Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

Դատավոր Դանիբեկյանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց. Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը 08/24/2021   17:44  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հայտարարեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հետաձգել է Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա անձեռնմխելիության հիմքով ՍԴ դիմելու մասին պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունները։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Դանիբեկյանի որոշումից հետո փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ հունիսի 29-ին կայացած դատական նիստերի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրել է, որ տեսնում է խնդիր՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման և հետագա քրեական հետապնդումն իրականացնելու շարունակականության վերաբերյալ։ Բացի այդ՝ նախորդ դատական նիստին Դանիբեկյանը, կրկին տեսնելով այդ խնդիրը, փորձ է արել չքննարկել այդ հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը գուցե դիմել է ՍԴ։

«Հարգելի դատարան, Դուք՝ որպես դատարան, եթե տեսնում եք սահմանադրականության խնդիր՝ այս կամ այն նորմի կիրառման վերաբերյալ՝ անկախ նրանից, թե սուբյեկտ կլինի, որը կդիմի ՍԴ, թե ոչ, Դուք՝ որպես դատարան, ունեք իմպերատիվ պարտականություն՝ դիմելու ՍԴ այդ հարցի լուծման կապակցությամբ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այսօր դատարանը ևս հետաձգել է միջնորդության լուծման հարցը՝ պայմանավորելով «Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ դիմելու հարցով։

«Հարգելի դատարան, գտնում եմ, որ Դուք փաստացի խուսափում եք արդարադատություն իրականացնելուց։ Ես նկատում եմ և ունեմ ողջամիտ ենթադրություն, որ Դուք փոխել եք Ձեր դիրքորոշումը, ուստի, ունեմ կասկածներ Ձեր անկողմնակալության և որպես դատավորի իրավական հմտությունների վերաբերյալ»,- նշեց Ալեքսանյանը՝ հայտնելով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին, ուստի, խնդրում է հետաձգել դատական նիստը՝ գրավոր միջնորդություն ներկայացնելու հնարավորության համար։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ անհրաժեշտություն չի տեսնում դատական նիստը հետաձգելու և առաջարկեց մեղադրող կողմին՝ հրապարակել մեղադրական եզրակացությունը, սակայն փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է բողոք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ուստի՝ ուզում է հասկանալ՝ առաջին ատյանի դատարանը որ մասով է գործն ուղարկվել Վերաքննիչ դատարան՝ հասկանալու, թե ինչ ծավալի մասին է խոսքը։ Ալումյանը նշեց, որ ուղղակի անհրաժեշտություն է հասկանալ, թե գործի որ մասն է ուղարկվել Վերաքննիչ դատարան և որ մասն է այժմ գտնվում առաջին ատյանի դատարանում։ Ալումյանը պարզաբանեց, որ քրեական գործով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի մասով կարճվել է, բայց այդ մասը չի առանձնացվել և եթե դատարանը մաս անջատեր և նոր մասին շնորհվեր առանձին համար, ապա այդ դեպքում հասկանալի կլիներ, թե որ գործն է գտնվում Վերաքննիչ քրեական դատարանում, որ գործը՝ առաջին ատյանի դատարանում։

«Քանի դեռ քրեական գործով մաս անջատված չէ, գործ ունենք մեկ քրեական գործի հետ»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, թե ցանկանում է հասկանալ, թե ապացույցների որ ծավալն են առաջին ատյանի դատարանում ուսումնասիրվելու, հակառակ դեպքում՝ աշխատանքն անհնար է դարձվում։

Դատավոր Դանիբեկյանն էլ նշեց, թե որևէ այլ պարզաբանում տալու անհրաժեշտություն չի տեսնում։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով հետաքրքրվեց դատարանից՝ արդյոք դատարանն արդեն որոշել է մերժել իր միջնորդությունը, քանի որ ինքը բարձրաձայնում է դատարանի նկատմամբ կասկածների մասին, սակայն դատարանը հնարավորություն չի տալիս միջնորդություն ներկայացնելու։

«Դուք ինձ հնարավորություն տալի՞ս եք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու, թե ոչ։ Հարգելի դատարան, Դուք թույլ չեք տալիս, որ ես լիարժեք պաշտպանություն իրականացնեմ, ես լքում եմ դատական նիստերի դահլիճը, Դուք խուսափում եք արդարադատություն իրականացնել, Դուք խուսափում եք հնարավորություն ընձեռնել պաշտպանության կողմին՝ լիարժեք արդար դատաքննության իրավունքն իրականացնել»,- նշեց Ալեքսանյանը՝ լքելով դատական նիստերի դահլիճը՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու։


Դատարանն արձանագրեց, որ Ալեքսանյանը լքել է դատական նիստերի դահլիճը՝ առանց դատարանի թույլտվության։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե պաշտպանության կողմը խիստ արհեստական գործողություններ սկսեց՝ մեղադրական եզրակացությունը մեղադրանքի կողմից չհրապարակելու նպատակով։

Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:01 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ
14:42 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ և կասեցնել գործի վարույթը
13:32 03/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին
13:18 15/07/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը փորձում է կիսել պատասխանատվության բեռը ՀՀ դատարանների հետ. Խուդոյան
12:07 15/07/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազը ցանկանում է դատարանին օգտագործել որպես գործիք. Ալեքսանյան
14:48 29/06/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔրեական հետապնդման շարունակությունը և դրա իրականացումը ևս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ. Վարդևանյան
14:29 29/06/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Այն կշարունակվի օգոստոսի 3-ին
13:26 29/06/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ կա. Աննա Դանիբեկյան
16:06 24/06/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ֊ի անունից. Ալումյան

Արխիվ

[]