ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակման մեջ ենք հայտնվել. Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից, շտապօգնության մեքենան տեղ կհասնի երկու ժամից. Վարչական ղեկավար 08/26/2021 17:52 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի որոշ գյուղեր ադրբեջանական կողմի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ։ Դրանցից մեկը Բարձրավան գյուղն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ փակ է Շուռնուխին մոտ գտնվող Չայզամի գյուղի, նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի ճանապարհները։ Գորիսից Կապան և հակառակ ուղղությամբ գնալ այս պահին հնարավոր չէ։
«Շրջափակման մեջ ենք հայտնվել։ Այս կարգավիճակն ունենք փաստորեն»,- ասաց Օնիկ Ավագյանը։
Կեսգիշերից, երբ փակվել է Գորիս–Կապան միջպետական ճանապարհը, գյուղի ղեկավարը անձամբ եղել է Շուռնուխի ճանապարհին։ Երկու ժամից ավելի ճանապարհին է մնացել։ Փորձել է հասկանալ՝ ինչ է կտարվում, սակայն չի հաջողվել, մնացել են կանգնած այնքան ժամանակ, մինչև տարհանվել են։
«Շուռնուխի մոտակայքում ճանապարհները փակված էին։ Մեծ քանակությամբ բեռնատար, մարդատար մեքենաներ էին կուտակված։ Անհանգստանում էինք, որ հասկանանք ինչի՞ համար են փակել, հետո ուշացումով բացեցին ճանապարհը, առավոտը նորից փակեցին։ Այս պահի դրությամբ Դավիթ Բեկի կողմից էլ է փակ, դեպի Գորիս տանող Որոտանի կողմից էլ է փակված»։
Ճանապարհների փակվելը մի շարք խնդիրներ է առաջացրել գյուղում։ Գորիսից հենց այդ ճանապարհով էին մատակարարում հացը։ Բնակիչներին բժշկական օգնությունն էլ երկու ժամ ուշացումով է հասնելու։
«Լուրջ խնդիրներ կան։ Այսօր, եթե շտապօգնության մեքենա կանչենք, մինիմում երկու ժամում կհասնի։ Տաթևի կողմով ճանապարհները շատ վատն են։ Երկու ժամ էլ եթե գնան՝ չորս, հինգ ժամ կտևի, ուրեմն անիմաստ է։ Սննդի հետ կապված էլ, դե գյուղացիներ են, ամեն դեպքում իրենց տանը պահեստավորված սննդամթերքն ունեն։ Հացի խնդիր է այստեղ, որ Գորիսից են միշտ բերել, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի հետ կապը պահպանում ենք, եթե անհրաժեշտ լինի, սնունդ կհասցնեն»։
Վերջինս նշեց, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհով սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել, դրանք հարմար են միայն ամենագնացների համար։
Վարչական ղեկավարը տեղեկություններ չուներ ճանապարհները բացելու վերաբերյալ իրականացվող բանակցությունների մասին, գիտի միայն, որ դրանք շարունակվելու են ռուսական կողմի հետ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը կանխատեսել էին ու կան այլընտրանքային ճանապարհներ։ Մինյդեռ, պարզվում է, այդ ճանապարհները բարեկարգելու համար իշխանություններն անցած 10 ամիսների ընթացքում ոչինչ չեն արել ու հայկական բնակավայրերը փաստացի շրջափակման մեջ են հայտնվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
- 12/27/2024 11:28 Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/27/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
- 12/27/2024 22:49 Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
- 12/27/2024 21:44 Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորում. Hyundai Sonata-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին
- 12/27/2024 19:42 Արագածոտնի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բեռնատար «Gazel»-ը Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել ձորակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում