Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լոռիում ոստիկանների կողմից հետապնդվող փայտանյութով բեռնված ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացած Վահրամը որևէ առնչություն չի ունեցել ծառահատումների հետ, նա ուսանող էր 08/20/2021   19:40  |  Քրեական խրոնիկոն

Լոռու մարզում ոստիկանության ծառայողների կողմից հետապնդվող փայտանյութով բեռնված ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացած 22-ամյա Վահրամը որևէ առնչություն չի ունեցել ծառահատումների հետ, նա ավտոմեքենա էր նստել վարորդի առաջարկությամբ՝ ոտքով գյուղ չհասնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց Վահրամի հայրը՝ Հերբերտ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է օգոստոսի 14-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, երբ Լոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում ոստիկանության ծառայողները շրջիկ ծառայություն են իրականացրել՝ ապօրինի ծառահատման դեպքերի կանխարգելման և հայտնաբերման նպատակով։ Ծառայության շրջանակներում վերջիններս նկատել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան՝ փայտանյութով բեռնված և փորձել են կանգնեցնել, սակայն վարորդը չի կանգնել և շարունակել է արագ ընթացքը։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նշված ավտոմեքենան, ինչի հետևանքով հետապնդվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը մահացել են։ Այն բանից հետո, երբ պարզվել է, որ ոստիկանների կողմից հետապնդվող ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով երկու անձ մահացել է, դեպքի վայր են մոտեցել հարակից գյուղերի բնակիչները, այդ թվում՝ մահացածների հարազատները, ինչից հետո ոստիկանների և նրանց միջև վիճաբանություն է եղել, ոստիկանական ավտոմեքենան կողաշրջվել և ձորն է գցվել, իսկ «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է հրկիզված վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ողբերգական դեպքի հետևանքով մահացած 22-ամյա Վահանը բնակվում էր Վանաձորում, սովորում էր Վանաձորի պետական համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում, իսկ դեպքի օրը գտնվում էր գյուղում։ Վահրամի հայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը գյուղում է ապրում՝ մոր հետ, զբաղվում են անասնապահությամբ, իսկ ընտանիքի անդամներն ապրում են Վանաձոր քաղաքում։ Ավտոմեքենայում գտնվող երրորդ անձը, որը կարողացել էր սեփական ուժերով դուրս գալ արդեն կողաշրջված ավտոմեքենայից և ողջ մնացել, Վահրամի հորը պատմել է, որ երեկոյան գնացել են անասուններին արածացնելու, իսկ վերադառնալու ժամանակ ավտոմեքենայի վարորդին են հանդիպել, որն առաջարկել է նրանց մեքենայով տանել գյուղ, որ ոտքով չգնան, գյուղ հասնելու ճանապարհին՝ մոտ 200 մետր հեռավորության վրա, հանդիպել են ոստիկաններին, իսկ վարորդը չի կանգնեցրել, որ իրենք էլ իջնեն։

Հերբերդ Դանիելյանը վստահեցնում է՝ իր որդին որևէ կապ չունի ծառահատման հետ, գյուղում շատերին անգամ չի էլ ճանաչել, քանի որ 5-6 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Վանաձոր քաղաք։

«Մեկ-երկու շաբաթը մեկ եկել են՝ կիրակի օրերին, ժամանակ չի էլ եղել, որ դուրս գա շփվի, հետո մեծացել է, դասախոսների հետ պարապել, համալսարան է ընդունվել, գնացել բանակ»,- նշեց նա։

Մեքենայի կողաշրջման հանգամանքներին անդրադառնալով՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այն ձորն է ընկել՝ բարձր արագության պատճառով, մեքենան սլացել է մոտ 100-120 արագությամբ՝ գյուղի՝ փոսերով և անմխիթար վիճակում գտնվող ճանապարհով, իսկ ոստիկանների պնդումը, թե իրենք 1.5-2 կմ հետ են ընկել, իրականությանը չի համապատասխանում, մոտ 1.5-2 մ է եղել։

Դա երրորդ մարդն էլ կարող է հաստատել, ես էլ եմ իմ աչքով տեսել, թե գյուղում ինչ է կատարվում, կանայք էլ են տեսել։ Գյուղի մեջ հետևից էին ընկել, մեկ «Նիվայի» խփել «Ֆորդը», այդտեղ չկագնեցրեց մեքենան՝ ոստիկաններն էլ չկագնեցին։ Գնաց երկաթից արկղերին խփեց՝ չկանգնեցին, կովեր կային, կովերի միջով գնացին, ոստիկանները կրկին չկանգնեցին և այդպես մոտ 100 կմ/ ժամ արագությամբ գյուղից դուրս եկան, գնացին։ Ես մեքենա եմ գտել նստել, հետևներից գնացել, ասացի, որ բռնեն, իմ երեխան դրա հետ կապ չունի, չտանեն ոստիկանություն։ Հետո գնացինք տեսանք ժողովուրդը հավաքվել են, երեխաս էլ՝ չկա։ Ոստիկաններին էլ հարցնում եմ՝ շտապօգնությու՞ն են կանչել, ասում են՝ հա, բայց ի՞նչ շտապօգնություն, դեպքից արդեն երկու ժամ առաջ անցել էր, երեխային արդեն հանել էինք, մեր մեքենաներով իջեցնում էինք Ալավերդի՝ հիվանդանոց, ամենամոտ հիվանդանոցն Ալավերդիում էր, նոր ճանապարհին շտապօգնության ավտոմեքենան եկել է»,- նշեց Վահրամի հայրը՝ չբացառելով նաև, որ եթե ավելի շուտ կարողանային հանել որդուն ավտոմեքենայից և բուժօգնություն ցուցաբերել, գուցե և նրա կյանքը փրկել հաջողվեր, սակայն առաջին հերթին մահվան պատճառը կապում է ավտոմեքենան հետապնդելու հետ։

«Ոստիկանները, լինելով կիրթ մարդիկ, չէի՞ն հասկանում, որ վարորդը շիզոֆրենիկ է, ապուշ է, շաշ է, սա գլուխը կուտի »,- նշեց նա՝ հավելելով, որ ավտոմեքենան, միևնույնն է, պետք է գյուղ բարձրանար, այդ տարածքով կարող էր միայն Ղազախ գնալ՝ սարերով, բայց Ֆորդն այդպես չէր կարող, շրջանցելու այլ ճանապարհ չկար, նույն ճանապարհով պետք է վերադառնային. «Իմաստը ո՞րն էր մինչև ձորը հետևից քշելը»։

Վահրամի հայրը մտահոգություն հայտնեց առ այն, որ պատշաճ քննություն չի իրականացվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, փոխարենը՝ քննություն է իրականացվում ոստիկանների և գյուղացիների միջև տեղի ունեցած միջադեպով։

«Ոչ մի քննություն չկա։ Եկան այդ գիշերը բոլորին հավաքեցին՝ կարմիր բերետներով, հատուկ ջոկատայիններով, ջարդելով՝ զենքով-զրահով, տարան բոլորին ջարդեցին, իրենց ուզած ցուցմունքները վերցրին, իրենք անմեղ դուրս եկան, բրդեցին առաջ։ Դե մահացաներն էլ են էլի 5000 զոհերի տարիքին, այսինքն՝ որտեղ 5000 զոհ, այդտե՞ղ էլ՝ 5001 »,- նշեց Վահրամի հայրը՝ ընդգծելով, որ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ որևէ քննություն չի իրականացվում, եթե լիներ, ինքը տեղյակ կլիներ, ավելին՝ անգամ ավտոմեքենայում գտնվող երրորդ անձին չեն հարցրել։

«Միայն ոստիկանները տարել են այդ վիճակում՝ քարերը վրան, մեկ-երկու հատ էլ իրեն խփել, իրենց ուզած ցուցմունքը ստացել, ասել՝ գնա, մեզ էլ պետք չես»,- նշեց նա՝ հավելելով, որ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունի։

Նշենք, որ ոստիկանության ծառայողների հետ միջադեպի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաև Վահրամի հոր մորեղբոր որդին։

«Քեռուս որդին է, մեկ փայտի կտորով խփել է, տարել են նախնական կալանք տվել։ Մի 30-40 հոգով ջարդեցին այն աստիճանի, որ մարդիկ երազում էին թուրքերի ձեռքը գերի լինեին, քան՝ նրանց ձեռքն ընկնեին։ Ոստիկաններն էլ համ ծեծում էին, ասում է՝ թուրքը թուրք է, ուզում է՝ դուք լինեք, ուզում է՝ նրանք։ 44 օր տեսանք, թե ոստիկաններն ինչ կռիվ են տվել, մենք՝ ինչ կռիվ»,- նշեց նա՝ հավելելով, որ կալանավորված երրորդ անձը 44-օրյա պատերազմի մասնակից է։

Հարցին՝ արդյոք հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ, Դանիելյանը հայտնեց, որ Դատախազություն դիմում է ներկայացրել՝ նշելով, որ քննությունը ճիշտ չի ընթացել, փաստաբան է վարձել՝ մինչև ՄԻԵԴ հասնելու համար։

«Սա այնպես չի մնալու, ինչքան էլ իրենք առաջ ընկնեն, հենց գիշերը գան, տանեն ջարդեն, իրենց ուզած ձևով սարքեն թղթերը»,- հայտնեց Դանիելյանը։

Նա նաև պատմեց, որ երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի մոտ էին, որտեղ քննվում էր ոստիկանների հետ միջադեպի գործով մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը՝ պահանջելով, որ վերջիններս չկալանավորվեն։

« Ասում էին՝ մի տարեք այդ մարդուն բերդ, ինչու եք տանում, նրանք ընդամենը եկել էին, որ երեխային հանենք։ Այնտեղ ոստիկանության Ալավերդու բաժնի ոստիկաններն էին, նայում էին մեզ՝ ծիծաղում, ինձ դրդում էին, որ գնամ մի հատ էլ խփեմ, որ ինձ էլ տանեն ձերբակալեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:49 19/08/2021  |  Արտակարգ պատահարներԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր
20:40 19/08/2021  |  Արտակարգ պատահարներԱրագածոտնում բախվել են Opel Astra-ն ու Ford Transit-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
19:07 19/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով կա կասկածյալների շրջանակ. Չի բացառվում, որ հենց այսօր լինի ձերբակալություն
23:10 18/08/2021  |  Արտակարգ պատահարներԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Արմավիրի ճանապարհին բախվել է « ՎԱԶ 2104»-ին և դիմել փախուստի
20:20 18/08/2021  |  Արտակարգ պատահարներԽոշոր ավտովթար՝ Կոտայքում. իրար են բախվել «Nissan Tiida» և «ВАЗ 2104» մակնիշի ավտոմեքենանենրը, կա 4 վիրավոր
22:45 17/08/2021  |  Արտակարգ պատահարներԵրևան-Երասխ ավտոճանապարհին,. Բերքանուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված
20:06 17/08/2021  |  Արտակարգ պատահարներԱրարատի մարզում բախվել են երիտասարդ աղջիկների 2 Nissan Tiida-ներն և Suzuki-ն, կան վիրավորներ
19:40 16/08/2021  |  Արտակարգ պատահարներԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 3 ավտոմեքենա է բախվել. կա վիրավոր
19:19 16/08/2021  |  ԼՐԱՀՈՍՇրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 ՀՀ դրամը
19:05 16/08/2021  |  Քրեական խրոնիկոնԿալանավորի դին հայտնաբերվել է կարանտինային խցում՝ սավանով կախված. Նա օրեր առաջ էր կալանավորվել

Արխիվ

[]