ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկիր աղետ բերած անձնավորությունը հայտարարում է, թե խաղաղություն է կառուցելու, կարծես խաղաղությանը մեր հրաշք տղերքն էին խանգարում. Նազարյան 08/24/2021 14:21 | ԼՐԱՀՈՍ
Տեղեկանալով, որ այսօր ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, հերոս տղերքից մեկի հայրը հանդիպեց ինձ, իր հետ բերելով որդու արնաշաղախ զինգրքույկը, խնդրելով այն ինձ հետ տանել ԱԺ, ցուցադրել նրան, ով մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերեց ու հարցնել՝ Արցախում մեր տղերքի արյունն է թափվել, դու պատասխանատվության ու մեղքի զգացո՞ւմ ունես, ու ինչպե՞ս ես այսքանից հետո մնում այս պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.
«Ես այսօր պարտության ճարտարապետի ներկայությամբ ԱԺ-ում չէի կարող լինել, քանի որ մեր հերոս տղերքի ծնողների մեծամասնության հավանությունը չունեի, այդ իսկ պատճառով հարցը խնդրել եմ հնչեցնել իմ գործըներոջը, իսկ հիմա արձանագրում եմ, որ այն օրը, երբ հերոս տղերքից մեկի մարմինը տասն ամիս անատոմիկներից մեկում պահելուց հետո են միայն հարկ համարել հանձնել ընտանիքին, մեր երկիր աղետ բերած անձնավորությունը հայտարարում է, թե խաղաղություն է կառուցելու, կարծես խաղաղությանը մեր հրաշք տղերքն էին խանգարում։
Նա ասում է, թե հայկական կողմն ունի մոտ 3 հազար 700 զոհ։ Ի վերջո կողմնորոշվեք, թե ինչ թիվ եք հրապարակում։ Ամեն անգամ նոր ու անհասկանալի թվեր եք հրապարակում, նորից ու նորից ցավ պատճառելով զոհերի եւ անհետ կորած տղերքի ծնողներին, հարազատներին։
Խոսում է Արցախի զարգացման մասին, խուսափելով Արցախի Հանրապետություն ձեւակերպումից։
Խաղաղությունից խոսում է մի մարդ, ով ասելով, թե ոնց ուզում բանակցում է, սկսում է իր բանակցային կետից, բացականչելով Արցախը Հայաստան է եւ վերջ, մեր տուն, մեր երկիր արյուն եւ պարտություն բերեց։
Նա այս ամենին վերաբերում է սովորական սերիալի, որի հերոսն առաջին եթերաշրջանում ավերում է երկիրը, իսկ երկրորդում, ժողովրդին ասում, թե թույլ տվեք վերականգնել եւ զարգացնել երկիրը։
Իրականում ներկայացված ծրագիրը չէ խնդիրը։ Այնտեղ գուցե հրաշալի ձեւակերպումներ եւ լավ նախաձեռնություններ կան, բայց խնդիրների խնդիրն այն է, որ պարտության ճարտարապետի գլխավորությամբ մեզ մոտ ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պարտված դեմքով երկիրը չի կարող հաջողություն արձանագրել։
Առնվազն հինգ հարյուր ուժայինի ուղեկցությամբ Ազգային ժողովում տեղաշարժվող անձը չի կարող զարգացում եւ խաղաղություն բերել։ Նա կարող է միայն վախերի եւ նրա տարածման ծրագիր ներկայացնել։
Առկա իրողությունները հուշում են, աղաղակում են, որ այս կառավարությունը ոչ միայն հնգամյա, այլ անգամ հնգամսյա ծրագիր ներկայացնելու ռեսուրս չունի։
Եւ որքան էլ նա կրկնի, թե իրեն ընտրել է մեծամասնությունը, դրանից իրականությունը չի փոխվի։ Իսկ իրականությունն այն է, որ մեր երկիր պատերազմ բերածի օգտին այս կամ այն պատճառով քվեարկել է մոտ 650 հազար մարդ, որոնցից շատերն արդեն իսկ խոստովանում են, որ կոպիտ, շատ կոպիտ սխալ են թույլ տվել։
Այսօր մենք պետք է արձանագրենք, որ վերականգնումը, առաջընթացը կարող է սկսվել, երբ գործող վարչապետը լքի զբաղեցրած աթոռը, իսկ դա անխուսափելիորեն լինելու է շուտ, ավելի քան շուտ։ Այլ կերպ լինել չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ