ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իջևանի դենդրոպարկի տնօրենն աշխատանքից ազատվել է առերևույթ չարաշահումների և նյութական պատասխանատվության ոչ պատշաճ իրականացման համար․ պարզաբանում 08/20/2021 22:48 | ԼՐԱՀՈՍ
Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած պնդումների, թե իրեն աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ ունի և որ ինքը մեկ տարի շարունակ հետապնդվել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։ Այս մասին պարզաբանում է տարածել Շրջակա միջավայր նախարարությունը:
«Պարոն Մեխակ Սայադյանին հորդորում ենք զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց:
Այսպես, սույն թվականի օգոստոսի 16-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա. Հակոբյանի 230-Ա հրամանով` ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով և հիմք ընդունելով շրջակա միջավայրի նախարարի2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածի 39-րդ կետը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնում 14․07․2021 թ․ N 08/085/21 ՎՎՀ վարչական վարույթով արձանագրված խախտումների մասին նյութերը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի 05․08․2021 թ․-ի թիվ 23-226 գրությունը և Մեխակ Սայադյանի 12․08․2021թ․ բացատրությունը, Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծվել է 2006 թ․ հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Մեխակ Սայադյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի պետ Դ. Խառատյանի կողմից սույն թվականի օգոստոսի 14-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու որոշում,նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի պետ Դ. Խառատյանը քննության առնելով վարչական վարույթի նյութերը կայացրել է Իջևանի դենդրոպարկի տարածքում զննում կատարելու մասին որոշումը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Իջևանի դենդրոպարկում Մեխակ Սայադյանի ներկայությամբ կատարված տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում, Կարմիր գրքում գրանցվածներ։ Հարկ ենք համարում տեղեկացնել,որ Իջևանի դենդրոպարկի տարածքի կեսից ավելին՝ 8,5 հա տարածք վարձակալվել է Մեխակ Սայադյանի կնոջը պատկանող «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի կողմից՝ հանգստի կազմակերպման նպատակով։ Վարձավճար է սահմանվել 917 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը և արձանագրված խախտումների զգալի մասը արձանագրվել է վերոնշյալ տարածքում: Զննման արդյունքում հայտնաբերվել են առանց համապատասխան արձանագրություն Մեխակ Սայադյանի կողմից հատված <<Հացի>> ծառատեսակի հատված ծառերի կոճղերը,ոռոգման համար նախատեսված առուներում առկա է եղել կենդանի և անկած վիճակում գտվող մանրաձկներ, արձանագրվել են են այլ խախտումներ ևս:
Հաշվի առնելով վերոգրյալ առերևույթ չարաշահումների և նյութական պատասխանատվության ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ փաստերը, Մեխակ Սայադյանի աշխատանքից ազատումը իրավաչափ է և կատարվել է օրենքի շրջանակում։
Հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ