ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է մի քանի գեներալական ուսադիրներ թռնեն, բանակում պետք է վերացնել գողական բարքերը. Նորիկյան 08/23/2021 21:05 | ԼՐԱՀՈՍ
Բանակում հոռի, ոչ ֆորմալ բարքերը, այսպես կոչված՝ «գողական» և մարդկանց արժանապատվությունը ստորացնող բարքերը չվերացնելու դեպքում շարունակելու ենք նման դեպքերի ականատես լինել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնագիտացմամբ փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ մահացու հրազենային վիրավորմամբ։ Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը ։ Այսօր ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը ներկայումս կալանավորվել է երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։
Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել այս տարի՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում կատարված քննության արդյունքները դաժան մանրամասներ են բացահայտել, ինչն ուղղակի վկայում է բանակում տիրող մթնոլորտի և հրամանատարության հանցավոր անգործության մասին։
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նման ողբերգական դեպքերը հետևությունների տեղիք են տալիս, սակայն, հաշվի առնելով այսօր տարածված հաղորդագրության էությունը, բնույթը՝ պետք է փոքր-ինչ զգույշ լինել մեր գնահատականներում՝ հաշվի առնելով մեղադրանքի կամ կասկածանքի էությունը։
«Մեզնից կախված է մեկ բան՝ պահանջել վարույթն իրականացնող և իրավապահ մարմիններից՝ իրականացնելու օբյեկտիվ և անաչառ քննություն՝ ճշմարտությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ խոսել է ԶՈՒ-երում առկա արատավոր բարքերի, հանցավոր բարքերի չեզոքացման և վերացման անհրաժեշտության մասին։
Նորիկյանը գտնում է, որ այդ բարքերի գոյության պայմաններում այսօր էլ արձանագրվում են նման ողբերգական դեպքեր և եթե մենք հետևություններ չանենք, այդ հոռի ոչ ֆորմալ բարքերը՝ կեղծ հանցավոր, այսպես կոչված՝ «գողական» և մարդկանց արժանապատվությունը ստորացնող բարքերը չվերացնենք, շարունակելու ենք նման դեպքերի ականատես լինել։
«Սա խորքային պատճառներ ունի։ Մի կողմից պայմանավորված է սպայական կազմի ինտելեկտուալ բավականին համեստ կարողություններով, մյուս կողմից՝ սովորույթի ուժով արմատավորված են բացասական երևույթներ, որոնք տարիներ շարունակ շրջապատել են մեր բանակը»,- ընդգծեց փաստաբանը։
Հարցին՝ նշված դեպքում կարող ենք արձանագրել, որ հրամանատարական կազմը փաստացի անգործություն է ցուցաբերել, Նորիկյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ ոչ միայն հրամանատարական կազմն իր տեղում չէ, այլև՝ առկա է մի կողմից անգործություն, հանցավոր անփութություն, մյուս կողմից՝ սրտացավության պակաս։
«Այս ամենը կախված է սպայական կազմի գործունեությունից։ Խորապես համոզված եմ, որ պետք է լրջագույն հետևություններ իրականացնել՝ ելնելով այն ուղղությունից, որ մեր սպայական կազմի խնդիրները բերում են այսպիսի ողբերգությունների։ Պետք է մի քանի գեներալական ուսադիրներ թռնեն, որոշ մարդիկ պետք է սթափվեն, որ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ։ Պետք է գլոբալ առումով խնդիր դրվի՝ որակապես նոր ԶՈՒ-եր ձևավորելու »,- նշեց Նորիկյանը՝ ընդգծելով, որ քանի դեռ հանցավոր արժեքները վերացված չեն՝ կունենանք նման ողբերգական դեպքեր։
Փաստաբանը գտնում է, որ պետք է որակապես նոր մտածողություն բերել բանակ, հիերարխիկ կառավարման համակարգը, որը կա ռազմական կանոնակարգերով, պետք է առաջ բերվեն և գործի դրվեն, որոնց արդյունքում «կիսագողական» կամ սուտ, կեղծ արժեքներով կառավարվող մտայնությունը պետք է վերացվի։
Դիտարկմանը, որ հետպատերազմյան շրջանում կան պատերազմին մասնակից զինծառայողներ, որոնք, չի բացառվում, որ պատերազմի ընթացքում որոշակի դաժան տեսարանների են ականատես եղել, հետևաբար, ինչպես պետք է կանոնակարգվի նրանց և նոր զորակոչիկների համատեղ ծառայությունը, որոնք անգամ դեռևս չեն հասցրել ծանոթանալ բանակին, ի վերջո, որտե՞ղ է ՊՆ-ն, ինչու գոնե հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվել պատերազմին մասնակից զինծառայողներին, Նորիկյանն արձագանքեց՝ նշելով, որ անհրաժեշտ է լուրջ հոգեբանական աշխատանք տանել պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ, բայց պետք չէ կատեգորիկ հանգել հետևության, որ պատերազմին մասնակցած բոլոր առկա զինծառայողների մոտ կարող են լինել խնդիրներ, պարզապես ադապտացման գործընթացը՝ պատերազմին մասնակցած զինծառայողների և պատերազմին չմասնակցած զինծառայողների հետ պետք է սահուն լինի, նրանց հետ պետք է հնարավոր լինի իրականացնել այնպիսի հոգեբանական աշխատանք, որ նրանց համատեղ ծառայությունը մասնակցի։
«Սա ոչ թե պատերազմին մասնակցող զինծառայողների և պատերազմին չմասնակցող զինծառայողների միջև հարաբերությունների ճշգրտման արդյունք է, այլ՝ տարիներ շարունակ զինված ուժերում գոյություն ունեցող այդ կիսագողական, կիսահանցավոր այդ կեղծ արժեքներով առաջնորդվելու հետևանք է։ Հետևաբար, պետք է կարողանանք այդ կանոնադրական հարաբերությունները բերել առաջին պլան, կարողանանք այնպիսի զորակոչ կազմակերպել, կարողանանք մեր պատանիների, զորակոչիկների մոտ այնպիսի մտայնություն ձևավորենք, որոնք իրենց միջից դուրս կբերեն այդ կեղծ արժեքները » ,- ընդգծեց Նորիկյանը՝ հավելելով, որ դա միայն բանակի խնդիրը չէ, պետք է գործ ունենանք դպրոցում, բուհում, մանկապարտեզից սկսած և ամենակարևորը՝ ընտանիքներում, կարողանանք տանել անհատական աշխատանք, որ մեր երեխաների մոտ, մեր սերնդի մտածողության մեջ անհատական փոփոխություն իրականացնենք, հակառակ դեպքում՝ նման ցավոտ դեպքերի ենք ականատես լինելու։
Բացի այդ՝ Նորիկյանն ընդգծեց, որ զորամասերը հատուկ ծառայության վայրեր են, որտեղ հասարակական հարաբերությունները կարգավորվում են հստակ ռազմական կանոնակարգերով, որտեղ պետք է խիստ հրամանատարական կարգապահական միջավայր, մթնոլորտ լինի, որտեղ հրամանատարների ասածը պետք է կատարվի անվերապահորեն, որտեղ զինվորը պետք է անգործ չմնա և ամբողջովին գտնվի սպայական վերահսկողության ներքո։
«Եթե սպայական կազմը լիարժեք աշխատի, հանցավորության դեպքերն էապես կնվազեն, եթե չասեմ՝ կվերացվեն »,-ընդգծեց Նորիկյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից