ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրու բնակիչը կացնով հարձակվել է համաքաղաքացու վրա, փորձելով հարվածել նրա գլխին`ֆեյսբուքյան գրառման համար. տեսանյութ 08/27/2021 13:04 | Քրեական խրոնիկոն
Գյումրի քաղաքի բնակիչները ֆեյսբուքի հարթակում վիճել են, պայմնավորվել ու հանդիպել են, որի ընթացքում նրանցից մեկը կացնով հարձակվել է մյուսի վրա և հարվածել։ Խուսափելով այդ հարվածներից, վերջինս փորձել է ձեռքով պահել գլուխը, արդյունքում՝ գլխին ուղղված կացնի հարվածը դիպել է ձեռքին, որի հետևանքով Գյումրու բնակիչը ստացել է մարմնական վնասվածք: ՁԵռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983թ.: Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն թվականի օգոստոսի 22-ին «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծսնոթ ֆեյսբուքյան օգտատերը վիրավորական արտահայտություններ է կատարել, որի կապակցությամբ ինքը, զանգահարելով վերջինիս, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց հանդիպելու վերաբերյալ: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, երբ վերջիններս հանդիպել են, անծանոթ տղամարդը, իջնելով ավտոմեքենայից, կացնով հարվածել է իր ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերոնշյալ վայրում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Գյումրու բնակչին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կացինը ձեռքին հարձակվել է վերջինիս վրա ու փորձել հարվածներ հասցնել նրա գլխին, սակայն խուսափելով այդ հարվածներից, վերջինս փորձել է ձեռքով պահել գլուխը, արդյունքում՝ գլխին ուղղված կացնի հարվածը դիպել է նրա ձեռքին, որի հետևանքով Գյումրու բնակիչը ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983թ.:
Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ