ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճանապարհը բացելու խոստումներ չեն եղել. Բանակցությունները դեռ չեն վերսկսվել. Կապանի համայնքապետ 08/27/2021 10:34 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արդեն 2-րդ օրն է՝ ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը։ Նախօրեին տեղի ունեցած բանակցությունները ապարդյուն են անցել, կենսական կարևորության ճանապարհը այսօր էլ է փակ։
Կապան համայնքի ղեկավար` Գևորգ Փարսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ այսօր բանակցությունները պետք է շարունակվեն։
«Հանդիպումները տեղի ունեցան, բանակցությունները եղան։ Արդյունքում՝ հիմա մինչև այս պահն էլ ճանապարհը փակ է։ Այսօր պետք է բանակցությունները շարունակվեն»։
Փարսյանը տեղեկացրեց՝ բանակցությունները եռակողմ էին, հայկական կողմի ներկայացուցիչները ևս մասնակցություն ունեցել են։
Հարցին, արդյոք ադրբեջանական կողմը խոստացե՞լ է բացել ճանապարհը, համայնքի ղեկավարը տեղեկացրեց ՝ ճանապարհը բացելու խոստումներ չեն եղել, սպասում են նորությունների։ 10։12-ի դրությամբ, բանակցությունները չեն վերսկսվել։
Արդյոք մտավախություն չունեն, որ բոլոր մյուս հարցերի շուրջ բանակցությունների պես էլ, այս հարցը ևս հանգուցալուծում չի ստանա ու ճանապարհը փակ կմնա, Փարսյանը պատասխանեց՝ մտավախություն կա։
«Այս սցենարն առաջին անգամ չէ, որ նման ձևով կատարվում է։ Նման օրինակ կա Սև լճի, Իշխանասարի, Գեղարքունիքի մարզի հետ կապված։ Մեր մոտ նման հարցեր նույնպես առաջացել են՝ բանակցություններ ու արդյունքում ոչինչ։ Այո այդ առումով մտավախություն ունենք։ Տեսնենք, սպասում ենք»։
Գործող միակ այլընտրանքային ճանապարհը բեռնատարների համար անհարմար ճանապարհ է։ Գրեթե ոչ օգտագործելի։ Ներկա դրությամբ այդ ճանապարհը վերանորոգվում է, բայց հատկապես Տաթևից դեպի Սատանի կամուրջ հատվածը ոլորաններ են, որոնք անհարմար են բեռնատարների համար։
«Այս ճանապարհը, որ ներկա դրությամբ փակ է, սա ամբողջ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որովհետև այս մայրուղին Իրանի հետ կապող միակ ճանապարհն է։ Խնդիր առաջանում է ոչ միայն Սյունիքի մարզի, այլ ամբողջ Հայաստանի համար։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները հենց իրենք դա շատ լավ հասկանում են»,- ասաց Փարսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ