ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռացվում ենք, թե չէ՝ մեկ է, շան տղերք եք․Կյուրեղյանը` դատարանին 08/27/2021 15:14 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, ընթանում է «Սասնա ծռեր»1 գործով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։
Նկատենք, որ ի սկզբանե բողոքները պետք է քննվեին ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների կողմից՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, դատարանի կազմում են եղել նաև դատավորներ Մխիթար Պապոյանը և Սերգեյ Մարաբյանը, սակայն ամբաստանյալները հենց առաջին դատական նիստին ակնհայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի նկատմամբ, ընդ որում, դա այն պայմաններում, որ հենց ամբաստանյալների պաշտպանները դատարանի կազմի վերաբերյալ որևէ առարկություն չեն ունեցել, ինքնաբացարկի հիմքեր չեն տեսել։
Այդուհանդերձ, դատարանի կազմը փոխվել է, ինչից հետո բողոքները մակագրվել են դատավորներ Տիգրան Սահակյանին, Արմեն Բեկթաշյանին և Ռուբիկ Մխիթարյանին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին ներկայացվել է նաև ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը, որը դատարանի նախորդ կազմի կողմից հեռացվել էր նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար։
Նախագահող դատավոր Տիգրան Սահակյանն արձանագրեց, որ Գրիգորյանին թույլ է տվել մասնակցել դատական նիստին՝ նկատի ունենալով, որ վերջինս պատշաճ վարքագիծ կցուցաբերի, ինչին ի պատասխան Գրիգորյանը հայտարարեց, թե դա դատավորներից է կախված։ Դատական նիստի մեկնարկից րոպեներ անց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով կրկին աչքի ընկավ ամբաստանյալ Կյուրեղյանը, որը հեռացվեց դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Վերջինս հրաժարվել էր ոտքի կանգնել՝ դատարանի հարցերին պատասխանելիս և հանդես էր եկել հայտարարությամբ։
«Դուք երևի չգիտեք, բայց մեր չկանգնելն արհամարհանք է դատական իշխանության և ձեր հանդեպ»,- հայտարարեց Կյուրեղյանը, ինչից հետո վերջինիս նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա և հեռացվեց դահլիճից;
«Հեռացվում ենք, թե չէ՝ մեկ է, շան տղերք եք»,- հայտարարեց Կյուրեղյանը՝ դիմելով դատավորներին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող գագիկ Մկրտչյանի սպանությունը, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով։ Դատարանը, մասնավորապես, հիմնավորված չի համարել Բիլյանին սպանության համար առաջադրված մեղադրանքը եւ արդարացրել է նրան այդ մասով՝ հռչակելով վերջինիս անմեղությունը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։
Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, կազմակերպված խմբի կողմից հրազեն շորթելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Ավելին՝ Բիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, վերջինս ազատ էր արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից