ 2019թ․ ԱՄՆ դեսպանության կողմից արդեն իսկ հատկացվել էր 100․000 ԱՄՆ դոլար Սանահինի վանական համալիր առանձին հուշարձանների (Սբ․ Հակոբ եկեղեցի, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձան և Սբ․ Հարություն եկեղեցի) վերականգնման ու պահպանության համար։
Դսեղում դեսպան Թրեյսին այցելեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալով մեծանուն գրողի կյանքին ու գրական գործունեությանը։
Հաջորդիվ դեսպան Թրեյսին այցելեց Ալավերդիում գործող կաթի վերամշակման կենտրոն, որն աջակցություն էր ստացել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերից մեկի շրջանակում, ապա Թումանյանում հանդիպեց համայնքի սոցիալական աշխատողների ու խոցելի ընտանիքների հետ, իսկ Մարգահովիտում հետաքրքիր զրույց ունեցավ երիտասարդների հետ։
Դեսպանի մարզային այցերի մասին ավելին իմանալու համար հետևե՛ք
Facebook<https://www.facebook.com/usembarmenia>-ի ,
Instagram<https://www.instagram.com/usembarmenia/>-ի և
Twitter<https://twitter.com/usembarmenia>-ի մեր էջերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ