ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությունն անգամ փողոցային պայքարի ժամանակ բռնություն թույլ չի տվել, եթե որոշենք բռունցքով՝ լավ տեղ չի տանելու. Ղազինյան 08/25/2021 16:33 | ԼՐԱՀՈՍ
Արդեն երկու օր է ԱԺ դահլիճում տեղի է ունենում ինձ համար խիստ անընդունելի, տհաճ, այս շենքին ոչ հարիր մի իրավիճակ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Մեղադրում են ընդդիմությանը՝ բառեր օգտագործելու, որակումների մեջ։ Հիշում ենք բոլորս, թե այսօրվա իշխանության՝ մինչև իշխանության գալը ինչ էր կատարվում։ Վերջին հաշվով, կարելի է պահանջել մի բան, ինչն ինքդ մերժել ես առաջին իսկ րոպեից, բայց երբ որ այն, ինչ կարելի էր քեզ, հիմա արդեն չի կարելի ուրիշին, երկակի ստանդարտների շատ վառ դրսևորում է»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ այսօր բանախոսն իր խոսքում երկու անգամ վիրավորել է բանակի գեներալ-գնդապետին, Արցախի հերոսին՝ որակելով դավաճան և դիմելով վիրավորական ոճով։
Ղազինյանի խոսքով՝ դավաճան կարելի է որակել ծառայությունից փողով ազատվողին, զինվորական կոմիսարիատին, գործարքն իրականացնողին, բայց բոլոր նախարարներին դավաճան որակել միայն նրա համար, որ իրենց ենթակայության ներքո մի ամբողջ մեծ համակարգում եղել են դատապարտելի, արատավոր երևույթներ, ապա դա բոլորի վրա էր տարածվում և այդ վիրավորանքն ուղղված էր բոլոր նախկին ՊՆ նախարարներին, գուցե նաև՝ ներկայիս ՊՆ նախարարին, որովհետև որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նման բան չկա։
«Մարդկայնորեն հասկանում եմ պարոն գեներալի պոռթկումը, հասկանում եմ, որ զինվորականին, որն իր ամբողջ կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը, նման ձևով պիտակավորել և վերջում էլ՝ «արա»-ով դիմել, այդ պարագայում էմոցիոնալ պոռթկում տեղի ունեցավ, ինչը վերածվեց տեսանք, թե ինչի՝ օդում շշեր էին պտտվում տարբեր ուղղություններով, մեկը՝ մեկին հարվածում, ընդ որում, մարդիկ, որոնք ոչնչի չէին միջամտում, հարվածներ եկան »,- նշեց Ղազինյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը երբեք բռնությունը որպես քաղաքական զենք չեն օգտագործում, նույնիսկ՝ հայրենիքի փրկության շարժման ժամանակ, երբ փողոցում էին գտնվում, բռնության որևէ գործողություն, որևէ ակտ ոչ միայն թույլ չեն տվել, որ լինի, այլև՝ փորձել են կանխել։
Նրա խոսքով՝ փորձել են լինել օրինականության սահմաններում, բռնություն թույլ չտալ, միգուցե եղել են հատվածային էմոցիոնալ դրսևորումներ, բայց փողոցային մեծ ակցիայի ժամանակ մեծ ցնցումներ չեն եղել։
«Մենք բռնություն չենք ուզում, մենք թվակազմի առավելություն ցույց չենք տալիս, բռունցքը մեզ համար երբեք չի համարվել քաղաքական զենքի օգտագործման միջոց։ Ես գտնում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այս պահին, դրա համար և առհասարակ բոլոր իրավիճակներում՝ իրավիճակի պատասխանատուն լինում է իշխանությունը։ Դա աքսիոմատիկ կանոն է, իշխանությունն է պատասխանատուն և դրական, և բացասական երևույթների համար։ Եթե դա տեղի է ունեցել, նշանակում է, որ իշխանությունն ինչ-որ հարցում թերացել է։ Բռունցքներին գործը հասցնելն անընդունելի է, հատկապես հետևից հարվածել կանգնած մարդուն՝ դա ևս անընդունելի է, ոչ տղամարդկային։ Եթե որոշենք բռունցքով՝ լավ տեղ չի տանելու, հավատացնում եմ ձեզ, որովհետև բոլորս լավ ճանաչում ենք իրար և գիտենք, թե ով՝ ով է այս երկրում և ով ինչի է ունակ։ Դա լավ բան չէ, չի կարելի դա անել»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ հնչող սուր գնահատականներին պետք է տալ քաղաքական պատասխան ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից