ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ուժեղացված ծառայության» ժամանակ անգամ ոստիկանությունն իրավունք չունի խուզարկել մեքենաներն՝ առանց դատարանի որոշման. Դանիելյան 08/20/2021 12:43 | Հարցազրույց
Տևական ժամանակ է, ինչ Ոստիկանությունը որոշ մարզերում և, հատկապես, Երևանում, նախաձեռնում է, այսպես կոչված, ուժեղացված ծառայություններ, որոնց արդյունքում առաջանում են լրացուցիչ անհարմարություններ և էլ ավելի է խցանվում առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկությունը, քաղաքացիների մոտ առաջացնում լրացուցիչ վախի մթնոլորտ։ Գուցե և նման գործողություններով ոստիկանությունը որոշակի խնդիր լուծում է, սակայն անհասկանալի է, թե որքանո՞վ են դրանք իրավաչափ և, արդյո՞ք, չկան ավելի ողջամիտ լուծումներ։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, նախ, առանց դատարանի որոշման, ոստիկանությունն իրավունք ունի՞ խցանումների լարված ժամերին իր հայեցողությամբ փակելու բանուկ ճանապարհները և անխտիր խուզարկելու ու զննելու բոլոր ավտոմեքենաները։
-Խուզարկել չեն կարող, կարող են միայն զննել, այն էլ այն դեպքում, երբ կան ստույգ տվյալներ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին։ Դատելով, այդպիսի ուժեղացված ծառայության վերաբերյալ հաղորդագրություններից և դրանց իրականացման եղանակներից, թերևս, ստույգ տվյալի առկայությունը խնդրահարույց է։
Այժմ անցնենք այդ «ուժեղացված ծառայության» իրավական հիմքերին։ Ինչպես նկատեցինք, թույլատրվում է, այն էլ խիստ կանոնակարգված դեպքերում, բացառապես իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննություն։ Իհարկե, «Ոստիկանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը նույն դեպքերում թույլատրում է նաև խուզարկություն, սակայն այդ նորմը հակասահմանադրական է և չի կարող կիրառվել։ Նախ, Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»: Ընդ որում, «բնակարան» հասկացությունն ներառում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաեւ ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը» (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ)։ Այսպիսով, խուզարկության միակ օրինական հիմքը դատարանի որոշումն է, իսկ անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր, օրինակ՝ պարզապես մուտք գործել, զննել և այլն, կարող են սահմանվել միայն օրենքով։
Մյուս կողմից, անգամ նշված ակնհայտ հակասահմանադրական օրենքը թույլ չի տալիս «ուժեղացված ծառայության» անվան տակ նախաձեռնել համատարած խուզարկություններ և զննումներ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, խոսքը վերաբերում է ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու ստույգ տվյալների մասին։
- Բայց ուժեղացված ծառայության վերաբերյալ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններից պարզ երևում է, որ հայտնաբերվում են բազմաթիվ իրավախախտումներ։
-Այդ հաղորդագրություններում, որպես կանոն, կամ զննում և խուզարկություն կատարելու հիմք հանդիսացող որևէ իր չի հայտնաբերվում, կամ դրանք հայտնաբերվում են խիստ հազվադեպ, որպիսի պարագայում, ինչպես նշեցինք, առնվազն խնդրահարույց է «ստույգ տվյալի» մասին խոսելը։ Եթե նկատել եք, այդ հաղորդագրություններում պարզապես արձանագրվում են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց կողմից ավտոմեքենա վարելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործման, թաղանթապատված դիմապակիով վարելու դեպքեր, որոնք առավելագույնը կարող են առաջացնել վարչական պատասխանատվության, իսկ դրանց բացահայտման համար պետք էլ չէ ստույգ տվյալ։
Չենք ժխտում նաև այդ վարչական զանցանքների հայտնաբերման անհրաժեշտությունը, բայց դրանց բացահայտման համար օրենքով նախատեսված են կոնկրետ ստորաբաժանումներ և այնպիսի ընթացակարգեր, որոնք որևէ աղերս չունեն երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու հետ։ Կարծում եմ, կասկածից վեր է, որ, օրինակ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկելը այն զանցանքը չէ, որի բացահայտման համար անհրաժեշտ լինեն, այսպես կոչված՝ ուժեղացված ծառայություններ, վերջին հաշվով, պարզ, անզեն աչքով երևում է, տրանսպորտային միջոցը երթևեկում է առանց այդ պայմանագրի առկայությունը փաստող կտրոնի, թե՝ ոչ։
-Պայմանականորեն ընդունենք, որ այդ միջոցառումներն օրինական են, կրկնում եմ՝ զուտ պայմանականորեն, այնուամենայնիվ, ինչո՞ւ եք կասկածի տակ դնում այդպիսի միջոցառումների գոնե արդյունավետությունը, չէ՞ որ առանձին դեպքերում բացահայտվում են նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու դեպքեր, որոնք մեր օրերում հաճախ են գործի դրվում։
-Ինչպես արդեն ասացի, որևէ մեկը դեմ չէ անգամ վարչական զանցանքներ հայտնաբերելու և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքով հետապնդելու գործընթացին, սակայն այսպիսի ռեյդերը չեն կարող կայուն արդյունավետություն ապահովել՝ մի քանի պատճառներով։
Նախ, զուտ հոգեբանորեն խաթարվում է այդպիսի իրավախախտումներ բացահայտելու համար պատասխանատու պաշտոնյաների ակնկալվող ակտիվությունը. գործում է անսպասելի ռեյդերն առավել նախընտրելի ընկալելու կարծրատիպը։
Իրավախախտումների նկատմամբ հակում ունեցող անձինք առավել զգույշ են լինում շարունակ կրկնվող անսպասելի ռեյդերի դեպքում, իսկ այլ իրավիճակում դառնում առավել անկաշկանդ, չի բացառվում նաև այդպիսի ռեյդերի մասին նախապես իրազեկվելը։
Հանցավորության նվազման խելամիտ արդիական մեթոդաբանություն մշակելու փոխարեն, ավանդաբար առանցքային և հուսալի են ընկալվում սոսկ ժամանակ առ ժամանակ իրականացվող ռեյդերը։
Վերջապես, օրենքը թույլ չի տալիս, որպեսզի առանց որևէ ստույգ տվյալի պարբերաբար իրականացվեն այդպիսի «ծառայություններ»։
Կանխարգելող ազդեցություն ունեն ոչ թե նմանմաբնույթ խստությունները, այլ պատասխանատվության անխուսափելիությունը, արդարադատությունը չի ընդունում յուրայինների նկատմամբ կույր ձևանալու նկրտումը։
- Ինչպիսի՞ն է արտասահմանյան փորձը՝ ուժեղացված ծառայությունների կտրվածքով, գուցե մենք փորձում ենք ընդօրինակել առաջավոր փորձը։
Նախ, համընդհանուր չափանիշն այն է, որ այդպիսի ռեյդեր կարող ն իրականացվել բացառապես ստույգ տվյալների հիմքով, ոչ թե վերադասի ցուցումներով ծրագրավորված ընթացակարգով։ Բացառություններ լինում են միայն պետական սահմաններին, անգամ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է բաց պետական սահմաններին։ Օրինակ, շենգենյան վիզայի պարագայում պետություններն իրենց իրավասություն են վերապահում ԵՄ սահմանային գոտիներում իրականացնելու մասնակի համընդհանուր զննումներ, այսինքն՝ զննում են, երբ իրենց մոտ ծագում է որոշակի կասկած։
-Դուք տարբերակեցիք «խուզարկություն» և «զննում» հարկադրանքի տեսակները, գործնականում ինչպե՞ս կարող է մասնավոր քաղաքացին իր համար պարզել, թե կոնկրետ իր ավտոմեքենան խուզարկո՞ւմ են, թե՞ զննում։
Կարևոր հարց եք բարձրացնում, և ամբողջ խնդիրն այն է, որ դեռևս որևէ օրենսդրական ակտով առ այսօր չեն ամրագրել այդ խիստ գործնական նշանակություն ունեցող հասկացությունների բնորոշումը։ Դրանց բնորոշմանը չեք հանդիպի ինչպես ՀՀ քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում, այնպես էլ այլ օրենսդրական ակտերում, մինչդեռ՝ գործնականում ոչ միայն ծագում է անհրաժեշտություն սահմանազատելու խուզարկությունը զննությունից, այլև քրեադատավարական կարգով իրականացվող խուզարկությունն ու զննությունը՝ վարչական կարգով իրականացվող խուզարկությունից ու զննությունից։ Այսպիսի խրթին հարցադրումների սպառիչ լուծման ակնկալիքով, մենք դեռ 5 տարի առաջ, վերջնական տեսքով, մշակել և Արդարադատության նախարարությանն էինք հանձնել միջազգային փորձագետների բարձր գնահատականին արժանացած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նոր նախագիծը, սակայն այն դեռևս պաշտոնական շրջանառության մեջ չի դրվել։
Տեսագործնական հարթությամբ, այնուամենայնիվ, խուզարկությունը սահմանազատվում է զննությունից հետևյալ ընկալմամբ՝ զննությունը արտաքին դիտարկում է, այդ թվում՝ տեխնիկական միջոցների (օրինակ՝ ճառագայթային սարքերով) կիրառմամբ, մինչդեռ՝ խուզարկության դեպքում, թույլատրվում է նաև տեղաշարժել իրերը, հեռացնել ծածկոցները և այլն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից